Posted in Իմ նյութերը, Հայրենագիտություն

Արարատի մասին տեղեկություն

Արարատ (ավանդական հայերեն՝ Սիս և Մասիս) հանգած հրաբուխ Արևմտյան Հայաստանում՝ Արաքս գետի աջ ափին, Հայաստանի սահմանից 32 կմ հեռավորության վրա, իսկ Իրանի սահմանից՝ 16 կմ։ Ունի երկու գագաթ՝ մեծ (Մասիս՝ 5165 մ) և փոքր (Սիս՝ 3925 մ)։ Հայկական լեռնաշխարհի և Արևմտյան Հայաստանի ամենաբարձր լեռն է։ Արարատի լեռնային զանգվածն ունի շուրջ 40 կմ տրամագիծ։

Մասիսն ունի դեպի հյուսիս թեքված զառիթափ ու ժայռոտ գագաթ՝ 12 կմ² հիմքի մակերեսով, աշխարհի ամենաբարձր գագաթներից է (բարձրությունը՝ 5165 մ), իսկ հարաբերական բարձրությամբ (ստորոտից՝ մինչև գագաթ) առաջինը՝ 4300 մ։ Հյուսիսարևելյան լանջին է «Վիհ Մասեաց» կամ «Փլած Մեծի լերինն» անունով խորխորատը, որը ձգվում է ստորոտից գագաթ շուրջ 10 կմ, իսկ գագաթի մոտ նրա առավելագույն խորությունը հասնում է 1000 մետրի։ Գագաթը պատված է հավերժական ձյունով, որից սկիզբ է առնում մոտ 30 սառցադաշտ։ Հարավարևմտյան լանջին դրանք իջնում են մինչև 3850-3950 մ, բայց Մասյաց վիհում սառույցն իջած է մինչև 2754 մ բարձրության։ Արարատը բիբլիական սուրբ լեռն է, որի վրա իջևանել է Նոյյան տապանը՝ ջրհեղեղից հետո։ Համաշխարհային ջրհեղեղից լեռան գագաթին փրկվել են ութ հոգի՝ նոր մարդկության նախահայր Նոյը, իր կինը, որդիները և որդիների կանայք։ Նոյի և իր ընտանիքի փրկության պատմությունն արձանագրված է Աստվածաշնչում (Ծննդ. 7,8): Արարատից Նոյն իջել է դեպի հարավ-արևելք, որտեղից և առաջացել է այդ տարածաշրջանի անվանումը՝ Նախիջևան։

1829 թվականին, առաջին անգամ Արարատի գագաթը բարձրացավ Դորպատի համալսարանի պրոֆեսոր Իոհանն Ֆրիդրիխ Պարրոտը, որին ուղեկցում էին՝ Խաչատուր Աբովյանը, երկու գյուղացիներ՝ Հովհաննես Այվազյան, Մուրադ Պողոսյան և երկու ռուս զինվորներ՝ Ալեկսեյ Զդոռովենկո, Մատվեյ Չալպանով։ Նրանք կատարեցին ֆիզիկական և բուսա-կլիմայական հետազոտություններ։ 1845 թվականի հուլիսին ակադեմիկոս Աբիխը մանրակրկիտ ուսումնասիրելով Արարատի առանձնահատկությունները, որոշեց Մասիսի գագաթը տանող ամենամատչելի ուղին (հարավ արևելյան լանջը) և կատարեց փայլուն վերելք։                                                                                                                             

Իր գեղեցկությամբ, դժվարամատչելիությամբ ու բնական ներգործումներով Արարատը հնում խորհրդավոր ազդեցություն է ունեցել հայ ժողովրդի վրա։ Արժանացել է պաշտամունքի և առասպելաբանության։ Հայոց հին հավատքում Մասիսը քաջաց ոգիների դիցարանն էր։

«Արարատ» անվանումը ծագել է Վանի թագավորության հին եբրայերեն անվանումից։ Լեռան հայերեն ավանդական անվանումը Մասիս է, որի հոգնակին՝ Մասիք, կարող է վերաբերվել երկու լեռնագագաթներին։ Մովսես Խորենացին իր «Հայոց պատմություն» գրքի մեջ, Մասիս անվանումը կապում է Հայկ նահապետի ծոռ՝ Ամասիա թագավորի անվան հետ, որը ըստ ավանդության լեռն անվանել է իր անունով։

Արարատ լեռը հաճախ ասոցացվում է Աստվածաշնչի Արարատ լեռան հետ։ Ըստ Ծննդոց գրքի՝ Նոյյան տապանն իջել է Արարատի վրա։ Հին Կտակարանի Ծննդոց գրքի ութերորդ գլխի չորրորդ մասի համաձայն՝ Ջրհեղեղից հետո Նոյյան տապանը նստել է «Արարատի լեռների» վրա։

Արարատ լեռը Հայաստանի կարևոր ազգային խորհրդանիշներից է և համարվում է «սուրբ լեռ»։ Մեծ տեղ ունի հայ գրականության և մշակույթի մեջ։ Նոյյան տապանի հետ այն պատկերված է Հայաստանի զինանշանի վրա։ Արարատ լեռը պատմականորեն ասոցացվել է Հայաստանի հետ և լայնորեն ճանաչվել որպես Հայաստանի սկզբունքային ազգային խորհրդանիշ։ Այն աշխարհագրորեն տեղակայված է պատմական Հայաստանի թագավորությունների կենտրոնում, որի համար էլ համարվում է հայերի պատմական հայրենիքի մի մասը։ Հայերի համար այն հայտնի է որպես «սուրբ լեռ» հիմնականում աստվածաշնչային ջրհեղեղի պատմության պատճառով։ Արարատն անվանվել է Հայաստանի ապրանքանիշ, Հայաստանի այցեքարտ և «ավելի քան լեռ հայերի համար»։

19-րդ դարում, երբ հայկական պետություն գոյություն չուներ, Արարատը խորհրդանշում էր հայկական պետականությունը։ Հայաստանի առաջին հանրապետությունը՝ հայկական ժամանակակից առաջին պետական կառույցը, որը գոյություն է ունեցել 1918-1920 թվականներին, հաճախ անվանվել է Արարատյան Հանրապետություն կամ Արարատի Հանրապետություն, քանի որ այն կենտրոնացած էր Արարատյան դաշտում։

Արարատ բարձրանալու առաջին փորձը կատարվել է Միջնադարում։ Պատմության մեջ գրանցված լեռան առաջին հաջողված վերելքը գրանցվել է 1829 թվականին, երբ առաջին անգամ Արարատի գագաթը բարձրացավ Դորպատի համալսարանի պրոֆեսոր Իոհանն Ֆրիդրիխ Պարրոտը, որին ուղեկցում էին Խաչատուր Աբովյանը, երկու գյուղացիներ՝ Հովհաննես Այվազյանը, Մուրադ Պողոսյանը և երկու ռուս զինվորներ՝ Ալեքսեյ Զդոռովենկոն, Մատվեյ Չալպանովը։

Posted in Իմ նյութերը, Մայրենի

Փետրվարի 27

Կարդա՛ Հովհաննես Թումանյանի դստեր՝ Նվարդ Թումանյանի հուշերն իր հայրիկի մասին։ Հուշերից դո՛ւրս գրիր ուղղագրական բառեր, որոնց գրությունը կարծում ես քեզ համար բարդ է, գրելիս կսխալվեիր։

Նվարդ
Հոգատար

Posted in Իմ նյութերը, Մայրենի

Մայրենի

1.Սովորի՛ր(կրկնի՛ր-վերհիշի՛ր)  Եղիշե Չարենցի  «Գիտե՞ք, որ գարուն է արդեն…» բանաստեղծությունը (առավոտյան ընդհանուր պարապմունքին բոլորս միասին ասելու ենք):

Գիտե՞ք, որ գարուն է արդեն,
Բոլորը թափվել են փողոց.
Լսո՞ւմ եք անուշ մի զնգոց —
Գիտե՞ք, որ գարուն է արդեն։

Դյութում են շրթերը վարդե,
Սրտերը կրակ են ու բոց-
Գիտե՞ք, որ գարուն է արդեն,
Բոլորը թափվել են փողոց: 



Կետերը փոխարինի´ր ջ, ճ կամ չ տառերով:

Վերջ, ողջ, նկարիչ, չղջիկ, վայրէջք, հաչոց, խոչընդոտ, թռչուն, թրջել, թռչել, միջև, մինչև, ամբողջ, առաջին, աղջամուղ.

2․Կետերի փոխարեն գրի´ր տրված բառերից մեկը:

Թոռնիկն արագ թռավ տատի …: (գիրկը, գիրք) Միաժամանակ երեք … Է կարդում: (գիրկ, գիրք) … անձրևը կտրվելու միտք չուներ: (հորդ, հորթ) … տրտինգ տալով վագեց մոր մոտ: (հորդ, հորթ)

3. Կետերի փոխարեն գրի´ր տրված բառերից մեկը:

…երի մեջ անծանոթ մի աղջիկ տեսա: (որդ, որթ) …երի պատճառով ձկնորսության չգնացի: (որդ. որթ) Շատ … ավարտ ունեցավ մեր ձեռնարկը: (հաջող, հաչող) … շանը կծան չի լինում: (հաջող, հաչող) Երեխայի … ատամներն արդեն դուրս էին եկել: (կտրիչ, կտրիճ) Իմ բոլոր … ընկերները հավաքվել են այսօր: (կտրիչ, կտրիճ)

Posted in Իմ նյութերը, Հայրենագիտություն

ԼՈՌԻ

Լոռին գտնվում է Հայաստանի հյուսիսարևելյան մասում և սահմանակից է Վրաստանին: Լոռի անվանումն առաջին անգամ հիշատակվել է 11-րդ դարում, երբ Դավիթ I Անհողինը կառուցել է Լոռի բերդաքաղաքը, որը 1065 թվականին դարձել է Տաշիր-Ձորագետ թագավորության մայրաքաղաքը:

Հետագայում Լոռի անվանումը տարածվում է ամբողջ շրջանի վրա և փոխարինում նախկին Տաշիր անվանը: Լոռու մարզկենտրոնը Վանաձորն է` Հայաստանի մեծությամբ 3-րդ քաղաքը: Այժմ Վանաձորը հայտնի է որպես առողջարանային քաղաք, սակայն նախկինում եղել է նաև խոշոր արդյունաբերական կենտրոն:

Լոռին հայտնի է իր հոյակապ Հաղպատ և Սանահին միջնադարյան վանքերով, որ գտնվում են Լոռու գեղատեսիլ բնության գրկում: Այս չքնաղ շրջանով են հոսում Փամբակ, Ձորագետ, Դեբետ և Աղստև գետերը: Մարզի կարևոր քաղաքներն են ԱլավերդինՍպիտակըՍտեփանավանը և Տաշիրը: Լոռին Հայաստանի ամենագեղեցիկ շրջաններից մեկն է:

Վանաձորից 24 կմ դեպի հյուսիս Ստեփանավան քաղաքն է: Այն համարվում է առողջարանային քաղաք՝ շնորհիվ մեղմ և խոնավ բնակլիմայական պայմանների: Քաղաքը հայտնի է իր դենդրոպարկով, որը տարածաշրջանում միակն է իր տեսակի մեջ։ Այն բաղկացած է բնական անտառից, լորենու ծառուղիներից և վայրի ծագում ունեցող այլ բուսատեսակներից։ Հատուկ արժեք ունեն դենդրոպարկի կալիֆորնիական սեքվոյաները։

Դենդրոպարկը հիմնադրվել է լեհ ինժեներ-անտառապահ Էդմունդ Լեոնովիչի կողմից 1931 թվականին: Կարելի է վստահորեն ասել, որ Ստեփանավանի դենդրոպարկը Հայաստանի ամենալավ այգին է: Այստեղ կարելի է երկար զբոսնել, թարմ օդ շնչել և վայելել խաղաղ բնությունը: Դենդրոպարկի այցելողները շատ են հատկապես ամռանը և սոճիների փոշոտման սեզոնի ընթացքում (ապրիլ-մայիս), երբ բարենպաստ պայմաններ են ստեղծվում ալերգիկ և խրոնիկ շնչառական հիվանդություններ ունեցողների համար:

Օձունի վանք

Եթե ​​այցելում եք Լոռի, անպայման այցելեք Օձունի եկեղեցի, որը 5-7-րդ դարերի հայկական բազիլիկ եկեղեցի է Օձուն գյուղում: Օձունը Լոռու մարզի ամենամեծ գյուղն է, որը գտնվում է Դեբեդ գետի կիրճի ձախ ափի սարահարթի վրա: Օձունի սարահարթն ինքնին բավականին տպավորիչ և դիտարժան վայր է այցելելու համար:

Առաջին եկեղեցին կառուցվել է Օձունում 6-րդ դարում: 8-րդ դարում այն վերակառուցվել է կաթողիկոս Հովհաննես Օձնեցու կողմից (717-728), ով, ինչպես ենթադրվում է անունից, Օձունեցի էր: Եկեղեցու շրջակայքում հոգևորականների գերեզմանաքարեր են և 5-6-րդ դարերի մահարձան, որն իրենից ներկայացնում է աստիճաններին տեղադրված կրկնակի կամար, որի որմնախորշերում բարձրաքանդակներով պատված սյուներ են։ Ենթադրվում է, որ այս հուշարձանը հարգանքի տուրք է Հովհաննես Օձնեցու հիշատակին, սակայն հուշարձանի ոճը հուշում է, որ այն հավանաբար տեղադրվել է ավելի վաղ՝ 6-րդ դարում:

ՎԱՆԱՁՈՐ

Վանաձորը Լոռու մարզկենտրոնն է: Այն Հայաստանի մեծությամբ 3-րդ քաղաքն է և Լոռու արդյունաբերական, տնտեսական, կրթական և մշակութային կենտրոնը: Քաղաքը գտնվում է մայրաքաղաք Երևանից 120 կմ հեռավորության վրա: Վանաձորը նախկինում կոչվել է Ղարաքիլիսա, այնուհետև՝ սովետական շրջանում՝ Կիրովական, իսկ Հայաստանի անկախացումից հետո (1992), Կիրովականը վերանվանվել է Վանաձոր:

Առաջադրանք

  • Նյութից դուրս հանիր <<10 փաստ Լոռվա մասին>> (կարող ես օգտվել նաև այլ նյութերից, բայց ոչ wikipedia-ից)

    1.Լոռին գտնվում է Հայաստանի հյուսիսարևելյան մասում և սահմանակից է Վրաստանին: 
    2.Լոռի անվանումն առաջին անգամ հիշատակվել է 11-րդ դարում, երբ Դավիթ I Անհողինը կառուցել է Լոռի բերդաքաղաքը, որը 1065 թվականին դարձել է Տաշիր-Ձորագետ թագավորության մայրաքաղաքը:
    3.Հետագայում Լոռի անվանումը տարածվում է ամբողջ շրջանի վրա և փոխարինում նախկին Տաշիր անվանը: 
    4.Լոռու մարզկենտրոնը Վանաձորն է` Հայաստանի մեծությամբ 3-րդ քաղաքը:
    5.Լոռին հայտնի է իր հոյակապ Հաղպատ և Սանահին միջնադարյան վանքերով, որ գտնվում են Լոռու գեղատեսիլ բնության գրկում:
    6.Մարզի կարևոր քաղաքներն են Ալավերդին, Սպիտակը, Ստեփանավանը և Տաշիրը:
    7.Վանաձորից 24 կմ դեպի հյուսիս Ստեփանավան քաղաքն է:
    8. Քաղաքը հայտնի է իր դենդրոպարկով, որը տարածաշրջանում միակն է իր տեսակի մեջ։
    9.Այժմ Վանաձորը հայտնի է որպես առողջարանային քաղաք, սակայն նախկինում եղել է նաև խոշոր արդյունաբերական կենտրոն:
    10. Դենդրոպարկի այցելողները շատ են հատկապես ամռանը և սոճիների փոշոտման սեզոնի ընթացքում (ապրիլ-մայիս), երբ բարենպաստ պայմաններ են ստեղծվում ալերգիկ և խրոնիկ շնչառական հիվանդություններ ունեցողների համար:
Posted in Իմ նյութերը, Մայրենի

Արծիվն ու կաղնինը

  • Կարդա՛ «Արծիվն ու կաղնին»  բալլադը:
  • Բլոգումդ 5-6 նախադասությամբ գրավոր պատմի՛ր բալլադը:
  • Մի անգամ անտառում իրար հադիպեցին մի արծիվ և մի կաղնի։ Կաղնին ասում է, որ նա ավելի երկար կապրի քան արծիվը, իսկ արծիվը, որ նա ավելի շատ կապրի։ Արծիվը ու կաղնին որոշեցին հինգ հրյուր տարի հետո հանդիպեն անտառում։ Արծիվը բացեց իր թևերը և թռավ հպարտ, իսկ կաղնին պնդացրեց իր արմատները, կարծես հինգ հարյուր տարի ապրելու է։ Հինգ հարյուր տրի հետո եկավ արծիվը և տեսավ, որ կաղնին ընկել է։ Ասաց
  • —Դու չդիմացար հինգհարյուր տարի և ընկար։
  • Կաղնին ասաց,
  • —Հինգ հարյուր տարի ապրել եմ կանգնած, հինգ հարյուր տրի էլ կապրեմ ընկած։
  • Անծանոթ բառերը բառարանի օգնությամբ բացատրի՛ր:
  • հուժկու-ուժեղ
  • տկար-թույլ
  • հևալով-շնչակտուր լինել
  • Գրի՛ր, թե ինչ սովորեցրեց քեզ այս բալլադը:
  • Այս բալլադը ինձ սովորեցրեց,որ չի կարելի գլուխ գովել։
  • Դասարանական աշխատանքն ավարտի՛ր՝ Հայոց լեզու 5 գիրք՝ 134,137,138 առաջադրանքները։
Posted in Իմ նյութերը, Մայրենի

Գրիր Վարժություները

102. Բնակավայր կամ տեղանք ցույց տվող բառերին այնպիսի ածանցներ ավելացրու, որ նոր բառերը տվյալ տեղի բնակիչ իմաստն արտահայտեն:

Օրինակ՝ լեռն — լեռնցի:

Երևան-երևանցի
քաղաք-քաղաքացի
Վան-վանեցի
Մուշ-մշեցի
Աշտարակ-աշտարակցի
Արտաշատ-արտաշատցի
Դվին-դվինցի
Կարս-կարսեցի
Գյումրի-գյումրեցի
Լոռի-լոռեցի
Ամերիկա-ամերիկացի
Նյու-Յորք-նյու-յորքցի
Լոնդոն-լոնդոնցի
սար-սարեցի
գյուղ-գյուղացի

116. Տրված բաղադրյալ բառերի իմաստներն արտահայտի՛ր բառակապակցություններով:

Օրինակ՝ միաեղջյուր — մի եղջյուր ունեցող:

Վիպագիր-վեպ գրող
մեծագլուխ-մեծ գլուխ ունեցող
սրընթաց-սուր ընթաց
երկերեսանի-երկու երեսանի
զբոսայգի-զբոսնելու այգի
սրամիտ-սուր միտք ունեցող
հեռուստացույց-հեռու ցույց տվող
պահարան-պահելու դարակ
հայաստանցի-Հայաստանում ապրող

127. Ի՞նչ սկզբունքով են ընտրված յուրաքանչյուր շարքի բառերը: Բարձրաձայն կարդա´ և գտի՛ր, թե ո՞ր բառը դրան չի համապատասխանում:

Ա. Ամենաերկար, համաեվրոպական, հայելի, ամենաեռանդուն, կիսաեզրափակիչ, կիասեփ, վրաերթ:

Բ. Նայել, վայել, վայելել, վայելք, հայելանման, հայեր, ինքնաեռ, շղթայել, Կայեն, ծառայել:

129. Գրի´ր բառամիջում է ունեցող յոթ բառ: Այդ բառերով կազմի´ր նախադասություններ:

Մանրէաբան, ելևէջ, լայնէկրան, անէական, ամենաէժան, անէանում

130.Գրի´ր բառամիջում о ունեցող յոթ բառ: Այդ բառերով կազմի´ր նախադասություններ:

Ամենօրյա, տնօրեն, ապօրինի, գիշերօտիկ, շտապօկնություն, ոսկեզօծ,այսօր

132. Կետերը փոխարինի´ր բ,պ կամ փ տառերով (հարկ եղած դեպքում դիմի´ր ուղղագրական բառարանին):

Նուրբ, սրբել, դարբին, խաբել, թպրտալ, երփներանգ, երբեք, համբուրել, փրփրել, հինգշաբթի, ճամփորդ, դարպաս, ճանապարհ, աղբանոց, իբրև, Մարկոսյան եղբայր:

133. Կետերը փոխարինի´ր գ, կ կամ ք տառերով (հարկ եղած դեպքում դի´միր ուղղագրական բառարանին):

Թարգմանել, հագուստ, կարգ, պարգևատրել, երգիչ, oգուտ, անեծք, սայթակել, զորք, վարքաբեկել, գրկել, ձագուկ: