Posted in Մայրենի 6

Նոյեմբերի 30

  • Առաջադրանքների ստուգում և քննարկում:
  • Լրացուցիչ աշխատանք. գործնական քերականությունից գրի՛ր էջ 19-ի վարժ. 66, 67, էջ 23-ի վարժ. 84, 85, էջ 28-ի վարժ. 104:


66.
Այսօր դրսում արևոտ է:
Այսօր սրտումդ արև է տիրում:
Այսօր օդը սառն է:
Լուսինեն իր սառնությունը հանեց իմ մեջից:
Արև շողշողում է այսօր:
Շողա ոսկու պես:
ես լողում եմ լողաազնում:
Կատուն այսօր մտավ լողալու:



67.
1-ուղիղ իմաստով է.
2-ուղիղ իմաստով է.
3-ուղիղ իմաստով է.
4-ուղիղ իմաստով է.
5-փոխաբերական է.
6-ուղիղ իմաստով է.

Էջ 23
Վարժ-84
գեղեցիկ-տգեղ
հաճելի- տհաճ
մարդկային-անմարդկային
գիտուն- հիմար
դուրեկան-անդուր
ուշադիր-անուշադիր
արժանի-անարժան
թևավոր-թևաբեկ
անխորժելի-
գունեղ-գունավոր
բնական- արհեստական
խելոք-, գիժ
կարևոր-անէական
լուրջ-անլուրջ
անամպ-մառախլապատ
տեղյակ-անտեղյակ
լուսավոր-խավար
գերակշռել-?
խոսուն-մունջ
կարևոր-անէական

Վարժ 85

1-բարիք
2-ջուրն էլ կտանի
3-անտերին
4-դուրս գաս
5-տակ

104.
Կենդանաբար, տերություն, ուղեկից, թունավոր, լուսավոր, կամրջակ, անրջել։


Posted in Մաթեմատիկա 6-րդ դաս.

Կրկնում ենք անցածը

Կրկնում ենք անցածը

1.A և B քաղաքներից միաժամանակ իրար ընդառաջ դուրս են եկել երկու մեքենաներ։ Առաջին մեքենայի արագությունը 60 կմ/ժ է, երկրորդինը՝ 10 կմ/ժ-ով ավելի։ Քանի՞ ժամ անց նրանք կհանդիպեն, եթե քաղաքների հեռավորությունը 260 կմ է։  60+10=70
70+60=130
260:130=2

2.Կոշիկի խանութում մեկ շաբաթում վաճառվել էր 20 զույգ կոշիկ` զույգը 25000 դրամով: Շրջանառությունը մեծացնելու համար այդ կոշիկների գինն իջեցրին 2000 դրամով և հաջորդ շաբաթ 10 զույգով ավելի վաճառեցին: Հաջողվե՞ց արդյոք ավելացնել շահույթը, եթե կոշիկները ձեռք էին բերվել զույգը 21000 դրամով:
25000×20=500.000
20+10=30
21000×30=630.000

Հաջողվեց!!!

3.Զբոսաշրջիկը 6 ժամ հեծանիվով գնացել է 20 կմ/ժ արագությամբ և մի քանի ժամ ավտոբուսով ՝ 50 կմ/ժ արագությամբ։ Քանի՞ ժամ է զբոսաշրջիկը գնացել ավտոբուսով, եթե անցել է ընդամենը 320 կմ։

6×20=120կմ

320-120=200կմ

200;50=4ժ

4.Արհեստանոցը պիտի 40 օրում պատրաստեր 3200 ծխնի։ Սակայն արհեստանոցը 1 օրում 20 ծխնիով ավելի էր պատրաստում, քան նախատեսված էր։ Ժամկետից քանի՞ օր շուտ կատարվեց պատվերը։

32000:40=80

80+20=100

3200:100=32

40-32=8

5.Գետի հոսանքի արագությունը 2 կմ/ժ է։ Նավակը, որի սեփական արագությունը 17 կմ/ժ է, 3 ժ լողացել է գետի հոսանքի ուղղությամբ և 4 ժ՝ հոսանքին հակառակ։ Քանի՞ կիլոմետր է անցել նավակը։ 
17+2=19
19×3=57կմ
17-2=15
15×4=60
57+60=117

6.Գրե՛ք յոթ թվերի հաջորդականություն, որում՝

 ա) առաջին թիվը 5-ն է, իսկ յուրաքանչյուր հաջորդը 4-ով մեծ է նախորդից.5, 9, 13, 17, 21, 25, 29

 բ) առաջին թիվը 3-ն է, իսկ յուրաքանչյուր հաջորդը 4 անգամ մեծ է նախորդից
3, 12, 48, 192, 728, 2912, 11648

7.Տրված թվերը բաժանվում են 9-ի։ Որոշե՛ք, թե ինչ թվանշաններ պիտի գրված լինեն աստղանիշերի տեղում. 

3528, 2187, 1197, 3465

8.  9 տ երկաթի հանքաքարից ստանում են 5 տ երկաթ։ Որքա՞ն երկաթ կստանան 54 տ հանքաքարից։

54:9=6

6×5=30

9.Դեղձենիները կազմում են այգու ծառերի 45 %-ը, ծիրանենիները՝ 30 %-ը։ Այգու մնացած 20 ծառերը խնձորենիներ են։ Յուրաքանչյուր տեսակի քանի՞ ծառ կա այգում։

x = 20 x 30/25 = 24 (ծիրանենի)

x = 45 x 20/25 = 32 դեղձենի


20 խնձորենի , 24 ծիրանենի , 32 դեղձենի

10.  16 շինարարներ շենքի պատերը կառուցել են 81 օրում։ Քանի՞ շինարար կկառուցի նույնանման շենքի պատերը 36 օրում։ 

16×81=x 36

x=16×81:36

x=36բանվոր

960

Posted in Մայրենի 6, Uncategorized

Նոյեմբերի 29

  • Քննարկում ենք <<Սիրել բաց աչքերով>> հեքիաթը։
  • Լրացուցիչ աշխատանք․կարդա՛ ուսուցողական նյութը։
  • Ընգծված բառերը ենթարկի՛ր բառակազմական վերլուծության, գրի՛ր թե ինչպիսի՞ բառեր են դրանք (պարզ, ածանցավոր, բարդ)։
  • շատրվան – պարզ բառ
  • սառնությունը – սառն (սառ) + ություն, ածանցավոր բառ
  • կաթնասուն – կաթն + ա + սուն (սնվել), բարդ բառ
  • ջրային – ջր(ջուր) + ային, ածանցավոր բառ
  • ազգական – ազգ + ական, ածանցավոր բառ
  • թթվածին – թթվա(թթվել) + ծին, բարդ բառ
  • քթանցք – քթ(քիթ) + անցք, բարդ բառ
  • Թեք նշված բառերի մեջ ի՞նչ ընդհանրություն կա։
    Թեք նշած բառերը հոգնակի թվով են։
  • Տեքստից դուրս գրի՛ր տասը գոյական, տասը ածական, տասը բայ։
    10 գոյական բառեր
    Կղզի, շատրվան, նավ, ընկեր, ձուկ, երազ, կաթ, խոզ, առյուծ, կապիկ։
    10 ածական բառեր
    Հաճելի, փոքրիկ, ջրային, զարմանալի, սիրուն, իսկական, կաթնասուն, խելացի, հավատարիմ, ուրախ։
    10 բայեր
    Նստել, շարժվում, ուզում, պատմել, հասկացա, նկարել, լողում, ցատկում, շնչել, վերցնում։
  • Վերնագրի՛ր տեքստը։

Ողջո՛ւյն, իմ փոքրի՛կ ընկեր։ Ուզում եմ քեզ երազս պատմել։

Ծովում մի կղզի կար, կղզու վրա՝ շատրվան։ Ես նստել էի այդ շատրվանի տակ, ու ջրի սառնությունը հաճելի էր։ Հանկարծ զգացի, որ կղզին շարժվում է։ Ես կղզու հետ միասին լողում էի ծովում։ Ոնց որ նավ նստած լինեի։ Մեկ էլ իմ կղզին ժպտալով նայեց ինձ։ Պարզվեց՝ նստել եմ դելֆինի մեջքին։

Արթնացա ու հասկացա, որ շոգի պատճառով եմ այդ երազը տեսել։ Այլևս չկարողացա քնել։

Հաջորդ օրը մայրիկիս խնդրեցի պատմել դելֆինների մասին։ Ամենազարմանալի բանը, որ իմացա, այն էր, որ դելֆինները ձուկ չեն, այլ ջրային կաթնասուն։ Գիտե՞ս, թե ի՛նչ է նշանակում կաթնասուն։ Նշանակում է «կաթով սնվող» ու «կաթով սնող»։ Դելֆիններն իրենց ձագերին կաթ են տալիս, ինչպես մյուս կաթնասունները՝ կովը, շունը։ Մի քանիսին էլ դո՛ւ հիշիր։ Ճի՛շտ ես, նաև խոզը, առյուծը, կապիկը։ Կաթնասուն կենդանիները շատ-շատ են։ Միայն թե դելֆինները ոչ թե ցամաքում են ապրում, այլ ջրում։

Կետի մասին լսե՞լ ես։ Այն փոքրիկ կետը չէ, որ կարող ես մատիտով նկարել։ Իմ ասած կետը իսկական ջրային հսկա է։ Նա նույնպես կաթնասուն է։ Դելֆիններն ու կետերը մոտ ազգականներ են․ նրանք ձկների պես ջրում շնչել չեն կարող, որովհետև խռիկներ չունեն։ Զարմանալի՞ բառ է։ Կրկնի՛ր՝ խը-ռիկ։ Խռիկները ձկան թոքերն են։

Դելֆիններն ու կետերը մարդու նման թոքերով են շնչում։ Անընդհատ ջրից դուրս են ցատկում ու թթվածին են վերցնում։ Նրանց «քթանցքերը» մեջքի վրա են։ Շնչելիս այդ անցքերից ջուր են դուրս մղում։ Սիրուն տեսարան է, ոնց որ շատրվան լինի։ Այո՛, հենց այդ շատրվանի տակ էի ես հովանում։

Ափսո՜ս երազ էր։

Ասում են՝ դելֆինները ձիուց խելացի են, շնից՝ հավատարիմ։ Նրանց ծնոտն այնպիսին է․․․․ Ի՞նչ, դու չգիտես, թե ինչ է ծնո՞տը։ Ծնոտը դունչն է։ Կենդանիների ծնոտին նաև մռութ են ասում։ Երբ նայում ես դելիֆինի ծնոտին, թվում է՝ անընդհատ ժպտում է։ Հավանաբար այդպես էլ կա։ Նրանք երեխաների պես են․ ուրախ են ու խաղալ են սիրում։

Մի բան էլ իմացա դելֆինների մասին․ նրանք շատ են սիրում մարդկանց, բայց ամենից շատ սիրում են երեխաներին։ Հիմա հասկացա, թե ես երազումս ինչո՛ւ եմ հենց դելֆին տեսել։

Posted in English 6

Homework

 






I haven’t visited, I haven’t ridden a horse, I ate sushi, I have not seen a satellite, I made a snowman, I haven’t climbed a mountain, I haven’t played rugby, I haven’t practiced karate, I am victorious, I haven’t driven, I have done lessons, I have sent an email, I haven’t gone fishing, I did not exploit, I didn’t travel, I baked cookies, I’m cooked

Posted in Մայրենի 6

Սիրել բաց աչքերով

Ես  մի  հեքիաթ  գիտեմ,  որն  ուզում  եմ  քեզ  նվիրել:

Լինում  է,  չի  լինում  մի  փոքրիկ  գյուղում  մի  մարդ  է  լինում:  Նա  ջրավաճառ  է  լինում:  Այդ  ժամանակներում  ջուրը  ծորակից  չէր  հոսում.  այն  հանում  էին  կամ  ջրհորների  խորքից,  կամ  էլ  վերցնում  էին  խորը  գետից:  Նա,  ով  չէր  ուզում  ինքնուրույն  ջուր  որոնել,  ստիպված  էր  այն  առնել  ջրավաճառի    կավե  մեծ  կուժերից:  Նրանք  շրջում  էին  գյուղից  գյուղ՝    հետները  տանելով  անգին  հեղուկը:

Մի  անգամ,  առավոտյան  կուժերից  մեկը  ճաք  տվեց,  ու  ջուրը  սկսեց  կաթել  ամբողջ  ճանապարհին:  Երբ  ջրավաճառը  հասավ  գյուղ,  գնորդներն  ամեն  անգամվա  պես  տասը  մետաղադրամով  առան  աջ  կուժի  միջի  ամբողջ  ջուրը,  և  միայն  հինգ  մետաղադրամ  տվեցին  այն  կուժի  ջրին,  որը  լիքն  էր  կիսով  չափ:

Նոր  կուժ  առնելը  շատ  թանկ  կնստեր  ջրավաճառի  վրա,  այդ  պատճառով  նա  որոշեց  ճանապարհն  անցնել  արագ՝    վնասի  չափը  նվազեցնելու  համար:

Երկու  տարի  շարունակ  տղամարդը  ջուր  էր  տանում  գյուղ  և  ստանում  իր  տասնհինգ  մետաղադրամը:

Մի  անգամ  նա  գիշերն  արթնացավ  կամացուկ  ձայնից:

—  Է՛յ…է՜յ:

—  Ո՞վ  կա  այստեղ,-հարցրեց  տղամարդը:

—  Ես  եմ:

Ձայնը  գալիս  էր  ճաքած  կուժից:

—  Ինչո՞ւ  դու  ինձ  արթնացրիր  այս  ժամին:

—  Ինձ  թվում  է՝    եթե  ես  քեզ  հետ  խոսեի  օրը  ցերեկով,  վախը  քեզ կխանգարեր  ինձ  հետ  խոսել…Իսկ  ինձ  հարկավոր  է,  որ  դու  ինձ  լսես:

—  Ի՞նչ  ես  ուզում:

-Ես  ուզում  եմ քեզնից  ներողություն խնդրել:  Ճաքը,  որից  ջուրը  հոսում  է,  առաջացել  է  ոչ  իմ  մեղքով:  Բայց  ես  գիտեմ,  թե  այն  որքան  է  քեզ  վշտացրել:  Ամեն  օր,  երբ  դու  հոգնած  հասնում  ես  գյուղ  և  իմ  բերածի  դիմաց  ստանում  ես  ուղիղ  կես  գին,  քիչ  է  մնում  ես  պայթեմ    արցունքներից:  Ես գիտեմ,  որ  դու կարող  ես  ինձ  նոր  կուժով  փոխարինել  կամ  էլ  շպրտել,  բայց,  մեկ  է,  դու  ինձ  չես  շպրտում:  Դրա  համար  ես  ուզում  եմ  շնորհակալություն  հայտնել  և  մեկ  անգամ  ևս  ներողություն  խնդրել  քեզանից:

—  Զավեշտ  է,  որ  դու  ինձնից  ներողություն  ես  խնդրում,-  քրթմնջաց  ջրավաճառը:  Առավոտ  շուտ  մենք  երկուսով  զբոսանքի  կգնանք:  Ես  ուզում  եմ  քեզ  մի  բան  ցույց  տալ:

Ջրավաճառը  նորից  ընկղմվեց  քնի  մեջ  մինչև  լուսաբաց:  Երբ  հորիզոնին  երևաց  արևը,  նա  վերցրեց  ճաքած  անոթն  ու  ուղղվեց  դեպի  գետը:

-Նայի՛ր,-ասաց  նա  հասնելով  մի  տեղի,  որտեղից  երևում  էր  ամբողջ  քաղաքը:  Ի՞նչ  ես  դու  տեսնում:

—  Քաղաք,-պատասխանեց  անոթը:

—  Էլ  ի՞նչ  ես  տեսնում,-  հարցրեց  տղամարդը:

—  Չգիտեմ…:  Ճանապարհ,-կասկածելով  ասաց  կուժը:

—Ճի՛շտ  է:  Իսկ  հիմա  նայիր  արահետին:  Ի՞նչ  ես  տեսնում:

—  Ես  տեսնում  եմ  չոր  հող  և  քարեր՝  ճանապարհի  աջ  կողմում  ու  ծաղիկների  շարք՝    ձախ  կողմի  վրա,-  ոչ  այնքան  վստահ  ասաց  կուժը՝    չհասկանալով,  թե  ինչ  է  իրենից  ուզում  իր  տերը:

—  Տարիներ  շարունակ  ես  անցել  եմ  այս  ձանձրալի,  անուրախ  ճանապարհով,  ջուր  եմ  տարել  գյուղ  և  երկու  կուժի  ջրի  դիմաց  ստացել  նույն  մետաղադրամները…  Բայց  մի  անգամ  ես  նկատեցի,  որ  քեզ  վրա  ճաք  է  առաջացել,  և  ջուրը  քչանում  է:  Քեզ  նոր  կուժով  փոխարինել  ես  չէի  կարող,  բայց  իմ  գլխում  ուրիշ  գաղափար  ծնվեց.  ես  գնեցի  գույնզգույն  ծաղիկների  սերմեր  և  ցանեցի  դրանք  ճանապարհի  երկու  կողմերում:  Ամեն  անգամ,  երբ  ես  անցնում  էի  այդ  ճանապարհով,  քեզնից  հոսող  ջուրը  ոռոգում  էր  արահետի  ձախ  կողմը:  Այդպես  առաջացավ  այս  գեղեցկությունը:

Ջրավաճառը  դադար  տվեց,  նայեց  իր  հավատարիմ  կուժին  ու  հարցրեց.  «Եվ  դո՞ւ  ես  ինձնից  ներողություն  խնդրում:  Մի՞թե  նշանակություն  ունեն  այն  մի  քանի  ավել  մետաղադրամները,  երբ  քո  շնորհիվ,  քո  ճաքի  շնորհիվ  իմ  ճանապարհը  զարդարում  են  այս  վառվռուն  ծաղիկները՝    ուրախություն  պարգևելով  իմ  աչքերին:  Այդ  ե՛ս  պետք  է  քեզ  շնորհակալություն  հայտնեմ  քո  սքանչելի  ճաքի  համար:

Ես  հուսով  եմ,  ավելի  շուտ՝    համոզված  եմ,  որ  դու  հասկացար,  թե  ինչու  եմ  քեզ  նվիրում  այս    հեքիաթը:

  1. Հեքիաթից դուրս գրիր 10 գոյական, 10 ածական, 10 բայ։
    Գոյական-ես, հեքիաթ, գյուղ, մարդ, ջրավաճառ, ջուր, ծորակ, ջրհոր, գետ, կուժ:
    Ածական-փոքր, խորը, կավե, մեծ, անգին,  կամացուկ, թանկ, ճաքած, նոր, գույնզգույն:
    Բայ-նվիրել, հոսել, հանել, վերցնել, որոնել, առնել, շրջել, տանել, կաթել, հասնել:
  2. Գրի՛ր կանաչով գրված բառերի կազմությունը, բաղադրիչների բաժանի՛ր:
    ջրավաճառ-ջուր+ա+վաճառ
    ջրհորներ-ջուր+հոր+ներ
    առավոտյան-առավոտ+յան
    գնորդներն-գնորդ+ներ
    ներողություն-ներող+ություն
    շնորհակալություն-շնորհակալ+ություն
    գույնզգույն-գույն+ըզ+գույն
    նշանակություն-նշանակ+ություն
  3. Փորձի՛ր բացատրել, թե ինչու է հեղինակը քեզ նվիրել հեքիաթը: Ի՞նչ է ուզում ասել քեզ:
    Հեղինակը հեքիաթը նվիրում է ինձ, որպեսզի ագահ չլինեմ, անկախ իրավիճակից, եթե ինչ-որ բան փոփոխվում է դեպի վատը, պետք չէ տխրել կամ այն դեն նետել, այլ կարելի է այդ վատ փոփոխությունը լավը սարքել:
  4. Բացատրի՛ր հեքիաթի վերնագիրը: Նույն վերնագրով գրի՛ր ստեղծագործական աշխատանք, որտեղ արտահայտի՛ր քո մտքերը սիրո, ընկերության, նվիրվածության, հոգատարության… մասին:
    Հեքիաթի վերնագիրը՝ ՙՙՍիրել բաց աչքերով՚՚, նշանակում է սիրել ամեն ինչն այնպես, ինչպիսին նրանք կան:
    Սիրել բաց աչքերով
    Ես ունեմ ընկերներ ոչ այդքան շատ, բայց կարևորը անկեղծ և լավ: Ես սիրում եմ իմ ընկերներին ինչպես նրանք կան թեկուզ նրանք ունեն տարբեր բնավորություններ, թե լավ և, թե վատ: Մենք միշտ օգնում ենք միմիանց ամեն հարցում: Երբ ընկերներս իմ հետ սխալ են վարվում, ես նրանցից չեմ նեղանում, և բացատրում եմ իրնեց սխալը: Եսել ունեմ վատ բնավորություններ, բայց աշխատում եմ դրանց վրա:Պետք է սիրել ընկերեների անտեսելով իրենց վատ բնավորությունները: Պետք չե նեղանալ ամեն բանի համար, քանի որ այդպես մենք կորցնում եմ մեր լավ ըներներին:

Posted in Uncategorized

ԱՄԲՈՂՋ ԹՎԵՐԻ ԲԱԶՄԱՊԱՏԿՈՒՄԸ

ԱՄԲՈՂՋ ԹՎԵՐԻ ԲԱԶՄԱՊԱՏԿՈՒՄԸ

Տարբեր նշաններ ունեցող երկու ամբողջ թվերի արտադրյալը բացասական ամբողջ թիվ է, որի բացարձակ արժեքը հավասար է արտադրիչների բացարձակ արժեքների արտադրյալին։ 

Օրինակ

(–6) · (+3) = –((+6) · (+3)) = –(6 · 3) = –18

Հիմա պարզենք, թե ինչի հավասար պիտի լինի երկու բացասական թվերի արտադրյալը։

(–9) · (–11) = –(+9) · (–11) = –(–99) = +99

Միևնույն նշանն ունեցող երկու ամբողջ թվերի արտադրյալը դրական ամբողջ թիվ է, որի բացարձակ արժեքը հավասար է արտադրիչների բացարձակ արժեքների արտադրյալին։

Առաջադրանքներ

1. Հաշվե՛ք.

 ա) (–3) · (–7)= 21

 գ) (–1) · (–20)=20

 ե) (–8) · ( –9)= 72

 բ) (+3) · (+4)=12

դ) (+8) · (+5)=40

զ) (+11) · (+15)=165

2. Հաշվե՛ք.

ա) (–8) · (+16)=-128

գ) (+17) · (–4)= -68

ե) (–1) · (+1)=-1

է) (+20) · (–18)=-360

բ) (–7) · (+5)=-35

դ) (+21) · (–6)=-126

զ) (–1) · (+7)=-7

ը) (+15) · (–60)=-900

3. Կատարե՛ք ամբողջ թվերի բազմապատկում. 

ա) (–4) · (–5)= 20

գ) (+32) · (–6)= -192

 ե) (+1) · (+23)=23

 է) (–19) · (+7)=-133

4.Ի՞նչ թիվ պետք է գրել աստղանիշի փոխարեն, որպեսզի ստացվի հավասարություն.

ա) -21 ։ 3 = –7

գ) 48 ։ (–8) = –6

ե) (–80) ։ (–20) = 4

5.Ինչի՞ է հավասար ամենամեծ բացասական ամբողջ թվի և ամենափոքր դրական ամբողջ թվի տարբերությունը։ 

(-1) — 1=0

6.Բանվորը պատրաստեց 60 մանրակ՝ այդպիսով աշխատանքը կատարելով 120 %-ով։ Քանի՞ մանրակ պիտի պատրաստեր բանվորը։
60_____120

7.Խանութ բերեցին երկու արկղ սառեցրած ձուկ, ընդ որում առաջին արկղում 15 կգ-ով ավելի ձուկ կար, քան երկրորդում: Առաջին արկղն արժեր 90000 դրամ, երկրորդը` 60000 դրամ: Քանի՞ կիլոգրամ ձուկ կար յուրաքանչյուր արկղում:

90000-60000=30000

30000÷15=2000

60÷2=30

8.Կատարե՛ք գործողությունները. 

ա) (+3) · (–8) + (–6) · (+2) – (–4) · (–7)=-24+(-12)-(+28)=-24-12-28=-64
բ) (–13) · (–6) – (+4) · (+18) – (–5) · (+20)=+78-(+72)-(-100)=+78-72+100=106
գ) (–25) · (+4) – (+100) · (–1) + (+4) · (–40)=-100-(-100)+(-160)=-100+100-160=-160
դ) (+2) · (–5) + (–3) · (–7) – (+16) · (–7)=-10+(+21)-(-112)=-10+21+112=123

9. Հետևյալ թվերը ներկայացրե՛ք երկու արտադրիչների արտադրյալի տեսքով, որոնցից գոնե մեկը բացասական թիվ է. 

–40=-20*-2

+32=-16*(-2)

–1=1*-1

0=-100*0

–12=2*-6

+9=(-3)*(-3)

10.Քաղաքից դուրս եկավ մի մեքենա, որի արագությունը 80 կմ/ժ էր։ հետո նրա հետևից շարժվեց մեկ ուրիշ մեքենա, որի արագությունը 90 կմ/ժ էր։ Քաղաքից դուրս գալուց ինչքա՞ն ժամանակ անց երկրորդ մեքենան առաջինից 20 կմ առաջ անցած կլինի։

90-80=10կմ/ժ

20:10=2ժ

Posted in Մայրենի 6

Նոյեմբերի 27

  • Գտի՛ր բառերի ընդհանուր արմատները, գրի՛ր դրանց ուղիղ ձևերը և բացատրի՛ր տրված բառերը։ Օրինակ՝ բարեսիրտ, բարեկամ, բարեսեր, բարետես։ Արմատն է բարի բարեսիրտ- բարի սիրտ ունեցող, բարեկամ- բարին կամեցող բարեսեր-բարին սիրող բարետես- բարի (գեղեցիկ) տեսք ունեցող
  1. կտցաձև – կտուցի ձևով, կտցահարել – կտուցով խփել, կտցաչափ – կտուցի չափ։ Արմատը կտուց բառն է։
  2. ուղղագրություն – գրության կանոնների ամբողջությունը, ուղղագիծ – ուղիղ գիծ, ուղղամիտ – մտածող։ Արմատը ուղիղ բառն է։
  3. ուղեկից – ուղևորության ընկեր, ուղևոր – փոխադրամիջոցով տեղ գնացող մարդ, ուղևորվել – գնալ, ուղեմոլոր – ճանապարհը կորցրած։ Արմատը ուղի բառն է։

(Առաջադրանքը՝ Մայրենի լեզու, Սուսան Մարկոսյան,էջ 11, վարժ․30)

  • Գրի՛ր տրված բառերի հականիշները օգտագերծելով ժխտական ածանցներ (տ, դժ, ապ, չ, ան)
  1. գոհ- դժգոհ
  2. բախտավոր – անբախտ, դժբախտ
  3. հասուն- անհաս
  4. կամեցող- չկամեցող
  5. հարմար- անհարմար
  6. գիտուն- տգետ
  7. հնարավոր- անհնար
  8. շքեղ- անշուք
  9. աղի- անալի
  10. օրինավոր- անօրեն, ապօրինի
  • Գրի՛ր մեկ բառով՝
  1. կատակ անել- կատակել
  2. բարև տալ- բարևել
  3. գլխի ընկնել- իմանալ
  4. աչքից ընկնել- հիասթափվել
  5. շունչ քաշել- շնչել
  • Նկարներին համապատասխան դարձվածքներ գրի՛ր։ (նկարները համացանցից)
1 աչքից ընկնել


Կար-չկար մի աղջիկ կար, ով շատ է սիրում ձմեռը:Այս աղջիկա նաև ծնվել էր, դեկտեմբերին իր շատ սիրելի ամվսա ժամանակ:Մի օր նա որոշում է իր ծննդյան օրվա առթիվ գնալ Դիլիջան,իր ընկերների հետ:Նրա մտքում միշտ պտտվում էր թե որնե ավելի լավ եղանակը ձմեռը թե՞ աշուն: Նա իր ընկերներին միշտ հարցնում էր թե որնե ավելի լավ: Իր ըկերները բոլորը ասացին երկուսնել սիրում ենք:Այդ բանից անցավ մի քանի օր նրանք վերադարձան Երևան և աղջիկը, մի անծանոթի հարցրեց:Անծանոթը պատասխանեց իհարե ձմեռը աղջիկը ուրախության մեջ էր:Նա այնքան ոգևորված էր էլ ասելու չի!!!;Նա անծանոթին պատմեց իր ձմռան մասին այնքան հետաքրքրիր որ անծանոթը ուշադիր լսում էր:Իհարկե բոլորը ևս գալիս լսում էին:
Posted in Բնագիտություն 6-րդ դաս.

Գրավոր Աշխատանք

  1. Հողի ու ջրի ,թռչունների ու ձկների ,վայրի գազանների պահպանման համար ի՞նչ միջոցներ են ձեռնարկվում:
    Մարդը ստեղծում է անտառներ, կանաչ պուրակներ և արգելոցներ։
  2. Որո՞նք են թթվային անձրևների առաջացման պատճառները,և ի՞նչ հետևանքներ կարող են դրանք ունենալ:
    Թթվային անձրևները առաջանումմ են ծծմբի և ազոտի օքսիդների պատճառով, և մեծ վնաս են հասցնում կենդանիներին
  3. Ինչու՞ չի կարելի այրել կենցաղային աղբը:
    Այն չի կարելի այրել, քանի որ աղբի այրումից առաջանում են թունավոր նյութեր։
  4. Ի՞նչ է մեխանիկական շարժումը:
    Մեխանիկական շարժումը որոշակի ժամանակահատվածում մարմնի դիրքի փոփոխությունն է այլ մարմինների նկատմամբ։,.
  5. Ի՞նչի նկատմամբ է շարժվում գետում լողացող ձուկը:
    Ձուկը լողում է գետի նկատմամբ:
  6. Ի՞նչով է իրարից տարբերվում շարժումները:
    Շարժումները իրարից տարբերվում են նրանով, որ նրանք լինում են արագ, դանդաղ,ուղիղ,կոր,անհավասարաչափ և հավասարաչափ
  7. Ի՞նչ է ցույց տալիս արագությունը:Ի՞նչ միավորներով է այն չափվում:
    Մեխանիկական շարժումը ինչ որ ժամանակում մարմնի դիրքի փոփոխությունն է ուրիշ մարմնի նկատմամբ:
  8. Ե՞րբ են մարմինները փոխում իրենց շարժման արագությունը:
    Այն փողվում է միայն այն դեպքում երբ նրա վրա ազդում են ուրիշ մարմիները
  9. Ի՞նչ տառով են նշանակում ուժը:
    F տառով
  10. Ո՞ր ուժն է կոչվում առանձգականության ուժ:
    Առանձգականության ուժ կոչվում է երբ օգնում է մարմնի դեֆորմացվելիս ընդունել նրա նացկին ձևը
  11. Ե՞րբ են առաջանում մարմինների ձևափոխություն:Մարմնի ձևափողատուցումները առաջանում է երբ որ մարմնի վրա ազդում է այլն մարմին:
  12. Ուժի չափման միավորը ի՞նչպես է կոչվում:
    ուժի չափման միավորները կոչվում են Նյուստտոն
  13. Ի՞նչ է մարմնի կշիռը: Մարմնի կշիռը այն ուժն է որը երկրի ձգողությունը ազդում է ազդում է անշարժ հորիզոնական հենարանի վրա:
  14. Ո՞ր երևույթն են անվանում տիեզերական ձգողությունը:
    Տիեզերական ձգողությունը բոլոր մոլորակներին դեպի արև ձգող ձգողությունն է։
  15. Ո՞ր ուժն է կոչվում ծանրության ուժ:
    Ծանրության ուժը այն ուժն է, որով Երկիրը կարողանում է ձգել դեպի:

Posted in Ընթերցանություն, Մայրենի 6

Գիսաստղեր աճեցնողը վերլուծություն

Քչերն են ունակ հասկանալու որ մարդ պետք է ստեղծի իր առօրյան և իր կյանքը: Իզուր չէ,որ իտալացի գրաքննդատները նրան կնքել են մանկական հոգիների բանաստեղծ: Այս գրքի մասին քչերը գիտեն:Իրականում այս գիրքը ինձ հետաքրքիր բան էր սովորեցրեց: Եվ հաստատ դուք չգիտեք թե ինչու է վերնագիրը գիսասղեր աճեցնողը հիմա ես ձեզ կասեմ:Այս գրքի վերնագիրը իզուր դրված չի, նա ունի իր բացատրություն, իսկ բացատրութույնն հետևյալն է որ Միրիամը շատ բարի և խելոք աղջիկ էր և նա մի օր գիշերը դուրս եկավ բակ նա հանկարծ նկատեց մի պապիկի ով, գիսատղեր էր աճեցնում: Միրիամը իհարկե այցելեց նրա մոտ և նրանք շփվեցինք և հետո Միրիամը սկսցեց իր երեխայի հե ստեղծել գիսաստղ: Իմ կարծիքով այս գիրքը նրա մասին էր, որ պետքա մարդկանց հետ շփվես որ քո առօրյան անցնի և դու ունենաս հետաքրքիր կյանք:


Ցտեսություն Հագանքով Գայանե