Posted in Մայրենի 6

Մայրենիի մայիսյան ֆլեշմոբ

1.Տարբերակներում նշված արտահայտություններից երեքը ենթարկվում են մեկ օրինաչափությանՈ՞ր տարբերակի արտահայտությունը չի ենթարկվում այդ օրինաչափությանըԲացատրի՛ր օրինաչափությանը ենթարկվող արտահայտությունների իմաստները:

Ա. աչքը ջուր կտրել

Բ. գլխարկը գետնովը տալ

Գ. ժամավաճառ լինել

Դ. Ազնիվ մարդ

Դ. Ազնիվ մարդը որովհետև Ազնիվ մարդը ուղիղ իմաստով է:Իսկ մնացածը դարձվածք են:

Ազնիվ մարդ- անկեղծ մարդ
աչքը ջուր կտրել – երկար սպասել
գլխարկը գետնովը տալ – անպատվել
ժամավաճառ լինել – վատնել ժամանակը
Ազնիվ մարդը որովհետև Ազնիվ մարդը ուղիղ իմաստով է:Իսկ մնացածը դարձվածք են:

2.Ո՞ր նախադասության ընդգծված բառը «հարազատ» չէ մյուս ընդգծվածներին: Հիմնավորի՛ր պատասխանդ։

Ա. Նրա ջերմ խոսքերը քո մասին են:

Բ. Ընթերցածիս մասին այժմ չեմ խոսի:

Գ.Նրա մասին վատ լուրեր են պտտվում:

ԴՄեքենայի այդ մասին ես ծանոթ եմ: 

Դ. Մեքենայի այդ մասին ես ծանոթ եմ: այս նախադասությունում մասին բառը նկատի ունի մեքենայի պահով:

3. Պատասխանի տարբերակներից մեկն ընտրի՛րորը կդառնա ներքոնշյալ առաջին բառի վերջը և երկրորդ բառի սկիզբը:

Օձ+ա+(…), (…) +ա+տեսակ
ձուկ
գույն
երես
ցող

4. Ստորև բերված ո՞ր դարձվածքով կարելի է բնորոշել անամոթ մարդուն:
կոպեկի համար մեռած
ոտքի կոխան դարձնել
հազար մաղով անցկացրած
գրքի մի երեսը կարդալ

5. Պատասխանի տարբերակներից ո՞րն է նախադասության մեջ գրվում փոքրատառով՝ բացի նախադասության սկզբից։
Կարեն
Գորիս
Հայաստանցի
Ներսես Շնորհալի
6. Կենդանիների ո՞ր զույգը պետք է տեղադրել, որպեսզի առածն ամբողջանա՝  «.…ի հետ …. ն է ուտում, տիրոջ հետ վա՜յ կանչում»:
աղվես, կրիա
առյուծ, արջ
շուն, կատու
գայլ, գառ

7. Պատասխանի տարբերակներում նշված բառերից ո՞րն է կազմվում «տնական» բառի բոլոր տառերով:

տնանկ

ականատ

տնկարան

աննկատ

8. Նշված բառերից որո՞ւմ ան-ը նախածանց չէ:

Անկոթ

անկում

անպոչ

անկուշտ

9. Արևմտահայերեն հատվածը աշխարհաբար փոխադրի՛ր։

ԵՐԵՔ ՀԱՐՈՒՍՏ

Երեք հարուստ կը վիճին ու վէճը հարթելու համար կ՚երթան Խիկար իմաստունին քով.

—Մենք եկած ենք գիտնալու, թէ մեզմէ ո՞վ հարուստ է։

 —Դու՛ն խօսիր,— կը դիմէ իմաստունը առաջին մարդուն։

 —Ես ոսկիի ու արծաթի, տուն ու տեղի, ունեցուածքի եւ արտ ու դաշտի տէր եմ, հարստութեանս չափ ու սահման չկայ։

 —Հիմա ալ դո՛ւն խօսէ տեսնենք,—կը դիմէ երկրորդին։

 —Ես թէեւ թագաւորին զօրապետն եմ, բայց իրմէ երեք անգամ աւելի հարուստ եմ։

—Իսկ դո՛ւն ինչ կ՚ըսես,— կը դիմէ Իմաստունը երրորդին։

—Ի՞նչ ըսեմ։ Ես ո՛չ պաշտօն ունիմ, ո՛չ ոսկի, ո՛չ արծաթ, ո՛չ ալ արտ ու դաշտ։ Ես գիտուն մարդ մըն եմ, ունեցած-չունեցածս գլխուս մէջն է։ Երեքը լսելէն յետոյ Խիկար Իմաստուն կ՚ըսէ.

—Ձեզմէ ամէնէն հարուստը գիտունն է. անոր հարստութիւնը մնայուն ու անվերջանալի է եւ ոչ ոք կրնայ զայն խլել անկէ…։

Երեք հարուստ վիճում են և վեճը լուծելու համար գնում են Խիկար իմաստունի մոտ․
– Մենք եկել ենք իմանալու, թե ո՞վ է մեզանից հարուստ։
– Դո՛ւ խոսիր, – դիմում է իմաստունը առաջին մարդուն։
– Ես ոսկու, արծաթի, տուն ու տեղի, ունեցվածքի և արտ ու դաշտի տեր եմ, հարստությանս չափ ու սահման չկա։
– Հիմա էլ դո՛ւ խոսիր, տեսնենք, – դիմում է երկրորդին։
– Ես թեև թագավորի զորապետն եմ, բայց իրենից երեք անգամ ավելի հարուստ եմ։
– Իսկ դո՛ւ ինչ կասես, – դիմում է Իմաստունը երրորդին։
– Ի՞նչ ասեմ։ Ես ո՛չ պաշտոն ունեմ, ո՛չ ոսկի, ո՛չ արծաթ, ո՛չ էլ արտ ու դաշտ։ Ես գիտուն մարդ եմ, ունեցած-չունեցածս գլխիս մեջ է։ Երեքին լսելուց հետո Խիկար Իմաստունն ասում է․
– Ձեզանից ամենահարուստը գիտունն է․ նրա հարստությունը մնայուն ու անվերջանալի է, և ոչ ոք չի կարող այն խլել իրենից…։

10. Վերնագրերից մեկով ստեղծագործի՛ր՝

«Ոչ թե նա է ուժեղ, ով ուժ ունի, այլ նա, ով․․․»

«Ծուլությունը մեր այն արատներից է, որը․․․»

«Գովեստներն օգտակա՞ր են , թե՞ ոչ»

«Ընկերությունը նման է գրքի»

«Աշխարհում չարիքը քիչ կլիներ, եթե․․․»

«Ընկերությունը նման է գրքի»
Իմ կյանքում բացի ընկերությունից թանկ բան չկա, ինչքան դու կարող գրքից կախվել կամ օրերդ անցնեն միայն գիրք կարդալով մեկ է ինձ համար ընկերությունը ավելի թանկ է ինձ համար, քանի որ դու կարող ես ամեն անգամ գտնել քո գրքերը իսկ քո ընկերներին չես կարող, քանի որ ընկերներին երբ կորցնում ես քո կյանքը միշտ անիմաստ է լինում: Հա դու կարող ես գրքից կախվածություն ունենալ, բայց երբ խոսքը վերաբերվում է ընկերությանը:Ուղակի էլ ասելիք չունեմ…


Posted in Մայրենի 6

Մայիսի 7

  • Փակագծում տրված գոյականները գրի՛ր եզակի կամ հոգնակի ձևով:

Մանվելն ու Սամելը մանկության ընկերներ են: Երբ փոքր էին վերցնում էին զամբյուղներ, գնում անտառ տանձ հավաքելու:

Ավտոմեքենան ընթանում է շատ արագ՝ հաղթահարելով բազմաթիվ ոլորաները:

Արեգակի ճառագայթները ջերմացնում էին մադկանց:

Օդը լցված է ծաղիկների բույրով:

  • Բացատրի՛ր տարբերությունը՝

Խորովածը լավ եփված չէր:
Այստեղ խորոված բառը գոյական է.

Խորոված սնկի հոտը ընկել էր տնով մեկ:
Իսկ այստեղ ածական

  • Զինվորական, հարազատ բառերով կազմիր նախադասություններ հետևելով նախորդ առաջադրանքի օրինակին:
    Զինվորակաները եկան:
    Զինվորական հորեղբայրս եկավ:
    Հարազատներս դուրս եկան երկրից:
    Հարազատ մորաքույրս դուրս եկավ երկրից:
  • Բառարանի օգնությամբ բացատրի՛ր հետևյալ դարձվածքները և կազմիր նախադասություններ:

անմեղ գառ- շատ անմեղ և խելոք

աշխարհ տեսած- Կյանք վայելած

աշխարհով մեկ լինել-ուրախանալ

աչքը ճամփին մնալ- սպասել

աչք կպցնել-քնել

արգելված պտուղ-չթույլատրված

Աստծու կրակ-չարաճճի երեխաներ

գլուխ բերել-իմի բերել

գույնը գցել- վատ լինել

դուդուկի տակ պարել-մեկին ենթարկվել:

Posted in Մայրենի 6

Մայիսի 6

  • Բերանացի ասա Սահյանի «Ամպրոպից հետո» բանաստեղծությունը
  • Լրացուցիչ աշխատանք ՝
  1. թարգմանական
  2. ընթերցողական
  3. ընթերցողական (բարբառային, արևմտահայերեն, գրաբար)
  4. ստեղծագործական
  5. ընտանեկան
  6. այլ

 «Հրեղեն ձին»
Թարգմանական

ԱՆԽԵԼՔ ՄԱՐԴԸ

Ժամանակով մի աղքատ մարդ կար. որքան աշխատում էր, որքան չարչարվում էր, դարձյալ միևնույն աղքատն էր մնում։

Հուսահատված մի օր նա վեր կացավ, թե՝ պետք է գնամ գտնեմ աստծուն, տեսնեմ` ես երբ պետք է պրծնեմ այս աղքատությունից, ու ինձ համար մի բան խնդրեմ։

Ճանապարհին մի գայլ պատահեց.

― Առաջ բարի, մարդ-ախպեր, ո՞ւր ես գնում,― հարցրեց գայլը։

― Գնում եմ աստծու մոտ,― պատասխանեց աղքատը,― դարդ ունեմ ասելու։

― Դե որ գնաս աստծու մոտ,― պատասխանեց գայլը,― ասա մի սոված գայլ կա, գիշեր-ցերեկ ման է գալիս սարուձոր, ուտելու բան չի գտնում, ասա՝ մինչև ե՞րբ պետք է սոված մնա. որ ստեղծել ես՝ ինչո՞ւ չես կերակուր հասցնում։

― Լա՛վ,― ասաց մարդն ու շարունակեց ճանապարհը։

Շատ գնաց թե քիչ, պատահեց մի սիրուն աղջկա։

― Ո՞ւր ես գնում, ախպեր,― հարցրեց աղջիկը։

― Գնում եմ աստծու մոտ։

― Երբ որ աստծուն տեսնես,― աղաչեց սիրուն աղջիկը,― ասա այսպիսի մի աղջիկ կա՝ ջահել, առողջ, հարուստ, բայց չի կարողանում ուրախանալ, բախտավոր զգալ իրան. ի՞նչ պիտի լինի նրա ճարը։

― Կասեմ.― խոստացավ ճամփորդն ու գնաց. պատահեց մի ծառի, որ թեև ջրափին էր կանգնած, բայց չոր էր։

― Ո՞ւր ես գնում, ա՛յ ճամփորդ,― հարցրեց չոր ծառը։ ― Գնում եմ աստծու մոտ։

― Դե կանգնի՛ր, մի երկու խոսք էլ ես ապսպրեմ,― խնդրեց չոր ծառը,― աստծուն կասես՝ այս ի՞նչ բան է. բուսել եմ այս պարզ ջրի ափին, բայց ամառ-ձմեռ չոր եմ մնում. ե՞րբ պետք է ես էլ կանաչեմ։

Այս էլ լսեց աղքատն ու շարունակեց ճանապարհը։

Այնքան գնաց, մինչև գտավ աստծուն։ Մի բարձր ժայռի տակ, մեջքը ծառին դեմ տված, ալևոր մարդու կերպարանքով նստած էր աստվածը։

― Բարի օր,― ասաց աղքատն ու կանգնեց աստծու առաջին։

― Բարով եկար,― պատասխանեց աստված,― ի՞նչ ես ուզում։

― Էն եմ ուզում, որ ամեն մարդի էլ հավասար աչքով մտիկ անես, մեկին ավար չանես, մյուսին՝ խավար. ես այնքան տանջվում, աշխատում եմ, էլ չեմ կարողանում կուշտ փորով հաց գտնեմ, իսկ շատերը, որ իմ կեսի չափ էլ չեն աշխատում, հարուստ ու հանգիստ ապրում են։

― Դե գնա, հիմի կհարստանաս, քո բախտը տվեցի, գնա վայելի՛ր,― ասաց աստված։

― Էլ բան ունեմ ասելու, Տե՛ր,― ասաց աղքատն ու պատմեց սոված գայլի, սիրուն աղջկա ու չոր ծառի ապսպրանքը։

Աստված բոլորի պատասխանը տվեց, և աղքատը շնորհակալություն արավ ու հեռացավ։

Վերադարձին պատահեց չոր ծառին։

― Ինձ համար ի՞նչ ասաց աստված,― հարցրեց չոր ծառը։

― Ասաց, քո տակին ոսկի կա. մինչև այդ ոսկին չհանեն, որ արմատներդ հողին հասնի, դու չես կանաչիլ,― պատմեց մարդը։

― Էլ ո՞ւր ես գնում. արի՛ ոսկին հանիր, էլի, հա՛մ քեզ օգուտ կլինի, հա՛մ ինձ, դու կհարստանաս, ես էլ կկանաչեմ։

― Չէ՛, ես ժամանակ չունեմ, շտապում եմ,― պատասխանեց աղքատը,― աստված ինձ բախտ տվեց, ես շուտով պետք է գնամ իմ բախտը գտնեմ, վայելեմ,― ասաց ու գնաց։ Հետո սիրուն աղջիկը պատահեց ու ճամփորդի առաջը կտրեց.

― Ի՞նչ լուր բերիր ինձ համար։

― Աստված ասաց՝ դու պիտի քեզ համար մի մտերիմ կյանքի ընկեր գտնես, այն ժամանակ էլ տխուր չես լինի, ուրախ ու երջանիկ կլինես։

― Դե որ այդպես է, արի՛, դու եղիր իմ կյանքի մտերիմ ընկերը,― թախանձեց աղջիկը ճամփորդին։

― Չէ՛, ես քեզ ընկերակցելու ժամանակ չունեմ, աստված ինձ բախտ է տվել, պետք է գնամ իմ բախտը գտնեմ, վայելեմ,― ասաց աղքատն ու հեռացավ։

Ճանապարհին սպասում էր սոված գայլը, հեռվից հենց որ տեսավ ճամփորդին, վազեց առաջը կտրեց։

— Հը՛, աստված ի՞նչ ասաց։

― Ախպեր, աստծու մոտ գնալիս քեզանից հետո մի սիրուն աղջիկ ու մի չոր ծառ էլ պատահեցին. աղջիկն ապսպրեց, թե ինչու ինքը չի կարողանում ուրախանալ, ծառն էլ թե՝ ինչո՞ւ է գարուն-ամառ չոր։ Աստծուն պատմեցի, ասաց. «Աղջկանն ասա՝ իրան համար մի կյանքի ընկեր գտնի՝ կբախտավորվի, ծառին էլ ասա՝ քո տակին ոսկի կա, պետք է այդ ոսկին հանեն, արմատներդ հողին հասնեն, որ կանաչես»։ Եկա իրանց պատմեցի աստծու խոսքերը. ծառն ասաց՝ դե արի, հանիր ոսկին տար, աղջիկն էլ թե՝ ես հենց քեզ եմ ընտրում ինձ ընկեր։ Ասացի. «Չէ՛, ախպեր, չեմ կարող, աստված ինձ բախտ է տվել, պետք է գնամ իմ բախտը գտնեմ, վայելեմ»։

— Իսկ ինձ համար ի՞նչ ասաց աստված,— հարցրեց սոված գայլը։

― Քեզ համար էլ ասաց՝ սոված ման կգաս, մինչև մի անխելք մարդ կգտնես, կուտես, կկշտանաս։

— Էլ քեզանից անխելք մարդ ո՞րտեղից գտնեմ, որ ուտեմ,— ասաց գայլն ու կերավ անխելք աղքատին։

Անգլերեն լեզվով թարգմանած տարբերակը

DON’T GET THE MAN
Once upon a time there was a poor man. no matter how much he worked, how much he suffered, he remained the same poor man.

Desperate, he got up one day and said, “I should go find God, see when I should get out of this poverty, and ask for something for myself.”

A wolf happened on the road.

“Come on, man-brother, where are you going?” asked the wolf.

“I am going to God,” replied the poor man, “I have something to say.”

“Well, if you go to God,” answered the wolf, “say there is a hungry wolf, he comes to the barn day and night, he can’t find anything to eat, tell me how long he has to stay hungry.” that you created, why don’t you deliver food?

“Okay,” said the man and continued on his way.

It happened to a beautiful girl.

“Where are you going, brother?” asked the girl.

“I’m going to God.”

“Whenever you see the god,” begged the beautiful girl, “tell me there is a girl like this: Jahel, healthy, rich, but she can’t be happy, feel lucky. what will be his reward?

“I will tell you,” promised the traveler and left. He came across a tree that was dry even though it was standing on the bank.

“Where are you going, traveler?” asked the dry tree. “I’m going to God.”

“Wait, I’ll say a few words,” asked the dry tree. I grew on the shore of this clear water, but I remain dry in summer and winter. when should I turn green too?

The poor man heard this and continued on his way.

He went until he found God. Under a high rock, with his back against a tree, the god was sitting in the form of a white man.

“Good day,” said the poor man and stood before God.

“Welcome,” answered the god, “what do you want?”

“I want you to look at every person with an equal eye, not to make one a prey and another a darkness. I suffer so much, I work, and I can’t even find bread for a full stomach, and many people, who don’t work half as much as I do, live richly and comfortably.

“Well, go, you’ll get rich soon, I gave you luck, go enjoy it,” said the god.

“I have something more to say, Lord,” said the poor man and told the story of the hungry wolf, the beautiful girl and the dry tree.

God answered all of them, and the poor man thanked him and left.

On the way back, he happened upon a dry tree.

“What did God say about me?” asked the dry tree.

He said, there is gold under you. until that gold is taken out so that your roots reach the ground, you will not turn green,’ said the man.

  • Where else are you going? come, take out the gold, again, it will be useful for you, and for me, you will be rich, and I will be green.

“No, I don’t have time, I’m in a hurry,” answered the poor man, “God gave me luck, I have to go find my luck and enjoy it soon,” he said and left. Then the beautiful girl happened and cut in front of the traveler.

“What news do you bring me?”

  • God said: you must find a close life partner for yourself, then you will not be sad, you will be happy and happy.

“Well, come on, be my close friend for life,” the girl envied the traveler.

“No, I don’t have time to keep you company, God has given me luck, I have to go find my luck and enjoy it,” said the poor man and left.

A hungry wolf was waiting on the road, as soon as he saw the traveler from afar, he ran forward.

“Oh, what did God say?”

“Brother, while going to God, a beautiful girl and a dry tree happened after you. The girl wondered why she couldn’t be happy, and the tree wondered why it was dry in spring and summer. I told God, he said. “Tell the girl to find a life partner for her, she will be lucky, tell the tree that there is gold under you, they need to dig out that gold, let your roots reach the ground so that you become green.” I came and told them the words of God. the tree said: come on, take out the gold, and the girl said: I choose you as my friend. I said: “No, brother, I can’t, God gave me luck, I have to go find my luck, enjoy it.”

“And what did God say about me?” asked the hungry wolf.

  • He also said for you: you will come hungry, until you find a stupid person, you will eat, you will be satisfied.

“Where can I find a person more stupid than you to eat?” said the wolf and ate the stupid poor man.

Posted in Ընթերցանություն, Մայրենի 6, Uncategorized

Գուլիվերի Ճամփորդություները գլուխ մեկ.

Կար-չկար մի հայր և հինգ երեխա անուն էր հայրը: Տղան ով նրա մասին պատմում է նա հինգ որդիներից երրոդրն էր: Նրա հայրը փոքրիկ կալվածք ուներ Նոթինգհեմփշայրում, տասնչորս տարեկանում հայրը տղային տարավ Քեմբրիջի Էմանուել քոլեջում, որտեղ նա ապրեց երեք տարի և տղան նրան նվիրեց ուսմանը: Սաայն նրա ապրուստի ծախսը որքան էլ սուղ լիներ, վեր էր հոր փոքր կարողության սահմաներից և երբ նա դարձավ Լոնդոնի նշանավոր վիրաբույժ Ջեմս Բեթսի օգնականն և չորս տարի ապրեց նրա մոտ: Նրա հայրը նրան գումարներ էր ուղարկում և նա այդ գումարները ծախսում էր նավագնացության և մաթեմատիկայի այլ ճուղերի վրա: Մի քանի տարի անց տղան պետք էր հրաժեշտ տարի Պարոն Բեթսին: Հրաժեշտ տվեց և գնաց իր հոր մոտ:

Posted in Մայրենի 6, Uncategorized

Հաշտվետվութուն Մայրենի. Ապրիլ

Ապրիլի 2. համանուներ
Ապրիլի 3. լրացուցիչ աշխատանք
Ապրիլի 4. Ղազարոս Աղայան
Ապրիլի 8. քերականություն
Ապրիլի 9. Աղայան
Ապրիլի 10. գործնական աշխատանք չեմ կատարել
Ապրիլի 11.Ֆլեշմոբ
Ապրիլի 15. Ես կարող եմ
Ապրիլի 16. Մտավարժանք
Ապրիլի 17.Էդմոնդե դե Ամիչիս
Ապրիլի 17. տնային Աշխատանք
Ապրիլի 18. Քերականություն
Ապրիլի 22.  Լեոնիդ Ենգիբարյան
Ապրիլի 29

Posted in Մայրենի 6

Ապրիլի 29

. Առանձնացրու տրված բառերի բաղադրիչները, ընդգծիր վերջածանցները:
Մայրենի, ամանեղեն, մեղմիկ, ընթերցարան, ընկերաբար, լալկան, թղթե, սրիչ, ծածկոց, իջվածք, ֆրանսուհի, հոսք:
2. Ածանցների օգնությամբ տրված բառերով կազմիր՝
ա. անձ ցույց տվող բառեր -իչ ածանցով
պատմել, թարգմանել, քննել, ուսուցանել, սրբագրել, տպագրել
պատմիչ, թարգմանիչ, քննիչ,ուսուցիչ,սրբագրիչ,տպագրիչ
բ. խնամող, որևէ բանով զբաղվող, պաշտոն կատարող անձ ցույց տվող բառեր -պան ածանցով
ուղտ, դուռ, ձի, այգի, պարտեզ, ջրաղաց, կառք,
ուղտապան,դռապան,ձիապան,այգիապան,պարտիզպան,ջրաղացպան,կառքապան.
գ. տեղի իմաստ արտահայտող բառեր -արան, -ոց, -անոց ածանցներով
ծաղիկ, դպիր, սուրճ, հյուր, գործ, հիվանդ, ճաշ, դարբին, մարզպետ, վարսավիր
ծաղկանոց,դպարան,սրճարան, հյուրանոց,գործարան,հիվանանոց,ճաշարան,,դարբնոց,մարզպետարան,վարսավիրանոց:
3. -ակ, -իկ,-ուկ ածանցներով և տրված արմատներով կազմիր ածանցավոր բառեր:
Կամուրջ, դուռ, ձուկ, աթոռ, պանիր, սև, կղզի, մուկ, լեզու, աղջիկ, մժեղ, թիզ, բուն, գառ, խեղճ, ձոր, ձի, գետ, մարդ;
Կամրջակ,դռնակ,ձկնիկ,աթոռակ, պանրիկ,սևուկ,կղզակ,մուկիկ,լեզուկ,աղջիկնակ,մժեղիկ,թզուկ,բնիկ,գառնուկ,խեղճուկ,ձորակ,ձիուկ,գետակ,մարդուկ.
4. -ավուն վերջածանցով գունանուններ գրիր:
կարմրավուն,կապտավուն,դեղնավուն:

Posted in Մայրենի 6

Ապրիլի 25

  • Ստուգում ենք մտավարժանքը:
  • Բերանացի ասա՛ Դանիել Վարուժանի «Անդաստան» բանաստեղծությունը
  • Ո՞րն է բանաստեղծության բուն ասելիքը:
    Չորս կողմերի մասին է:
  • Ի՞նչ էր ցանկանում բանաստեղծը:
    Որպիսի լինեն սիրելի և հոգատար իմ կարծիքով:
Posted in Մայրենի 6

Հայկական աշխարհակալության ընդլայնումը

Հարցեր և առաջադրանքներ.

1.Ո՞ր պետությունները միացվեցին Հայոց տերությանը մինչև Փյունիկյան քաղաքների նվաճումը:

Պարթևստանի նկատմամբ տարած հաղթանակի արդյունքում Հայոց տերությանն էին միացվել նաև Հայոց Միջագետքը, Կորդուքը, Օսրոյենեն և Միգդոնիան:

2.Ինչպե՞ս և ե՞րբ տեղի ունեցավ Սելևկյան պետության անցումը Տիգրան Մեծի իշխանությանը:

Սելևկյան ավագանին և ժողովուրդը որոշեցին իրենց երկիրը փրկել հրավիրելով այլ երկրի թագավորի` իշխելու իրենց: Ընդ որում՝ նրանք քննարկեցին ժամանակի բոլոր հզոր արքաների թեկնածությունը և միաձայն ընտրեցին հայոց արքային: Ք. ա. 84 թ. մայրաքաղաք Անտիոքում Տիգրան Մեծը բազմեց Սելևկյանների գահին և իշխեց այնտեղ 17 տարի:

3.Սելևկյան պետությունից հետո ո՞ր երկրները միացվեցին Հայոց աշխարհակալ տերությանը:

Նրա տերությանը միացվեցին Կոմմագենեն, Կիլիկիան և Փյունիկիան:

4.Ի՞նչ քաղաքականություն էր վարում Տիգրան Մեծը փյունիկյան քաղաքների նկատմամբ:

Փյունիկյան քաղաքների գրավումից հետո հայոց տիրակալը Ք. ա. 81 թ. դրանց շնորհեց «ազատություններ», այսինքն լայն ինքնավարություն:

5.Ե՞րբ են Նաբաթեայի թագավորությունը և Հրեաստանն ընդունել Տիգրան Մեծի գերիշխանությունը:

72 թ. Նաբաթեայան ևս ընդունեց Հայաստանի գերիշխանությունը: Հայոց տիրակալի գերիշխանությունը ճանաչեց նաև Հրեաստանը:

6.Ի՞նչ հարաբերության մեջ էր Եգիպտոսը Տիգրան Մեծի տերության հետ:

Իսկ Եգիպտոսը Հայոց տերության բարեկամ երկրներից էր, որովհետև  Ք. ա. 80 թ. Տիգրան Մեծի օգնությամբ Պտղոմեոս XII-ը Եգիպտոսից դուրս էր մղել նվաճող հռոմեացիներին և հաստատվել հայրական գահին:

Posted in Մայրենի 6, Uncategorized

Ապրիլի 22

  • Ստուգում, ամփոփում ենք ապրիլի 15-19-ի կատարած աշխատանքները:
  • Կարդա՛ Լեոնիդ Ենգիբարյանի «Մի նեղացրեք մարդուն» ստեղծագործությունը և պատասխանի՛ր հարցերին՝
  1. Մեկնաբանի՛ր ստեղծագործությունը հետևյալ տեսակետից՝ եթե անմտորեն կամ միտումնավոր նեղացնենք մարդուն, ապա նա միշտ անմեղ է:
  2. Շարունակի՛ր հեղինակի միտքը՝ «Բայց, այնուամենայնիվ, պետք չի, հանկարծ ու…»
  3. Ինչպե՞ս կմեկնաբանես հետևյալ տողը՝ «Դուք էլ այնպիսին եք, ինչպիսին նա է։», համաձայն ես հետևյալ մտքի հետ, մեկնաբանի՛ր։
  4. Այո քանի որ մենքել ենք նրա նման մարդ:
  5. Տեքստում ընդգծված բառերին ավելացրու՛ հատկանիշ ցույց տվող բառեր։
  6. գեղեցիկ մարդ, վարժ գրել, հետաքրքիր աշխարհ, հին երաժտություն,

Մի′ նեղացրեք մարդուն

Իզուր, հենց էնպես մարդուն նեղացնել պետք չի, որովհետեւ դա շատ վտանգավոր է։ Հանկարծ ու նա Մոցա՞րտն է։ Ու հատկապես, եթե դեռ ոչինչ չի հասցրել գրել, անգամ «Թուրքական մարշը»։ Կնեղացնեք նրան ու ոչինչ էլ չի գրի։ Մի բան չի գրի, հետո մյուսը, ու աշխարհում կպակասի գեղեցիկ երաժշտությունը, կպակասեն լուսավոր զգացմունքներն ու մտքերը, ու նշանակում է, լավ մարդիկ էլ կպակասեն։

Իհարկե, մեկ ուրիշին կարելի է եւ նեղացել՝ ամեն մեկը հո Մոցարտ չի՞։ Բայց, այնուամենայնիվ, պետք չի, հանկարծ ու…

Մի՜ նեղացրեք մարդուն, պետք չի…

Դուք էլ այնպիսին եք, ինչպիսին նա է։

Լա՜վ նայեք իրար, մարդի՜կ: