Posted in Մայրենի 6, Uncategorized

Ապրիլի 22

  • Ստուգում, ամփոփում ենք ապրիլի 15-19-ի կատարած աշխատանքները:
  • Կարդա՛ Լեոնիդ Ենգիբարյանի «Մի նեղացրեք մարդուն» ստեղծագործությունը և պատասխանի՛ր հարցերին՝
  1. Մեկնաբանի՛ր ստեղծագործությունը հետևյալ տեսակետից՝ եթե անմտորեն կամ միտումնավոր նեղացնենք մարդուն, ապա նա միշտ անմեղ է:
  2. Շարունակի՛ր հեղինակի միտքը՝ «Բայց, այնուամենայնիվ, պետք չի, հանկարծ ու…»
  3. Ինչպե՞ս կմեկնաբանես հետևյալ տողը՝ «Դուք էլ այնպիսին եք, ինչպիսին նա է։», համաձայն ես հետևյալ մտքի հետ, մեկնաբանի՛ր։
  4. Այո քանի որ մենքել ենք նրա նման մարդ:
  5. Տեքստում ընդգծված բառերին ավելացրու՛ հատկանիշ ցույց տվող բառեր։
  6. գեղեցիկ մարդ, վարժ գրել, հետաքրքիր աշխարհ, հին երաժտություն,

Մի′ նեղացրեք մարդուն

Իզուր, հենց էնպես մարդուն նեղացնել պետք չի, որովհետեւ դա շատ վտանգավոր է։ Հանկարծ ու նա Մոցա՞րտն է։ Ու հատկապես, եթե դեռ ոչինչ չի հասցրել գրել, անգամ «Թուրքական մարշը»։ Կնեղացնեք նրան ու ոչինչ էլ չի գրի։ Մի բան չի գրի, հետո մյուսը, ու աշխարհում կպակասի գեղեցիկ երաժշտությունը, կպակասեն լուսավոր զգացմունքներն ու մտքերը, ու նշանակում է, լավ մարդիկ էլ կպակասեն։

Իհարկե, մեկ ուրիշին կարելի է եւ նեղացել՝ ամեն մեկը հո Մոցարտ չի՞։ Բայց, այնուամենայնիվ, պետք չի, հանկարծ ու…

Մի՜ նեղացրեք մարդուն, պետք չի…

Դուք էլ այնպիսին եք, ինչպիսին նա է։

Լա՜վ նայեք իրար, մարդի՜կ:

Posted in Մայրենի 6, Uncategorized

Մեր ուսուցիչը

Մեր ուսուցիչը

Այսօր ողջ առավոտն անցկացրի դպրոցում, և նոր ուսուցիչն ինձ շատ դուր եկավ: Մինչ աշակերտները հավաքվում էին, նա արդեն նստած էր իր ուսուցչական տեղում, իսկ մեր դասարանի դռների մեջ անընդհատ երևում էին նրա նախկին աշակերտները, որպեսզի ողջունեին իրենց ուսուցչին: Նրանք մտնում էին դասասենյակ և ասում.

— Բա՜րև Ձեզ, սինյոր ուսուցիչ, բա՜րև Ձեզ, սինյոր Պերբոնի:

Մի քանիսն էլ մոտենում էին, սեղմում ձեռքը և դուրս վազում: Երևում էր, որ բոլորն էլ շատ են սիրում իրեն և սիրով կշարունակեին սովորել նրա ղեկավարությամբ: Ուսուցիչն, առանց գլուխը բարձրացնելու,  պատասխանում էր «ողջո՜ւյն», սեղմելով իրեն պարզած ձեռքերը և ի պատասխան բոլոր ողջույնների` մնում խիստ` նույն ուղիղ կնճիռը ճակատին: Հետո մոտեցավ պատուհանին և ակնդետ նայում էր դիմացի շենքի տանիքին: Թվում էր` նա ոչ թե ուրախանում, այլ տառապում էր այդ ողջ ուշադրությունից: Ապա շրջվեց դեպի մեզ և տևական նայեց յուրաքանչյուրիս: Թելադրելիս քայլում էր նստարանների միջով և տեսնելով մի աշակերտի, որի երեսին կարմրավուն հետքեր կային, դադարեց թելադրել. ձեռքերի մեջ առավ նրա գլուխը և ուշադիր զննեց: Հետո հարցրեց, թե ինչ է պատահել, և ձեռքը դրեց նրա ճակատին, որպեսզի ստուգի`  արդյոք ջերմություն չունի՞: Այդ պահին թիկունքում  աշակերտներից մեկը կանգնեց նստարանին և ծամածռություն արեց: Ուսուցիչը շրջվեց: Չարաճճին անմիջապես նստեց և գլուխը կախեց` սպասելով պատժի: Բայց նա պարզապես ձեռքը դնելով տղայի գլխին` ասաց.
-Այլևս նման բան չանես,- և, վերադառնալով իր գրասեղանի մոտ,  շարունակեց թելադրել: Երբ վերջացրեց, մի քանի ակնթարթ լուռ նայում էր մեզ,  հետո շատ դանդաղ, իր խիստ, բայց բարի ձայնով ասաց.

Реклама

-Լսե՜ք, մի ամբողջ տարի մենք պետք է միասին անցկացնենք: Փորձենք համերաշխ լինել: Սովորե՜ք և կարգապահ եղե՜ք: Ես միայնակ եմ: Եղե՜ք իմ ընտանիքը: Անցյալ տարի դեռևս մայր ունեի, սակայն նա մահացավ, և ես մնացի մենակ: Ողջ աշխարհում միայն ձեզ ունեմ: Այլևս չկա որևէ մեկը, ում կարող եմ սիրել և ում մասին կարող եմ հոգ տանել: Եղե՜ք իմ որդիները: Ես սիրում եմ ձեզ, սիրե՜ք և դուք ինձ: Չեմ ուզում պատժել ոչ ոքի: Ապացուցե՜ք, որ լավ տղաներ եք: Թող դպրոցը մեզ համար ընտանիք լինի, իսկ դուք` իմ մխիթարանքն ու հպարտությունը: Ձեզնից ոչ մի խոստում չեմ պահանջում, համոզված եմ, որ սրտի խորքում բոլորդ էլ ինձ պատասխանեցիք «այո»: Եվ ես շնորհակալ եմ դրա համար:

Այդ պահին ներս մտավ պահակը և հայտարարեց, որ դասերն ավարտվեցին: Բոլորս լուռ դուրս եկանք մեր տեղերից: Այն աշակերտը, ով կանգնել էր նստարանին, մոտեցավ ուսուցչին և դողացող ձայնով ասաց.

— Սինյո՜ր ուսուցիչ, ներեցե՜ք ինձ:

Ուսուցիչը համբուրեց նրա ճակատը և ասաց.

— Հանգիստ տուն գնա, տղա՜ս:

Առաջադրանք:
1.Ընդգծված բառերը բառարանի օգնությամբ փոխարինիր համապատասխան հոմանիշներով:առավոտ – լուսաբաց
անընդհատ – անդադար
ողջունել – բարևել
ակնդետ – անհամբեր
ուրախանալ – զվարճանալ
տառապել – տանջվել
տևական – երկարատև
երես – դեմք
ջերմություն – տաքություն
անմիջապես – իսկույն

գլուխը կախել – տխրել
վերջացնել – ավարտել
ակնթարթ – թարթ
լուռ – անձայն
ողջ – կենդանի 

2. Բնութագրիր ուսուցչին:
Բարի, հոգատար:
3. Ո՞րն էր ամենահուզիչ պահը:
Երբ ուսուցիչը որ ասում է ուզում է ստեղծել աշակերտների հետ ընտանիք:

Posted in Մայրենի 6, Uncategorized

Ապրիլի 9

  • Ստուգում ենք առաջադրանքները:
  • Կարդա՛ Ղազարոս Աղայանի ստեղծաործություններից մեկը և գրի՛ր՝
  1. ինչի՞ մասին էր այն,
  2. Հավի ւ մեղվի մասին էր նրանք կռիվ էին անում որ, մեղուն գիտի որ հավը օրը հարյուր ձու է ածում:
  3. ի՞նչ հասկացար,
  4. Հասկացելեմ որ պետք չէ թերագնահատել:
  5. ի՞նչ սովորեցիր:
  6. ոչմիբան
  1. Մեղուն ու հավը
  2. Հավը Մեղվի վրա ծիծաղելով ասաց մեկ անգամ.
  3. Ինչ անշնորհք ճանճ ես դու, ամբողջ օրը ծաղկից ծաղիկ ես թռչկոտում և ոչ մի բանի
    պետք չես գալիս:
  4. Իսկ դու, հավիկ – մարիկ, ի՞նչ ես շինում,- հարցրեց մեղուն:
  5. Մի՞թե չգիտես, թե ինչ եմ շինում, ես քեզ նման պարապ – սարապ չեմ տզտզում: Ես օրը
    մեկ ձու եմ ածում, մեկ ձու, գիտե՞ս մեկ ձուն քանիս է:
  6. Գիտեմ, գիտեմ, հասկացա: Բայց ես մինչև հիմա կարծել եմ, թե դու օրը հարյուր ձու ես
    ածում:
  7. Ինչպե՞ս կարելի է օրը հարյուր ձու ածել, անխելք մեղու:
  8. Ապա եթե քո ածածդ ընդամենը մի ձու է, էլ ինչո՞ւ ես հարյուր անգամ կչկչում, թե հա˜յ,
    հարա˜յ, լսեցեք, որ ձու եմ ածել: Իմ կարծիքով ՝ այսքան կչկչալուն մի ձուն շատ քիչ է:
    Այնպես չէ, իմաստուն հավիկ – մարիկ:
  9. Բայց դու ի˜նչ ես շինում, դու, որ իմ մի ձուն քիչ ես համարում:
  10. Ես ինչ որ շինում եմ, քեզ պես կչկչալով չեմ հայտնում ուրիշներին: Ես գլուխս քաշ գցած,
    մեղր եմ շինում: Գիտե՞ս ինչ է մեղրը: Դա հավի կերակուր չէ, քո խելքի բանը չէ, հավիկ –
    մարիկ
Posted in Մայրենի 6, Uncategorized

Ապրիլի 8

  • Ներկայացրու՛ ընթերցանության օրվա ընթերցածդ գիրքը:
  • Կատարի՛ր առաջադրանքները:
  • Բառերը ձևափոխի՛ր և գրի՛ր այնպես, որ միտքը չաղավաղվի
  • Պանինը որսորդ Էր։ Վեց շուն (ուներ), մեկը մյուսից կատաղի։ Շների հետ որսի (գնալ) գնում էին Մթնաձորի խորքերը։ (Ձմռան) լուսնյակ գիշերներին, երբ (վախից ) ոչ ոք չէր մոտենում Մթնաձորին, Պանինի շներն անտառի բացատում արջի հետ էին կոխ կենում, կամ հալածում էին խրտնած պախրային։
  • Պանինը (վազում էր ) (շների) հետևից, հրճվանքից ճչում։ (Գիշերվա) որսը նրա համար հարազատ տարերք էր։ ԱԿՍԵԼ ԲԱԿՈՒՆՑ «Մթնաձոր»
  • Տրված նախածանցներից յուրաքանչյուրով 3-ական բառ կազմիր:
  • ան-անանուն
  • տ-տգեղ
  • ապ-ապուշ
  • դժ-դժբախտ
  • չ-չոր
  • գեր-գերություն
  • անդր-անդրանիկ
  • Տրված վերջածանցներից յուրաքանչյուրով 3 ական բառ կազմիր:
  • -ալի-անհասկանալի
  • -ելի- անասհասանելի
  • -իկ-Նազանիկ
  • -ք-
  • -ոց-ակնոց
  • -ություն-կարողություն
  • -անոց-զիբիլանոց
  • Կարդա՛ բանաստեղծությունը, բառարանի օգնությամբ բացատրի՛ր և սովորի՛ր անծանոթ բառերը:
  • Ընդգծված բառերը ի՞նչ խոսքի մաս են:

Հին աշխարհը չեմ տեսել
Ու ոչ մի բան չեմ հիշում,
Ու չեմ նրան երազել
Իմ հուշերի մշուշում:

Բայց երբ նայում եմ խաղաղ
Մորս դեմքի դալուկին,
Ինձ թվում է, թե մի պաղ
Վիշտ է եղել կյանքը հին:

Հին աշխարհը չեմ տեսել
Ու ոչ մի բան չեմ հիշում,
Բայց թողել է նա մի թել
Մորս աչքի մշուշում:

Posted in Русский язык 6 класс, Uncategorized

Возвратные глаголы

Упражнения

1.Замените выделенные слова глаголами на -ся, -сь в нужной форме.

  1. Надо спешить (торопиться) в школу. 2. Из города отец приехал ( вернулся) на автобусе. 3.
    Наступает , (приближается) Новый год. 4. Мальчики быстро сняли (разделись), одежду и попрыгали в
    воду. 5. Почему ты (сердишься) сердитый ? 6. На этой улице расположено (находится), посольство.
    Слова для справок: , находится, вернулся, приближается,
    сердишься, разделись.

2.Допишите глаголы на -ся, (-сь) в настоящем времени.

  1. .Я готовлюсь стать спортсменом.Каждое утро я обтираюсь холодной водой,занимаюсь гимнастикой.2.Белый снег пушистый в воздухе кружится и на землю тихо падает,ложтся.Из Mосквы поезда отправляются на север,на юг,на восток и на запад.4.Тихо ночь ложится на вершины гор,и луна глядится в глубину озер..

    3.Перепишите пословицы и поговорки. Объясните их значения.
    1.Дело мастера боится. 2. Друг познаётся в беде. 3. Мир освещается
    солнцем, а человек – знанием. 4. Москва не сразу строилась.

Дело мастера боится.-человек, который берётся за дело – профессионал и качественно проделает доверенную работу.

Друг познаётся в беде.-только тот настоящий друг, кто не бросил тебя в беде.

Мир освещается солнцем , а человек — знанием. –современному человеку знания необходимы как солнечный свет, иначе он, в лучшем случае, деградирует, а в худшем погибнет.

Москва не сразу строилась-любое серьёзное дело обычно требует куда больше времени и усилий, чем предполагалось поначалу.

Posted in Մայրենի 6, Uncategorized

Եղիշե Չարենցի տուն թանգարան

Այսօր մենք գնացել էինք Եղիշե Չարենցի տուն-թանգարան։ Մեր գիդը եղել էր ընկեր Լիլյան։ Նա շատ բարի էր և շատ հետաքրքիր էր բացատրում: Ինձ դուր էր եկել Չարենցի գլխարկը:
Մենք նաև բարձրացանք Չարենցի տունը այնտեղ մենք գետնին ենք նստել Չարենցի սիրած դիրքով: Մեր սիրելի և գեղեցկուհի ընկեր Լիլյան պատմեց նրա տան մասին: Այնտեղ մենք տեսանք Չարենցի սենյակը նրա սպասքը մեծ ռոյալ դաշնամուրը, եթե չեմ սխալվում տենց Էր դրա անունը: Դրանից հետո մենք տեսանք մի փոքր բեմի վրա Չարենցն էր պատկերված իրա սեղանի մոտ բայց նկարած չեր այլ պատրանք չգիտեմ ճիշտ եմ ասել բայց ոչինչ: Դրանից հետո մենք տեսանք Չարենի թոռնիկին մենք իրա հետ նկարվեցինք և գնացինք : Ես հուսով եմ որ սա վերջինը չի լինի մեր ընկեր Անահիտի հետ:

Posted in Մայրենի 6, Uncategorized

Մարտի 20

  • Ո՞ր բառն է ավելորդ, ինչու՞:
  1. կորյուն
  2. մանուկ
  3. հասմիկ
  4. երիցուկ
  5. հարություն
  6. Քանի որ երիցուկը ծաղիկ է իսկ մնացածը մարդկանց անուն
  • Ո՞ր բառը պետք է գրվի փոքրատառով:
  1. Հայկ
  2. Գորիս
  3. Հայաստան
  4. Հայաստանցի
  • Գտի՛ր թե որ բառներն են սխալ գրված:

Բազմաթիվ մարդիկ են հավաքվել դրսում, որպեսզի ուղղետոմս գնեն և ուղղարկեն իրենց իրերը:

մարդիկ- մարդ+իկ

ուղղետոմս-ուղ+ե+տոմս

ուղղարկեն -ուղի + ա +կել

  • Գրի՛ր բառեր ճիշտ ուղղագրությամբ և ենթարկիր բառակազմական վերլուծության:
  • Որ նախադասություններում է ոսկի բառը գործածվել ուղիղ իմաստով:
  1. Ոսկի ձեռքեր ունի վարպետը:
  2. Գանձարանի ոսկին անհետացել էր:
  3. Ոսկի հասկերը ծփում էին դաշտում:
  • Ինչքա՞ն բառ կարող ես «քամել» քարտեզագրել բառից:
    քարտեզ,գրել,եզ,քարտ,արտագրել,քար,երգ,տարա,ազատ, քարտեզագրել,արտ
Posted in Մայրենի 6, Uncategorized

Մարտի 19

  • Դիտում ենք ուսուցողական անիմացիոն մուլտֆիլմը:
  • Պատրաստվում ենք թանգարանային այցելությանը, քննարկում ենք, նախապատրաստվում:
  • Վահան Տերյանի «Գարուն» բանաստեղծությունից դուրս գրի՛ր անծանոթ բառերը, բառարանի օգնությամբ բացատրի՛ր:
  • անափ-եզերք չունեցող
    կարկաչ-Հոսող փոքր ջրի ձայն
  • Գրավոր շարադրի՛ր թե ինչի մասին է բանաստեղծությունը:
  • Բանաստեղծությունը գարնան մասին է: Նաև բանաստեղծությունում գրվածծ է որ նազանքով փակվում են, այսինքն գարնան ծաղիկները պարելով են փակվում և բացվում:
  • Բանաստեղծությունից դուրս գրիր գոյականները, բայերը:
  • Բայ
  • սիրել,վառել,լսել
  • գոյական,
  • ծաղիկ,անափ,սիրտ,ձեռք.
  • Բառակազմական վերլուծության ենթարկիր հետևյալ բառերը՝
  1. ծաղիկ- ծաղիկ պարզ
  2. անափ-ան+ափ
  3. քնքշորեն- քնքուշ+որեն
  4. անտես-ան+տես
  5. այնքան-այն+քան

«Գարուն»

Реклама

Գարունը այնքա՛ն ծաղիկ է վառել,
Գարունը այնպե՛ս պայծառ է կրկին.
— Ուզում եմ մեկին քնքշորեն սիրել,
Ուզում եմ անուշ փայփայել մեկին։
Այնպե՛ս գգվող է երեկոն անափ,
Ծաղիկներն այնպես նազով են փակվում.
— Շուրջըս վառված է մի անուշ տագնապ,
Մի նոր հուզում է սիրտըս մրրկում…
Անտես զանգերի կարկաչն եմ լսում,
Իմ բացված սրտում հնչում է մի երգ.
— Կարծես թե մեկը ինձ է երազում,
Կարծես կանչում է ինձ մի քնքուշ ձեռք…

Posted in Մայրենի 6, Uncategorized

Չարենցյան հարցուփորձ

  • Որտե՞ղ և ե՞րբ է ծնվել Եղիշե Չարնեցը։
    Եղիշե Աբգարի Սողոմոնյան, մարտի 13 ,1897, Կարս, Կարսի մարզ, 
  • Ի՞նչ վարկածներ գիտես Չարենցի գրական անվան հետ կապված, ի՞նչ էր բանաստեղծի անուն ազգանունը։
  • Եղիշե Աբգարի Սողոմոնյան,
  • Երբ հայրը գումար էր տվել բանաստեղծին՝ կոշիկ առնելու համար, ի՞նչ էր գնել Չարենցը և ինչպե՞ս էր բացատրել իր արածը, երբ հայրը նախատել էր նրան։
  • Չարենցը գնել էր, գիրք և հետո նա ասաց որ պապ ավելի լավ է բոբիկ ման գամ քան բոբիկ խելքով:
  • Ի՞նչ է գազելը, Չարենցը ու՞մ էր գազել նվիրել։
  • Չարենցը գազելը նվիրում էր իր մայրիկին:
  • Գազելը բանաստեղծության տեսակ է:
  • Ընդգծի՛ր ստեղծագործությունների այն հատվածները, որոնք Չարենցինն են.

Սիրում եմ մեր երկինքը մուգ, ջրերը ջինջ լիճը լուսե․․․

Ես իմ անուշ Հայաստանի

Նայում եմ մինչև որ անզոր գլուխս ծնկիդ է թեքվում․․․

Կարծես թե դարձել եմ ես տուն

Գործն է անմահ, լա՜վ իմացեք․․․

Թմկաբերդի առումը

Աշունը ձորն է մտնում․․․

Աշունը ձորն է մտնում

Քաղցած, ամեհի է գալյի պես աշունը․․․

Աշունը դեղնաթուխ նստել է դռանը

Իջել է ամպը սարին․․․

Աշնան օրերն էն գալիս:

Այն ի՞նչ ամպ էր՝ աղոտ-աղոտ ծռվեցավ․․․

Այն ինչ ամպ է

Խմի՛ր թախիծը հոգու, որպես հրճվանք ու գինի․․․

Տրիոլետ

  • Գտի՛ր Չարենցին
  • Երևակայի՛ր, որ հնարավորություն ունես հանդիպելու Չարենցին: Ինչպե՞ս կվարվեիր, ի՞նչ կհարցնեիր, ի՞նչ կպատմեիր բանաստեղծին:
  • Չարենց ինչու դու լավ չեիր սովորում:
  • Չարենց ինչու դու չեիր սիրում ճանջերին: