Posted in Իմ նյութերը, Մայրենի

«Արևի մոտ»

  • Ավ. Իսահակյանի «Արևի մոտ» հեքիաթին նոր վերջաորություն հորինիր:
  • Հեքիաթից դո՛ւրս գրիր ան նախածանց ունեցող բառերը: Օրինակ՝ անգութ, …                    Անվախ, անտուն, անտեր:
  • Գրի՛ր տրված բառերի հոմանիշները:

Խրճիթ-  տնակ,

ճամփորդ- ուղևոր

հրճվանք-  մեծ ուրախություն

խավար- մութ,

անգութ- անխիղճ,

ամուր- ամրակուռ,

  • Գրի՛ր տրված բառերի հականիշները:

Քնքուշ- դաժան

խեղճ- հարուստ

վերելք- վայրէջք

անվախ- վախկոտ,

խավար- լույս,

խրճիթ- մեծ տուն

Posted in Русский язык 5 класс, Իմ նյութերը

«Мой путь Себастаци»

Гаяне Атанесян

Меня зовут Гаяне , я учусь в 5 классе, в школе «Мхитар Себастаци». Мне очень нравится моя школа ,тем что она отличается от других школ, Мы делаем наши уроки на компьютер. Очень часто наша школа едит на экскурсии,Мы много узнаюм с помощью игр. В нашей школе есть дни творчиства, там мы танцуем, поём, играем на музыкальных инстументах. У нас много мероприятий.Наша школа самая лучшая. Я люблю свою школу.

Posted in Բնագիտություն, Իմ նյութերը

Երկրակեղևի կառուցվածքը

Երկրակեղևը՝ միջնապատյանի հետ,  անվանում են քարոլորտ: Այն կազմված է վիթխարի կտորներից, որոնք մշտական շարժման մեջ են  և կարծես սահում են միջնապատյանի վերին շերտով: Դրանք քարոլորտի սալերն են: 

Սալերն ընդգրկում են ոչ միայն  մայրցամաքները, այլև օվկիանոսի հատակի իրենց հարակից մասերը: Այդ պատճառով քարոլորտի սալերի և մայրցամաքների սահմանները չեն համընկնում: Դրանք նույն հիմքն ունեն և իրար հետ կազմում են մեկ ամբողջություն: Քարոլորտի սալերը տարեկան 5-6 սմ արագությամբ շարժվում են տարբեր ուղղություններով: Սալերի բախման տեղերը երկրակեղևի ամենաակտիվ, երկրաշարժավտանգ շրջաններն են:Երկրակեղևն ունի երկու շերտավոր կառուցվածք:  Առանձնացնում են երկրակեղևի երկու հիմնական տիպ՝ մայրցամաքային և օվկիանոսային: Մայրցամաքային երկրակեղևը եռաշերտ է: Վերին շերտը նստվածքային ապարների շերտի տակ գրանիտային ապարների շերտն է, իսկ դրա տակ՝ բազալտայինը: Երկրակեղևի առավելագույն հաստությունը հասնում է  5-10 կմ: Այն կազմված է երկու շերտից՝ նստվածքային և բազալտային: Գրանիտային շերտը բացակայում է :


Երկրի ներքին հզոր ուժերի ազդեցությամբ միջնապատյանն անընդհատ շարժման մեջ է: Այդ շարժումը պատճառ է դառնում երկրակեղևի անընդհատ շարժման:  Դրա հետևանքով նրա տարբեր տեղամասերում ապարաշերտերը կոտրատվում են, թեքվում են, բարձրանում են, իջնում են կամ էլ ծալքավորվում: Գիտնականները պարզել են,  երկրակեղևում տեղի են ունենում երկու տեսակի շարժումներ՝ ուղղաձիգ և հորիզոնական: Ուղղաձիգ շարժումների հետևանքով երկրակեղևի տարբեր տեղամասեր դանդաղորեն բարձրանում են կամ իջնում: Հորիզոնական շարժումների ժամանակ երկրակեղևի առանձին տեղամասեր մի դեպքում մոտենում են իրար, սեղմվում՝ առաջացնելով ծալքեր, մյուս դեպքում հեռանում են իրարից՝ առաջացնելով խզվածքներ:
Երկրակեղևի շարժումներն առանձնապես բնորոշ են նրա շարժունակ, անկայուն,  լայնարձակ  տեղամասերին, որոնք կոչվում են երկրածալքեր (գեոսինկլինալներ): Այդ տեղամասերում կան գործող հրաբուխներ, և հաճախ լինում են ուժեղ երկրաշարժեր: Երկրի մակերևույթին երկրածալքերը համընկնում են լեռնային շրջանների հետ:
Երկրակեղևում կան նաև համեմատաբար կայուն, անշարժ տեղամասեր: Երկրակեղևի կայուն, ընդարձակ, կարծր բյուրեղային հիմքով տեղամասերը կոչվում են հարթակներ (պլատֆորմներ): Այս տեղամասերում չկան  գործող հրաբուխներ, չեն լինում ուժեղ երկրաշարժեր: Երկրի մակերևույթին դրանք համընկնում են հարթավայրերի հետ: Հարթակներն ընկած են մայրցամաքների հիմքում: Օրինակ՝ Հարավային Ամերիկայի հիմքում ընկած է հարավամերիկյան հարթակը, Աֆրիկայի հիմքում՝  Աֆրիկյանը: Բոլոր մայրցամաքների հիմքում մեկական հարթակ է ընկած՝ բացառությամբ Եվրասիայի:


1.Ի՞նչ են քարոլորտի  սալերը:
Սալերը վիտխարի շարժվող կտորներ են։
2. Ի՞նչ կառուցվածք ունի երկրակեղևը: Որո՞նք  են երկրակեղևի հիմնական տիպերը:
Երկրակեղևը կապմված է նստվացքին, գռանիտ, բապալտ։ Երկրակեղևի հիմնական տիպերը օվկյանոսային և ցամաքաին են։
3. Երկրակեղևի շարժումների ի՞նչ տեսակներ գիտեք:
ուղահայաց և հորիպոնական։
4. Ի՞նչ է հարթակը:
հարթ վայրերը կոչվում են հարթակներ։
5. Ի՞նչ է երկրածալքը:
Երկրակեղևի շարժումներն առանձնապես բնորոշ են նրա շարժունակ, անկայուն,  լայնարձակ  տեղամասերին, որոնք կոչվում են երկրածալքեր

Posted in Իմ նյութերը, Հայրենագիտություն

Մեսրոպ Մաշտոց. Հայոց գրերի գյուտը

  • Ի՞նչ նշանակություն ունեցավ հայոց գրերի ստեղծումը։
    Հայոց գրերը միցրեցին Հայաստանը և պահպանեցի միչ այսօր։
  • Որտե՞ղ է գտնվում Մաշտոցի գերեզմանը։
    Մաշտոցի գերեզմանը գտննվում է Օշական գյուղում։
  • Մեսրոպ Մաշտոցի անունը կրող ի՞նչ վայրեր կան Երևանում։
    Երևանում է գտնվում Մեսրոպ Մաշտոցի պողոտան և Մատեադարան։
Posted in Իմ նյութերը, Մայրենի

Նոյեմբերի 29

  • Կարդա՛ Ավ. Իսահակյանի «Արևի մոտ» հեքիաթը:
  • Հեքիաթից դո՛ւրս գրիր անծանոթ բառերը և բառարանի օգնությամբ բացատրի՛ր:
  • Բնութագրի՛ր և նկարագրի՛ր տղային, հովվին:
    Տղան շատ ընկերսեր էր։ Հովիվը շատ բարի էր։
  • Բացատրի՛ր վերնագիրը:
    Վերնագիրը նշանակում է ընտանեկան ջերություն։
  • Պատմվածքից դո՛ւրս  գրիր բաղադրյալ  (բարդ, ածանցավոր և բարդ ածանցավոր ) բառեր:
    Անցուդարձ, ուրախությունից, վերելքը, չդարձնելով, անընդհատ, քարափների, հաստատուն, անծանոթ,   մոտավոր, անտուն, գիշերահավերը, անվախ, անգութ, անտեր,
Posted in Իմ նյութերը, Մայրենի

Նոյեմբերի 25

1․ Բլոգումդ պատմի՛ր դեպի Գառնի և Գեղարդ իրականացրած ճամփորդության մասին։ Հղումն ուղարկի՛ր իմ էլեկտրոնային հասցեին։

2․ Վերհիշի՛ր-կրկնի՛ր բառի կազմությունը, դիտի՛ր մուլտֆիլմը:

3․ Ավ. Իսահակյանի  «Այդ ոչինչը ես եմ»   առակից դո՛ւրս գրիր 10 պարզ  և 10 բաղադրյալ (ածանցավոր, բարդ և բարդ ածանցավոր) բառեր:

բաղադրյալ-Քաղաքապետ—բարդ
անվրդովությամբ —ածանցավոր
նվարդյուն —ածանցավոր
 առաջնորդ—ածանցավոր
անպատկառ —ածանցավոր
անվրդով—ածանցավոր
նահանգապետ—բարդ
փոխարքա—բարդ
շքախումբ—բարդ
ոչինչ—բարդ։

պարզ-իշխան, շրջում, քաղաք, ոտքի, կպչում, խոնարհ, գլուխ, տալիս, փողոց, պատի,։

Posted in Բնագիտություն, Իմ նյութերը

Քարոլորտ. Երկրի ներքին կառուցվածքը

Image_690
загруженное (1)

Երկրագունդն, ըստ ներքին կառուցվածքի, բաժանվում է երեք հիմնական մասերի։ Կենտրոնում միջուկն է, նրանից վերև՝  միջնապատյանը, ապա՝  երկրակեղևը:

Միջուկը կազմված է երկու շերտից՝  ներքին և արտաքին: Ներքին շերտի ջերմաստիճանը  հասնում է 6300°C-ի, արտաքինը՝ 6100 °C-ի:  Միջուկի կենտրոնում ջերմաստիճանը հասնում է 6000 աստիճանի: Միջուկից դեպի երկրակեղև ջերմաստիճանը նվազում է: Ներքին միջուկը պինդ վիճակում է, արտաքինը՝  կիսահեղուկ: Միջուկը կազմված է հիմնականում երկաթից և նիկելից:
Քարոլորտ են անվանում Երկրի պինդ միասնական թաղանթը, որը կազմված է երկրակեղևից և միջնապատյանի վերին մասից:
Միջնապատյանը զբաղեցնում է Երկրի ծավալի մոտավորապես 4/5 մասը: Չնայած միջնապատյանի ջերմաստիճանը բավականին բարձր է՝ մինչև 2900 °C, սակայն բարձր ճնշման պատճառով այն հիմնականում պինդ վիճակում է: Նրա վերին մասում փափկավուն շերտն է, որտեղ նյութերը կիսահալված, հրահեղուկ վիճակում են:
Երկրակեղևի հաստությունը ցամաքում կազմում է 30-80 կմ, իսկ օվկիանոսների հատակին՝ 5-10 կմ: Այն կազմում է Երկրի ծավալի 1/100 մասը:
Երկրակեղևը կազմված է կարծր և փխրուն ապարներից: Կարծր ապարներ են, օրինակ՝   քարերը, քարածուխը, քարաղը, փխրուն ապարներից են կավը, ավազը, տորֆը:
Ժողովրդական տնտեսության մեջ օգտագործվող ապարները կամ հանքանյութերն անվանում են նաև օգտակար հանածոներ :
Օգտակար հանածոներից են, օրինակ՝  նավթը, քարածուխը, տորֆը, բնական գազը: Դրանք վառելանյութեր են:
Կարևոր օգտակար հանածոներ են նաև մետաղները։
Ապարներում կան նաև այնպիսի հանքանյութեր, որոնք իրենց բացառիկ գեղեցկության և եզակիության շնորհիվ համարվում են թանկարժեք քարեր: Այդպիսիք են, օրինակ՝  ալմաստը, սուտակը, զմրուխտը:
Բնության ամենակարևոր պաշարներից է նաև հողը: Հողի կազմության մեջ գերակշռում են քայքայված լեռնային ապարների մասնիկները և հումուսը (բնահող): Վերջինս առաջանում է հարյուրամյակների ընթացքում կենդանական ու բուսական մնացորդների քայքայումից: Հողային շերտով ծածկված է Երկրի ցամաքային մակերևույթի գրեթե 9/10 մասը:
Երկրակեղևը և միջնապատյանի վերին մասը միասին կազմում են քարոլորտը: Այն Երկրի բաղադրիչներից է:
Օվկիանոսներն ու ծովերը, լճերը, գետերը, աղբյուրները, արհեստական ջրամբարներն ու ստորերկրյա ջրերը կազմում են Երկրի ջրային բաղադրիչը՝  ջրոլորտը:
Երկրի օդային բաղադրիչն անվանում են մթնոլորտ:
Կենդանի օրգանիզմներն իրենց միջավայրով հանդերձ կազմում են կենսոլորտը: Ինչպես տեսաք, Երկրի կառուցվածքի բաղադրիչներ են քարոլորտը, ջրոլորտը, մթնոլորտը, կենսոլորտը:
Հնուց ի վեր մարդիկ ձգտել են իմանալու, թե ինչ կա մեր մոլորակի ընդերքում: Այդ նպատակով դիմել են ուսումնասիրման տարբեր եղանակների: Օրինակ՝  Երկրի ընդերքը հետազոտել են խոր հորատանցքեր փորելու միջոցով: Երկրի ընդերքի մասին տեղեկություններ ստացել են նաև բնական երևույթների ուսումնասիրության ընթացքում: Օրինակ՝  հրաբուխների ժայթքումները և տաք աղբյուրների գոյությունը հիմք են տվել եզրակացնելու, որ Երկրի խորքում նյութերը տաք և հալված վիճակում են:

1.Ի՞նչ շերտերից են կազմված Երկիրը:
Միջուկը կազմված է երկու շերտից՝  ներքին և արտաքին: 
2. Ի՞նչ է քարոլորտը:
Երկրակեղևը և միջնապատյանի վերին մասը միասին կազմում են քարոլորտը:
3. Ինչպիսի՞ կարծր ապարներ կան:
Երկրակեղևը կազմված է կարծր և փխրուն ապարներից: Կարծր ապարներ են, օրինակ՝   քարերը, քարածուխը, քարաղը, փխրուն ապարներից են կավը, ավազը, տորֆը:

Posted in Իմ նյութերը, Հայրենագիտություն, Ճամփորդություներ

Ճամփորդություն դեպի Գառնի Գեղղարդ

Իմ օրը սկսվեց առավոտյան ընդանուր պարապումքից: Մենք վերջացրեցինք և շարժվեցինք մեր դպրոցի բակից:Ժամ ու կես անց հասանք Գառնի , մենք ուսումնասիրեցինք այնտեղի տեսանք հերթանոսական տաճարը արքայան բաղնիքը: Հետո շարժվեցինք դեպի Քարերի սիմֆոնիա: Ուղակի շատ հետաքրքիր ճամփորդություն էր ես շատ հավանեցի: