Posted in Իմ նյութերը, Մայրենի

Գնում եմ մայր դպրոց

Նախագծի մասնակիցներ՝  5-րդ դասարանցիներ

Նախագծի  ժամկետներ՝  մայիս

Նպատակը

  • 5-րդ դասարանների «Ելք»-ի , «Մուտք»-ի ստուգատես
  •  նոր սպասումների, ակնկալիքների, զգացողությունների ներկայացում

Նախագծի ընթացքը

Սովորողները մինչև մայիսի 20-ը տեսանյութի, ռադիոնյութի կամ պատումի միջոցով բլոգներում ներկայացնում են իրենց ձեռքբերումները, հաջողությունները Հյուսիսային դպրոցում, ներկայացնում իրենց սպասելիքները, ակնկալիքները Մայր դպրոցից՝ անդրադառնալով հետևյալ կետերին՝

  • Իմ Հյուսիսը. Հյուսիսային դպրոցն ու ես
    Ես Հյուսիսային դպրոցում սովորում եմ արդեն 3 տարի,և ճիշնասած տխուր չեմ որ գնում եմ ուրիշ մասնաճուղեմ գնում, որովհետև դա էլ է մեր դպրոցն ու մեր կրթամալիրը, բայց ինձ թվում է որ բիջին դպրոցը չեմ կարող համեմատել Հյուսիսային դպրոցին:Մի խոսքվ իմ կյանքում ամենաթանկ բանը այդ Հյուսիսային դպրոցն է:
  • Հյուսիսային դպրոցի յոթ հրաշալիքները
    Իմ դպրոցում կան շատ հրաշալիքներ հիմա ես ձեզ կասեմ մեր յոթ հրաշալիքները
    1..Իմ Հինգերրորդ դասարանը:
    2. Մեր լողավազանները
  • 3. Մեր ուսուցիչները
  • 4. Մեր բնությունը
  • 5. Իմ ընկերները
  • 6. Մեր նախագծերը
  • 7. Մեր երգերը և պարերը
  • Մայր դպրոցն ու ես
  • Ամենատպավորիչ ճամփորդություններս
    Մայրավանք, Վայք, Ծաղկունք
  • Հաջողված ու հետաքրքիր նախագծերի մասին
    Սովորող-Սովորեցնող, ՙՈւսումնական Ամառ,Ինքնակեսագրություն
  • Ի՞նչ սպասելիքներ ունեմ Միջին դպրոցից
    Ես շատ լավ սպասելիքներ ունեմ միջին դպրոից քանի որ միքիչ տխուր ամենամոտիկ ընկերուհիս չի գալիս մայր դպրոց,բայց կարևորը իմ Մաշասա գալիս, ես իրականում շատ լավ սպասելիքներ ունեմ որովհետև այնտեղի ուսուցիչները շատ լավնեն:
  • Որքանո՞վ եմ ճանաչում Մայր դպրոցը
    Ես մայր դպրոցը ճանաչում եմ միքիչ գիտեմ որ այնտեղ շատ հավես է անցնում:
  • Իմ ամենասիրելի վայրը Մայր դպրոցում
    Թեննիսի կորտը:

Արդյունքում՝ 

Տեսանյութեր, ռադիոնյութեր, պատումներ 5-րդցիների բլոգներում

Posted in Իմ նյութերը, Մայրենի

Ինքնաստուգում

1.Առանձին խմբերով ներկայացրո՛ւ գոյականները և ածականները՝ խիզախ, բարի, գարուն, արև, երկար, ծաղիկ, վազել, ժամացույց, ջրել, գնալ, հրաշալի, երեխա, լողալ,վազվզել, մաքուր, նավաստի:

Գոյականներ — գարուն, արև, ծաղիկ, ժամացույց, երեխա, նավաստի։

Ածականներ — խիզախ, բարի, երկար, հրաշալի, մաքուր։

2. Տրված բառերից կազմի՛ր գոյականներ՝ իշխել, ճեղքել, գործել, շքեղ, ուսուցանել, դեղին, բժշկել, հյուսել: 

Իշխան, ճեղք, գործ, շքեղություն, ուսուցում, դեղնություն, բժիշկ, հյուս։

3.Տրված գոյականները հոգնակի դարձրո՛ւ՝ գլուխ, թվական, երկիր, սենյակ, հարևան, ծառ, տեր, ժապավեն, մարդ, կին։ 

Գլուխներ, թվականներ, երկիրներ, սենյակներ, հարևաններ, ծառեր, տերեր, ժապավեններ, մարդիք, կանայք։

4. Առանձին խմբերով ներկայացրո՛ւ հատուկ և հասարակ գոյականները՝ ուսուցիչ, Գևորգ, քաղաքացի, ընկեր, կատու, Երևան, Աննա, Սևան, գետ, Հարությունյան:

Հատուկ — Գևորգ, Երևան, Աննա, Սևան, Հարությունյան:

Հասարակ — ուսուցիչ, քաղաքացի, ընկեր, կատու, գետ։

5.Տրված բառերը բաժանի՛ր բաղադրիչների. յուրաքանչյուր բառի դիմաց գրիր տեսակը ըստ կազմության՝ բարեկամ, գրավոր, ծով, լուսամուտ, անպետք, հողոտ, գնորդ, ամառ: 

Բաի+կամեցող, բարդ բառ, գիր+ավոր, ածանցավոր բառ, ծով պարզ բառ, լույս+ա+մուտ բարդ բառ, ան+պետք ածանցավոր, հող+ոտ ածանցավոր, գին+որդ ածանցավոր, ամառ պարզ բառ։

6. Տրված բառերը դարձրո՛ւ նախածանցավոր կամ վերջածանցավոր ՝ կաթ, խորհուրդ, գետ, հեռու, քար, ամպ: 

կաթնային, խորհրդավոր, գետակ, հեռավոր, քարոտ ամպոտ։

7. Հարցում արտահայտող բառերի փոխարեն համապատասխան բառեր կամ բառակապակցություններ գրելով՝ նախադասություններ ստացիր։ Ո՞ւմ ո՞վ ինչպիսի՞ն Է։ Ի՞նչը ինչպե՞ս ի՞նչ Էր լինում։ Ինչի՞ ի՞նչը ինչո՞վ ի՞նչ Է եղել։ Ո՞վ ի՞նչ արեց ինչո՞ւ։ 

Մայրիկիս քույրը համեստ է:

Մեր բակի կատուն մլավում էր ամեն վայրկյան:

Մարիան ձեռքը կոտրեց փայտով:

Ես գիրք կարդացի, որպեսզի խելացի լինեմ:

Posted in Իմ նյութերը, Մայրենի

Թեստային Աշխատանք

Ուշադի՛ր կարդա և կատարի՛ր առաջադրանքները։

Առաջին հայացքից ուղտը տարօրինակ ու ծիծաղելի է թվում։ Նա սառը, անտարբեր, աղմկարար է։ Ուղտին նաև անապատի նավ են անվանում։ Այս դիմացկուն կենդանին լավ հարմարվել է անապատային կյանքին։ Նրա ոտքերին հաստ կոշտուկներ կան, և արևից շիկացած ավազից ուղտը չի տառապում։ Երկար ու խիտ բուրդը օգնում է դիմանալու ցերեկվա շոգին ու գիշերվա ցրտին։ Ուղտերը շատ յուրօրինակ շուրթեր ունեն, դրանք օգնում են նրան հեշտ արածել: Ուղտը կարող է ուտել ամեն-ամեն ինչ, անգամ շատ կոշտ փշեր, և նրա շուրթերը ոչ մի դեպքում չեն վնասվում: Ուղտի բարձրությունը երկու, երկարությունը՝ երեք մետր է։ Կշռում է մինչև հինգ հարյուր կիլոգրամ։

Գիտե՞ք, որ ուղտի միջազգային անվանումն առաջացել է արաբերեն «գեղեցկություն» բառից: Կան մարդիկ, ովքեր կարծում են, որ ուղտն, իրոք, չափազանց գեղեցիկ կենդանի է:

Ուղտերը կարող են երկար ժամանակ ջուր չխմել, իսկ խմելիս էլ միանգամից երկու հարյուր լիտր ջուր խմել: Թեև շատերին թվում է, թե ուղտն իր սապատներում ջուր է հավաքում, բայց իրականում այնտեղ ճարպեր են կուտակված, որի օգնությամբ ուղտը կարգավորում է իր մարմնի ջերմաստիճանը չափազանց շոգ ու ցուրտ եղանակին:

Նրանք կարող են փակել իրենց քթանցքները՝ պաշտպանելով քամուց ու ավազից, երբ կամենան:

Եթե ուղտը որոշի պառկել քնելու կամ պարզապես հանգստանալու, նրան ոչ մի կերպ հնարավոր չի լինի տեղից հանել, դա վեր է ցանկացած մարդու ուժերից: Ուղտը տեղից չի շարժվի, մինչև ինքը չկամենա դա անել:

Ուղտերը յուրաքանչյուր ոտքով կարող են հարվածել միանգամից չորս տարբեր ուղղությամբ: Նրանց մորթին անդրադարձնում է արևի ճառագայթները և պաշտպանում է նրանց անապատի տապից:

Եվ վերջապես ուղտերի ամենաինքնատիպ առանձնահատկության մասին: Եթե փորձեք ձեռք առնել ուղտին ու կամ «հոգու հետ խաղալ», բառացիորեն ձեր մաշկի վրա կզգաք ուղտի բարկությունը. նա այնպիսի տհաճ հոտով մածուցիկ նյութ կթքի ձեզ վրա, որ ոչ մի դեպքում չեք կարողանա մոռանալ: Այնպես որ, պարզապես խուսափեք նրանց բարկացնելուց:

1. Պատասխանեիր հարցերին՝

Ո՞ր բառից է առաջացել ուղտի միջազգային անվանումը։
Ուղտի միջազգային անվանումն առաջացել է արաբերեն «գեղեցկություն» բառից:

Ինչո՞վ է սնվում ուղտը։
Ուղտը կարող է ուտել ամեն-ամեն ինչ, անգամ շատ կոշտ փշեր, և նրա շուրթերը ոչ մի դեպքում չեն վնասվում:

Ինչպիսի՞ն են ուղտի չափերը։
Ուղտի բարձրությունը երկու, երկարությունը՝ երեք մետր է։

Ինչպե՞ս է ուղտը կարգավորում իր մարմնի ջերմաստիճանը։
Թեև շատերին թվում է, թե ուղտն իր սապատներում ջուր է հավաքում, բայց իրականում այնտեղ ճարպեր են կուտակված, որի օգնությամբ ուղծտը կարգավորում է իր մարմնի ջերմաստիճանը չափազանց շոգ ու ցուրտ եղանակին:

2. Տեքստից օգտվելով ավարտի՛ր նախադասությունները։

Ուղտը կարող է մի քանի օր ոչինչ չուտել, որովհետև սապատներում ճարպերեն հավագվել

Ուղտը տեղից չի շարժվի, մինչև դա չկագնի

3. Գտի՛ր ճիշտ վերջաբանը և գրի՛ր առածները։

Ուղտը ձագ ծնեց՝ աննկատ անցավ- աննկատ անցավ, հավը ձու ածեց՝ աշխարհն իմացավ։

Ուղտը մոտիկ է արածում-համա հեռու է տեսնում

բայց հեռուն է տեսնում-

հավը ձու ածեց՝ աշխարհն իմացավ-

4. Տեքստից դո՛ւրս գրիր ուղտերի մասին պատմող ամենազարմանալի տեղեկությունը։

Ուղտերը կարող են երկար ժամանակ ջուր չխմել, իսկ խմելիս էլ միանգամից երկու հարյուր լիտր ջուր խմել: Թեև շատերին թվում է, թե ուղտն իր սապատներում ջուր է հավաքում, բայց իրականում այնտեղ ճարպեր են կուտակված, որի օգնությամբ ուղտը կարգավորում է իր մարմնի ջերմաստիճանը չափազանց շոգ ու ցուրտ եղանակին:

5. Տրված բառերից առաջ հատկանիշ ցույց տվող բառեր գրի՛ր։

կոշտ բուրդ

կծող կենդանի

ուղտ

տաք եղանակ

6․ Լրացրու բաց թողած տառերը՝ առա-ին, կես-ր, բար-րություն, վեր-լակ, հոր-ղբայր, դաս-նկեր, տար-րինակ, ան-գուտ

առաջին
կեսօր
բարձրություն
վերելակ
հորեղբայր
դասընկեր
տարօրինակ
անօգուտ

Posted in Իմ նյութերը, Մայրենի

Վարժություներ

  1. ննի՛ր տրված բառաշարքերը և փորձի՛ր պարզել, թե նշված թվականներից որո՞նք կից (միասին) գրություն ունեն, և որո՞նք՝ հարադիր (աոանձին):

Ա. Տասնյոթ, քսաներեք, երեսունմեկ, քառասունվեց, հիսունչորս, վաթսունինը, յոթանասունհինգ, ութսուներկու, իննսունինը: Միասին

Բ. Հարյուր մեկ, երկու հարյուր քսանվեց, հինգ հազար վեց հարյուր երեսունյոթ, չորս միլիարդ ինը միլիոն յոթ հարյուր հազար վեց հարյուր յոթանասունյոթ և այլն: Առանձին

2․ Տրված թվականները գրի՛ր բառերով:

65, վատցունհինգ 48, քառասունութ 107 հարյուր յոթ, 93, ինսուներեք 6087, վեց հազար ութսույոթ 4321 չորս հազար երեք հարյուր քսանմեկ, 786 յոթ հարյուր ութսունվեց

3. Պարզի՛ր, թե ինչպե՞ս է գրվում ինը:

 Ինն անգամ վաթսո՞ւն,- կրկնեց նա:

Ինը տարի է՝ ընկերություն ենք անում:

Ինը քսանից տասնմեկով է փոքր:

Երկուսին գումարած ութ՝ ինը կլինի՞:

Ինն ես ասում, բայց երկուսին գումարած ութ՝ տասը կլինի:

Ինն ինչի՞ց է մեծ:

Իննսուն տարի՞ է տևել այդ պատերազմը, թե՞ հարյուր:

Տատս իննսունմեկ տարեկան է:
Գրվում է ինը քանի, որ հաջորդ բառը սկսվում է բաղաձայնով։

4. Գրի՛ր, թե ինչ պարզեցիր իննի գրության մասին։
Գրվում է ինն քանի, որ հաջորդ բառը սկսվում է ձայնավոր

Posted in Իմ նյութերը, Մայրենի

Ուրբաթ-համերգ՝ «Առավոտ լուսաբեր Հայաստան երկրի….»

Ուրբաթ-համերգ՝ «Առավոտ լուսաբեր Հայաստան երկրի….»

Օր՝ ապրիլի 28

Վայր՝ Մայր դպրոց

Ժամ՝ 15.15

Պատասխանատու՝ Հյուսիսային դպրոց

Մասնակիցներ՝ 2-5-րդ դասարանների սովորողներ, դասավանդողներ, ծնողներ, այլք

Բովանդակություն՝ հանրակրթական երգչախմբերով, պարախմբերով գովք հայրենիի. երգեր, խմբերգեր, պարերգեր, պարեր, ընթերցումներ Չարենցից, Թումանյանից

Խմբավարներ՝ Հասմիկ Մաթևոսյան, Արմենուհի Սոկրատունի

Նվագակցողներ՝ Լիլիթ Առաքելյան(դաշնամուր), Մարինե Մկրտչյան(դաշնամուր), Արթուր Գրիգորյան(դուդուկ), Մարիամ Մնացականյան(սազ), Ռաֆայել Պետրոսյան (կոպալ)

Լուսաբանումը՝ Հովհաննիսյան Քնարիկ, Տիգրան Գասպարյան

Տեխնիկական սպասարկումը` Էմիլ Զաքարյանի և սովորողների

Ծրագիր

  • Միասնական կատարում. «Անդաստան», խոսք Դ. Վարուժան, երժ. Մ. Խորենացի, մշ. Ա. Շահնազարյան, նվագակցությունը՝ Մարինե Մկրտչյանի

Հյուսիսային կողմն աշխարհի
Առատություն թող ըլլա…
Ոսկի ծովուն մեջ ցորյանին
Հավետ լողա թող գերանդին.
Ու լայն ամբարն աղուններուն երբ բացվի՝
Բերկրությո՜ւն թող ըլլա:

  • «Ես իմ անուշ Հայաստանի»խոսք Ե. Չարենց, երժ. Տ. Մանսուրյան-4-5-րդ դասարանական երգչախումբ, նվագակցությունը՝ Լիլիթ Առաքելյանի

Ես իմ անուշ Հայաստանի արևահամ բարն եմ սիրում,
Մեր հին սազի ողբանվագ, լացակումած լարն եմ սիրում,
Արնանման ծաղիկների ու վարդերի բույրը վառման,
Ու նաիրյան աղջիկների հեզաճկուն պա՛րն եմ սիրում։

Կրկ. Աշխա՛րհ անցի՛ր, Արարատի նման ճերմակ գագաթ չկա․
Ինչպես անհաս փառքի ճամփա՝ ես իմ Մասիս սա՛րն եմ սիրում։

Իմ կարոտած սրտի համար ո՛չ մի ուրիշ հեքիաթ չկա․
Նարեկացու, Քուչակի պես լուսապսակ ճակատ չկա․
Աշխա՛րհ անցի՛ր, Արարատի նման ճերմակ գագաթ չկա․
Ինչպես անհաս փառքի ճամփա՝ ես իմ Մասիս սա՛րն եմ սիրում։

Կրկ. Աշխա՛րհ անցի՛ր, Արարատի նման ճերմակ գագաթ չկա․
Ինչպես անհաս փառքի ճամփա՝ ես իմ Մասիս սա՛րն եմ սիրում։

  • Միասնական ընթերցում ենք Չարենց

Հայրենիքում

Ձյունապատ լեռներ ու կապույտ լճեր։
Երկինքներ, որպես երազներ հոգու։
Երկինքներ, որպես մանկական աչեր։
Մենակ էի ես։ Ինձ հետ էիր դու։

Երբ լսում էի մրմունջը լճի
Ու նայում էի թափանցիկ հեռուն —
Զարթնում էր իմ մեջ քո սուրբ անուրջի
Կորուստը այն հին, աստղայի՜ն, անհո՜ւն։

Կանչում էր, կանչում ձյունոտ լեռներում
Մեկը կարոտի իրիկնամուտին։
Իսկ գիշերն իջնում, ծածկում էր հեռուն
Խառնելով հոգիս աստղային մութին․․․

  • Մ. Եկմալյան՝ «Ով հայոց աշխարհ»-4-5-րդ դասարանական երգչախումբ. նվագակցությունը՝ Մարինե Մկրտչյանի

Ո՜վ Հայոց աշխարհ,
Հարազատ պայծառ,
Զավակներիդ օթևան,
Հավերժական հանգրվան:

Քո հպարտ երգը,
Քո ազատ կյանքը,
Թող հնչի հավետ,
Թող ծաղկի հավետ:

Ո՜վ Հայոց մեր աշխարհ,
Դու ցընծա՛ դարեդար:

  • Կոմիտաս՝ «Առավոտ լուսաբեր»-4-5-րդ դասարանական երգչախումբ. նվագակցությունը՝ Մարինե Մկրտչյանի

Առաւօտ լուսաբեր Հայաստան երկրի,

Բուրաստան ծաղկախիտ կողմանցն հիւսիսի,

Նախկին լուսաւորիչ, պըսակ պանծալի,

Թադէոս Առաքեալ, ընդե՞ր կաս հեռի:

Ո՜հ, մանկունք Սիօնի,

Պար առեալ ցընծացէ՛ք

Ի սոյն խնջոյքի:

  • Կոմիտաս՝ «Իմ հայրենյաց հոգի Վարդան»-4-5-րդ դասարանական երգչախումբ. նվագակցությունը՝ Մարինե Մկրտչյանի

 Իմ հայրենյաց հոգի Վարդան,

Հոգիս հոգվույդ եղնի ղուրբան,

 Որ Տղմուտի ափերին քով,

Վաթսուն հազար կտրիճներով,

 Զարկիր, զարնվար, ինկար քաջ-քաջ,

Պարսիկ սփռած ի ձախ, ի աջ:

Իմ հայրենյաց հոգի Վարդան,

Անուշ, Վարդան, Վարդան, Վարդան

Հոգիս հոգվույդ եղնի ղուրբան,

 Հոգիս հոգվույդ եղնի ղուրբան:

  • Միասնական ընթերցում ենք Թումանայան

Համերգ

Վտակը ժայռից ներքև է թռչում,

Թափ առած ընկնում քարերի գլխին,

Զարկում ավազին, շաչում է, ճչում,

Ճչում անհանգիստ, փրփուրը բերնին։

Ինչպես ծերունին, ձայնով պառաված,

Ձայնակցում է ժիր թոռնիկի երգին,

Այնպես է ծերուկ անտառը կամաց

Արձագանք տալիս ջրի աղմուկին։

Այնինչ բնության զվարթ համերգի

Ունկնդիրն անխոս, հավիտենական,

Ժայռը մտախոհ՝ իր մռայլ մըտքի

Ետևից ընկած՝ լսում է նրան։

  • Միասնական կատարում` Կոմիտաս «Անձրև եկավ». նվագակցությունը՝ Մարինե Մկրտչյանի
  1. Անձրև եկավ շաղալեն,
    Ուռու տերև դողալեն,
    Վա՜յ, լե, լե, լե,
    Լե, լե, լե, լե, լե, լե: – 2 անգամ
  2. Հրես, եկավ իմ աղբեր,
    Ալ ձին տակին խաղալեն:
    Վա՜յ, լե, լե, լե,
    Լե, լե, լե, լե, լե, լե: – 2 անգամ
  3. Խալիչեքը փռել եմ,
    Նախշուն բարձեր դրել եմ:
    Վա՜յ, լե, լե, լե,
    Լե, լե, լե, լե, լե, լե: – 2 անգամ
  • Միասնական կատարում՝ Կոմիտաս «Հոյ, Նազան». նվագակցությունը՝ Մարինե Մկրտչյանի

1.Հոյ, Նազան իմ, Նազան իմ,

Ջան, Նազան իմ, Նազան իմ,

Կրկ․

Նազան, դու բարով եկար,

Կանաչ սարերով եկար,

Խոր-խոր ձորերով եկար:

2.Գարնան սիրուն ծաղիկ ես,

Հոյ, Նազան իմ, Նազան իմ,

Ինձ համար աղունակ ես,

Ջան, Նազան իմ, Նազան իմ,

Կրկ․

Նազան, դու բարով եկար,

Կանաչ սարերով եկար,

Խոր-խոր ձորերով եկար:

3.Գլխիս վրով պտույտ տուր,

Հոյ, Նազան, իմ Նազան իմ,

Նաշխուն թև-թիթեռնիկ ես,

Ջան, Նազան իմ, Նազան իմ: 

Կրկ․

Նազան դու բարով եկար,

Կանաչ սարերով եկար,

Խոր-խոր ձորերով եկար:

  • Սյուզի Մարգարյան և ընկերներ. Պարերգեր ծնողական համայնքի հետ
  • Միասնական ընթերցում ենք Թումանայան

Է՜յ կանանչ ախպեր

Է՜յ կանանչ ախպեր,
Է՜յ ճանանչ ախպեր,
Արի՜, քեզ հետ բե՛ր
Արևի շողեր.

Բեր անուշահոտ
Ծիլ, ծաղիկ ու խոտ,
Կարկաչուն վըտակ,
Երկինք կապուտակ,
Խատուտիկ հավքեր,

Զրընգան երգեր,
Գառների մայուն,
Խաղ, ուրախություն․
Է՜յ կանանչ ախպեր,
Է՜յ ճանանչ ախպեր։

  • Միասնական կատարում՝ Կոմիտաս՝ «Սար, սար». նվագակցությունը՝ Մարինե Մկրտչյանի

1.Սա՜ր, սա՜ր,

Ես սարերի ծաղիկն եմ.

Ջա՜ն, ջա՜ն,

Ես Լևոնի քուրիկն եմ:

2.Սա՜ր, սա՜ր,

Ժամի դռնեն դուս էլա,

Ջա՜ն, ջա՜ն,

Արևի պես լուս էլա:

3.Սա՜ր, սա՜ր,

Էն սարին սա՛ր չեմ ասի,

Ջա՜ն, ջա՜ն,

Վատ տղին, լավ չեմ ասի:

4.Սա՜ր, սա՜ր,

Հացեմ թխել փրփռի,

Ջա՜ն, ջա՜ն,

5.Վատ խոսողը քրքրի:

Սա՜ր, սա՜ր,

Ես սարերի ծաղիկն եմ.

Ջա՜ն, ջա՜ն,

Ես Լևոնի քուրիկն եմ

  • Միասնական կատարում՝ Կոմիտաս՝ «Եղնիկ». նվագակցությունը՝ Մարինե Մկրտչյանի
  1. —Եղնի՛կ, դու ո՞ր սարն ես արծել:
    —Ասիս-Մասիս սարն եմ արծել:
    —Եղնի՛կ, դու ո՞ր ջուրն ես խըմել:
    —Սառն աղբյուրի ջուրն եմ խըմել:
  2. —Եղնի՛կ, դու ո՞ր սարն ես քընել:
    —Հայոց Անի սարն եմ քընել:
    —Եղնի՛կ, դու ո՞ր ծառն ես քերվել:
    —Ծառ խընկենի ծառն եմ քերվել:
  • 2-րդ և 3-րդ դասարանների երաժշտության ընտրությամբ գործունեության խումբԱրմենուհի Թամոյան և ընկերներ

Ք. Կարա-Մուրզա՝ «Լեպոհո լե, լե»

Լեպոհո, լե, լե, լեպոհո, լե, լե

Լեպոհո, լե, լե, լեպոհո, լե:

Կրկներգ.Հոդալլո ջան,

Հոդալլո ջան,

Հոդալլո:

Աչեր սիրուն,

Դարալլո ջան,

Դարալլո:

Քամին փչեց սարի լանջին,

Լեպոհո, լե, լե, լեպոհո, լե:

Հովը շնկաց ծառի տակին,

Լեպոհո, լե, լե, լեպոհո, լե:

Կրկներգ.Հոդալլո ջան,

Հոդալլո ջան,

Հոդալլո:

Աչեր սիրուն,

Դարալլո ջան,

Դարալլո:

Ելնենք սարը, բռնենք պարը,

Լեպոհո, լե, լե, լեպոհո, լե:

Բացվի օրը, մտնենք ձորը,

Լեպոհո, լե, լե, լեպոհո, լե:

Կրկներգ.Հոդալլո ջան,

Հոդալլո ջան,

Հոդալլո:

Աչեր սիրուն,

Դարալլո ջան,

Դարալլո:

  • Միասնական ընթերցում ենք Թումանայան

Արագիլ

Արագի՛լ, բարով եկար,
Հա՜յ, արագի՛լ, բարով եկար.
Դու մեզ գարնան նշան բերիր,
Մեր սրտերը ուրախ արիր։

Արագի՛լ, երբ գընացիր,
Դու մեզանից երբ գընացիր,
Հա՜ փըչեցին բուք ու բորան,
Ծաղիկները ամեն տարան։

Արագի՛լ, բարով եկար,

Հա՜յ, արագի՛լ, բարով եկար.
Բունըդ շինիր էն հին ծառին
Մեզ մոտ մնա ամբողջ տարին։

  • Միասնական կատարում՝ Կոմիտաս՝ «Լորիկ». նվագակցությունը՝ Մարինե Մկրտչյանի

Առավոտյան փչեց հով,
Արտը ծըփաց դարձավ ծով,
Արտի միջից թըռավ լոր,
Թըռավ, ընկավ սար ու ձոր:

Այ լորիկ, ջան, լորիկ,
Կըլորիկ ու թըմբըլիկ:

Լորիկ, լորիկ, այս տարի
Արտըս ցանել եմ գարի,
Ուր որ գընաս` շուտ արի,
Արտիս միջին ծըվարի:

Այ լորիկ, ջան, լորիկ,
Կըլորիկ ու թըմբըլիկ:

  • Միասնական կատարում՝ Կոմիտաս՝ «Քելե-քելե». նվագակցությունը՝ Մարինե Մկրտչյանի

1.Քելե, քելե քելքիդ մեռնեմ

Քո գովական խելքիդ մեռնեմ

Սիրավոր լորիկ, վիրավոր լորիկ

Լորիկ, Սևավոր լորիկ, լորիկ ջան

2.Քելե, քելե սոյիդ մեռնեմ

Քո չինարի բոյիդ մեռնեմ

Սիրավոր լորիկ, վիրավոր լորիկ Լորիկ,

Սևավոր լորիկ, լորիկ ջան:

  • Հյուսիսային դպրոցի ուսուցչական համույթ

Պարերգ՝ «Ծամիս թորգի», պար՝ «12 ոտք»

1.Ծամ իս թորգի էրան էրան,

Խորոտիկ, հայ, խորոտիկ,

Բոլոր էրես, պզտիկ բերան,

Խորոտիկ, ջան, խորոտիկ:

2.Դու էլեր իս հալա հուլա,

Խորոտիկ, հայ, խորոտիկ,

Քու տոտիկներ ամպի քուլա,

Խորոտիկ, ջան, խորոտիկ:

3.Քու ծամ քաշուկ Վանա ծովեն,

Խորոտիկ, հայ, խորոտիկ,

Կըշընկշընկաս արտի զովեն,

Խորոտիկ, ջան, խորոտիկ:

4.Դու հոտոտ իս քանց մանուշակ,

Խորոտիկ, հայ, խորոտիկ,

Իգամ ձեր տուն, դառնամ մշակ,

Խորոտիկ, ջան, խորոտիկ:

5.Աշուն էկավ, հելա գացի,

Խորոտիկ, հայ, խորոտիկ,

Խորոտ տուն չէր, նըստա լացի,

Խորոտիկ, ջան, խորոտիկ:

Խորոտիկ, ջան, խորոտիկ:

Պար՝ 12 ոտք

Միասնական կատարում՝ Ջանիման, Մոկաց շուկեն

  • Ջանիման. նվագակցությունը՝ Մարինե Մկրտչյանի

1.Ջանիման, ջանիման,

Տուն եմ շինել գետի բերան,

Ջանիման, ջանիման,

Վրեն գցել երկու գերան:

Ջանիման, ջանիման,

Մեկը բոխի, մեկը ծիրան,

Ջանիման, ջանիման,

Բոխին կոտրավ մնաց ծիրան:

2.Ջանիման, ջանիման,

Մեր տուն ձեր տուն մոտիկ, մոտիկ,

Ջանիման, ջանիման,

Խջնենք բաղչեն քաղենք խոտիկ:

Ջանիման, ջանիման,

Տանենք դնենք մսրա մոտիկ,

Ջանիման, ջանիման,

Տեսնինք ում յարն է խորոտիկ:

Ջանիման, ջանիման:

  • Մոկաց շուկեն. նվագակցությունը՝ Մարինե Մկրտչյանի

Մոկաց շուկէն լէն ու հէրկէն,
Հա լալէ, ջան լալէ,
Մոկաց շուկէն լէն ու հէրկէն,
Հա լալէ, ջան լալէ։
Էրկու ջահէլ կէրթէն կուկյէն,
Հա լալէ , ջան լալե
Էրկու ջահէլ կէրթէն կուկյէն,
Հա լալէ , ջան լալե։
Մէկն էր բեղօվ, մէկն էր անբեղ,
Հա լալէ, ջան լալէ
Մէկն էր բեղօվ, մէկն էր անբեղ,
Հա լալէ, ջան լալէ։
Էն ինչ բեղօվ, տընօվ, տեղօվ,
Հա լալէ , ջան լալէ,
Էն ինչ բեղօվ, տընօվ, տեղօվ,
Հա լալէ , ջան լալէ,
Էն ինչ անբեղ՝ անտուն, անտեղ,
Հա լալէ , ջան լալէ։
Էն ինչ անբեղ՝ անտուն, անտեղ,
Հա լալէ, ջան լալէ։

  • Միասնական ընթերցում ենք Թումանայան

ԵՐԿՈՒ ՍԵՎ ԱՄՊ

Վաղուց թողած բարձր ու կանաչ
Գահը իրենց հանգըստության,
Երկու սև ամպ, հողմի առաջ
Գընում էին հալածական։

Հողմը սակայն չար հոսանքով
Բաժնել, ջոկել չէր կարենում,
Ինչքան նըրանց լայն երկնքով
Դես ու դեն էր քըշում, տանում։

Ու անդադար գընում էին՝

Քըշված հողմի կատաղությամբ,
Իրար կըպած ու միասին,
Երկու սև ամպ, երկու սև ամպ…

  • Է. Հովհաննիսյան՝ «Էրեբունի Երևան»-4-5-րդ դասարանական երգչախումբ. նվագակցությունը՝ Լիլիթ Առաքելյանի

1.Երևան դարձած իմ Էրեբունի,
Դու մեր նոր Դվին, մեր նոր Անի։
Մեր փոքրիկ հողի դու մեծ երազանք,
Մեր դարե կարոտ, մեր քարե նազանք։

Կրկ. Երևան դարձա՜ծ իմ Էրեբունի,
Դարեր ես անցել, բայց մնացել ես պատանի։
Քո Մասիս հորով, քո Արաքս մորով,
Մեծանաս դարով, Երևա՜ն։

2.Կյանքում ամեն սեր լինում է տարբեր,
Իսկ մենք բոլորս էլ քեզնով արբել։
Տաք է սերը մեր շեկ քարերիդ պես,
Հին է սերը մեր ձիգ դարերիդ պես։

Կրկ. Երևան դարձա՜ծ իմ Էրեբունի,
Դարեր ես անցել, բայց մնացել ես պատանի։
Քո Մասիս հորով, քո Արաքս մորով,
Մեծանաս դարով, Երևա՜ն։

  • Շ. Ազնավուր՝ «Քեզ համար, Հայաստան»4-5-րդ դասարանական երգչախումբ. նվագակցությունը՝ Լիլիթ Առաքելյանի

Քեզ համար նոր գարուն կգա

Եվ պայծառ կշողաս նորից

Ձմռան բոցից դու մահաբեր

Կհառնես ինչպես փյունիք կրկին,

Հայաստան:

Կըզնգա երգդ ամենուր

 Կուռ կամքով վեր կսլանա

Աստված պահի քո հողը սուրբ

Ապրիր հավերժ ու երջանիկ

Իմ սեր Հայաստան:

Ոսկե արևը թող ժպտա

Քո սուրբ հողին

Հար ցնծա՛ իմ Հայաստան աշխարհ

Արցունքը քո շրթին

Թող հույսը քեզ օգնի

Ու դարեդար, քեզ ապրեցնի:

Քո փառքին ինքդ տիրանաս

Ձայնդ զիլ աշխարհում թնդա

Աստված պահի քո հողը սուրբ

Ապրիր հավերժ ու երջանիկ

Իմ փառք,իմ գարուն, իմ արև Հայաստան:

  • Ստ. Լուսիկյան՝ «Նոր Հայաստան»-4-5-րդ դասարանական երգչախումբ.նվագակցությունը՝ Լիլիթ Առաքելյանի
  1. Դու Արարատ կանչող երկիր

Մեր հույսերով օծված:

Մեր հին Կիլիկիա

Մեր նոր Արմենիա

Լույս է իջել հողիդ:

Կրկ. Անունդ թող օրհնյալ լինի

Հուշերդ թող անցյալ լինեն:

Եվ թող, որ միշտ Աստված պահի

Երկիրը մեր:

2. Դու Վարդանանց երկիր մեր սուրբ

Հուր ու սրով անցար:

Մեր հին Կիլիկիա

Մեր նոր Արմենիա

Լույս է իջել հողիդ:

Կրկ. Անունդ թող օրհնյալ լինի

Հուշերդ թող անցյալ լինեն:

Եվ թող, որ միշտ Աստված պահի

Երկիրը մեր:

Ամեն, ամեն:

Միասնական պարեր

  • Կարնո քոչարի
  • Էջմիածին
  • Շորոր
Posted in Իմ նյութերը, Մայրենի

Վաճառականի Խիղճը

Լինում է, չի լինում՝ մի գյուղացի։ Այս գյուղացին մի օր վերցնում է իր մինուճար որդուն և  տանում քաղաք՝ մի վաճառականի, մի սովդաքարի  մոտ աշակերտ տալու։ Երկար ման գալուց հետո մտնում է մի հարուստ վաճառականի խանութ և ասում.
― Պարո՛ն վաճառական, իմ որդուս աշակերտ չե՞ք վերցնի։
― Կվերցնեմ,― պատասխանում է վաճառականը։
― Քանի՞ տարով կվերցնեք։
― Տասը տարով։
― Տասը տարին մի մարդու կյանք է, ես արդեն ուժասպառ եմ եղել, ուզում եմ մի քանի
տարուց հետո իմ որդու պտուղը ուտեմ, եթե կարելի է՝ երեք տարով վերցրեք։
― Ոչ, որ այդպես է՝ ութ տարով կվերցնեմ։
Վերջը հինգ տարով համաձայնում են, իսկ ռոճիկի մասին երկար խոսելուց հետո
գյուղացին թողնում է վաճառականի խղճին, թե որքան որ կցանկանա վճարել հինգ
տարուց հետո։
Անցնում է երկու-երեք տարի․ գյուղացու որդին շատ հմուտ գործակատար է դուրս գալիս,
այնպես, որ բոլոր հարևանները շատ նախանձում են, որ այդ վաճառականն այսպիսի
ճարպիկ գործակատար ունի, շատ են ցանկանում, որ այդ գյուղացու որդուն տանեն իրանց
մոտ, չէ հաջողվում, որդին ասում է, թե՝ իմ հոր խոսքը պետք է սրբությամբ կատարեմ.
չնայած որ գրավոր պայման էլ չունին, որդին ազնիվ խոսքը գրավոր պայմանից ավելի է
գերադասում։
Հինգ տարին որ լրանում է, գյուղից, մայրիկից նամակ է ստանում, թե. «հայրդ մերձիմահ
հիվանդ է, քո հաշիվներդ խոզեինիդ հետ վերջացրու և եկ։ Փողի համար որքան որ կտա,
չհակաճառես, որովհետև հայրդ քո վարձի համար թողել է խոզեինիդ խղճին, որքան կտա,
կվերցնես, շատ թե քիչ»։
Որդին շատ է տխրում այդ նամակի վրա և երկար մտածելուց հետո գնում է խոզեինի մոտ
և ասում. «Մայրիկիցս նամակ եմ ստացել, թե՝ հայրդ մերձիմահ հիվանդ է, հաշիվներդ
վերջացրու և ե՛կ»։
Վաճառականն առանց երկար մտածելու ասում է՝ գնա՛, ազատ ես։
Գործակատարը վրդովվում է, թե՝ պարոն խոզեին, բա ես հինգ տարի ծառայել եմ քեզ, թե
ինչպես եմ ծառայել քեզ, այդ Աստված գիտե, վերև Աստված, ներքև դուք, հայրս մերձիմահ
հիվանդ է, մեռնում է, իմ հաշիվս տվեք գնամ։
— Ի՜նչ հաշիվ, ի՜նչ Աստված, քեզ ուտացրել, խմացրել և փեշակ եմ սովորեցրել, էլ ի՞նչ ես
ուզում, քեզ ոչ մի կոպեկ չեմ տալ, որտեղ ուզում ես գնա։
Այդ ժամանակներում այդ քաղաքում մի այսպիսի սովորություն է լինում։ Եթե մեկը
մեռնելիս է լինում, բարեկամներին ոչ թե մեռելի տերն է հայտնելիս լինում, թե՝ այսինչ
մարդը մեռել է, պետք է թաղեն, այլ ծխատեր քահանային հայտնելիս են լինում, թե՝ այսինչ մարդը մեռել է, պետք է հայտնի բարեկամներին, համքարներին, և ամեն մի ծախս պետք է  քահանան անի և վերջումը հաշիվ ներկայացնի։
Գյուղացու որդին տեսնում է, որ իր խոզեինը խիղճ չունի և իր խոսքի տերը չէ, մտածում է,
թե երբ որ մի մարդ խիղճ չունի, նա մեռածի հաշվում է, և ինքը կարող է գնալ քահանային
հայտնել, թե իր խոզեինը մեռած է։
Մյուս առավոտը գործակատարը վաղ գնում է եկեղեցի։ Առավոտյան ժամերգությունը
վերջանալուց հետո դիմում է քահանային, թե՝ տերս վախճանվել է, պետք է
բարեկամներին, համքարներին  հայտնեք և թաղման ծախսերի պատրաստությունները
տեսնեք։
Քահանան հայտնում է վաճառականի բոլոր բարեկամներին և համքարներին, որ
երեկոյան գան վաճառականի տունը՝ հոգեհանգստին ներկա լինելու։
Երեկոյան քահանան տիրացուի հետ գնում է վաճառականի տունը և ի՜նչ է տեսնում, —
վաճառականը պատշգամբում նստած թեյ է խմում։
— Օրհնյա՛լ տեր, էս ո՞ր խաչից էր, որ դուք մեզ մոտ եք եկել, չէ՞ որ դուք տարեկան երկու
անգամ եք գալիս։
— Աստված օրհնեսցե, որդի՛, անցնում էի ձեր տան մոտով, ուզեցի ձեզ այցելել և ձեր
առողջությունը հարցնել։
Վերջապես խոսում են դեսից-դենից և տեսնում են բակի մեջը վեց հոգի եկան և, տեսնելով
վաճառականին քահանայի հետ խոսելիս, ետ են դառնում դեպի փողոց. հինգ րոպեից
հետո գալիս են տասներկու հոգի և, տեսնելով վաճառականին և քահանային, դարձյալ
փողոց են գնում։ Տասը րոպեից հետո գալիս են տասնութ հոգի և կրկին ետ են դառնում։
Տասնհինգ րոպեից հետո գալիս են քսանչորս հոգի և դարձյալ ետ են դառնում։
Այս վաճառականը քիչ է մնում թե խելագարվի։
― Սա ի՞նչ բան է.― կանչում է ծառային, թե՝ գնա այն մարդկանցից մի քանիսին կանչիր։
Գալիս են հինգ-վեց հոգի։
― Ինչի՞ համար եք եկել և գնում։
― Մեզ ասացին, որ դուք մեռել եք, եկել ենք հոգոցի  վրա։
Քահանան տեղը կանգնում է և ասում.
― Ես էլ հենց դրա համար եմ եկել։
Մյուս օրը վաճառականը գնում է թագավորի մոտ ու հայտնում գործի եղելությունը և
ասում, որ իր գործակատարն ուզում էր իրան սաղ-սաղ թաղել, խնդրում է մի դատաստան։
Կանչում են գործակատարին։
Գալիս է գործակատարը։
Գործակատարը պատմում է գործի ամբողջ պատմությունը, թե ինչպես իր հայրը իրան
աշակերտ է տվել վաճառականի մոտ և վարձատրության մասին թողել է վաճառականի
խղճին։
Թագավորին պատմում է տղան, թե՝ քանի որ էս խոզեինը խիղճ չունի, ինձ համար մեռածի
հաշվում է, և ես դիմեցի այդ միջոցին։
Կանչում է թագավորը դահիճներին, թե՝ այս տղային տարեք կախեցեք։
Դահիճները տանում են կախելու։
Թագավորը հարցնում է վաճառականին, թե՝ էլ ուրիշ ասելու ոչինչ չունե՞ս։
― Ոչինչ չունեմ, թող տանեն կախելու, դա ուզում էր ինձ կենդանի թաղել,― ասում է
վաճառականը։
Երկրորդ անգամ հարցնում է թագավորը վաճառականին, թե՝ էլ ուրիշ ասելու կամ
գանգատ չունե՞ս։
― Ո՛չ, ոչինչ չունեմ ասելու, թող տանեն կախելու։
Երրորդ անգամ հարցնում է թագավորը և միևնույն պատասխանն է ստանում, թե՝ թող
կախեն։
Թագավորը մարդ է ուղարկում դահիճների մոտ, թե՝ ետ բերեք տղային, միք կախիլ։
Թագավորը հրամայում է դահիճներին, թե՝ վաճառականին տարեք կախելու։
Դահիճները տանում են վաճառականին կախելու։
Թագավորը հարցնում է տղային, թե՝ էլ ուրիշ ասելու կամ գանգատ չունե՞ս խոզեինիդ վրա։
Տղան ձայն չէ հանում։
Երկրորդ անգամ ասում է տղային, բայց դարձյալ պատասխան չկա։
Երրորդ անգամ հարցնում է տղային, թե՝ պատասխան տուր, խո էլ ոչինչ չունես ասելու։
Տղան լացակումած ասում է.
― Տե՛ր արքա, ես խղճում եմ նրա զավակներին, ես մտնում եմ նրանց դրության մեջ։ Նրա
որդիքը պետք է լացեն, որ իրանց հորը կենդանի թաղում են։ Ես ոչ մի պահանջ չունեմ
նրանից և հրաժարվում եմ մի որևէ վարձատրությունից։
Թագավորը կանչում է դահիճներին, թե՝ թողեք վաճառականին, էլ մի կախեք։
Թագավորը կանչել է տալիս քաղաքի հայտնի վաճառականներին և հայտնում, թե այս
վաճառականը որքան որ կարողություն ունի, կիսեցեք և կեսը տվեք իր գործակատարին։
Այդպիսով, վաճառականի կարողության կեսը տալիս են իր գործակատարին և վերջ
տալիս վաճառականի գանգատին։Վաճ

Posted in Իմ նյութերը, Մայրենի

Վաճառականի խիղճը

Վաճառականի խիղճը: Ղ. Աղայան

տալիս վաճառականի գանգատին։

Рекламаabout:blankПОЖАЛОВАТЬСЯ НА ЭТО ОБЪЯВЛЕНИЕ

1. Սովդաքար — վաճառական
2. Համքար — արհեստակից
3. Հոգոց — հոգեհանգստյան արարողություն

Հարցեր և առաջադրանքներ

  1. Գրի՛ր կապույտ գրված բառերի հոմանիշները:
    Մինուճար-բազմազավակ
    փեշակ-տնս Արհեստ
    առավոտ-Լուսածագ
    վաղ-ուշ
    երեկո-իրիկնադեմ,իրիկնամուտ, իրիկնաժամ, վերջալույս,
  2. Բացատրի՛ր նարնջագույնով գրված նախադասությունները:
  3. Արդարացրո՛ւ կամ մեղադրի՛ր
  • Գն՜ա վաճառականին ասա…,
  • գործակատարին
Posted in Իմ նյութերը, Մայրենի, Uncategorized

Գարնան առավոտ Կորեայում

Մի գարնան առավոտ հիվանդանոցում խառը իրավիճակեր: Մարդ էր վատացել,և նրան սպանել էր Ջեոնը:Նա իսկական մարդասպաներ: Չուինին բերեցին պալատ Ջեոնի մոտ,բոլորը մտացում էին թե ուրիշն է սպանել,բայց իրականում նրան Ջեոնն է սպանել: Բայց այս դեպքից հետո Չուիննը նրան այնպես է նրան բուժում,բայց սա կատակ էր:Ջեոնը չէր կարող նրան օգնել նա նրա կարգավիճակը ավելի էր վատացնում և վախեցնում նրան:Ջեոնը բոլորին կոպտում էր և նա երբ որ եկավ պալատ միանգամից սկսվեց սպանուցյունը ավելի դաժան պատմությունով : Եվ նրա նրա ոչ մի մաքուր տեղ չկար բոլորը կտրվածեր:

Posted in Իմ նյութերը, Մայրենի

Ղազարոս Աղայանի մասին

Ղազարոս Ստեփանի Աղայան (ապրիլի 4 (16), 1840, Բոլնիս-Խաչեն, Թիֆլիսի գավառ, Վրացական նահանգ, Ռուսական կայսրություն – հունիսի 20 (հուլիսի 3), 1911 Թիֆլիս, Ռուսական կայսրություն), հայ գրող, մանկավարժ, հրապարակախոս։

  • Հայր՝ Ստեփան Աղայան 1806/1807-հոկտեմբերի 4 (հոկտեմբերի 16), 1882)
  • Մայր՝ Հռիփսիմե Հովհաննիսյան (1815/1816-հունիսի 1 (հունիսի 13), 1876)
  • Դուստր՝ Լուսիկ Սարյան (Աղայան) (հունիսի 3 (հունիսի 15) 1893-1974), նկարիչ Մարտիրոս Սարյանի (1880-1972) կինը
  • Որդի՝ Մուշեղ Աղայան (նոյեմբերի 5 (նոյեմբերի 17) 1883 կամ 1888-սեպտեմբերի 11 1966), հայտնի կոմպոզիտոր, երգիչ։
Posted in Իմ գրադարանը, Իմ նյութերը, Մայրենի

Ուսումնական Գարուն 2023

Սիրելի՛ սովորող, ընտրի՛ր ցանկից, կարդա՛ (եթե ունես ընտրած գիրք, որը կարդում ես, կարող ես շարունակել կարդալ):

Գրիքը կարդալու ընթացքում կամ հետո կատարի՛ր հետևյալ առաջադրանքները՝

  • Բլոգիդ «Իմ գրադարանը» բաժնում կարդացածդ գրքի (գրքերի) մասին պատմելիս  անպայման նշի՛ր  բաժինը:
  • Ի՞նչ գիրք ես կարդում(վերնագիրը, հեղինակի անունը):
    <<Ո՚ւր է իմ Պանիրը>>Սպենսեր Ջոնսոն
  • Քեզ դուր եկած ամենահետաքրքիր հատվածը կամ արտահայտությունը:
    Երբեմն դա նրանց հաջողվում էր,բայց մնացած դեպքերում,մարդկային ուժեղ համոզմունքները ու զգացմունքները սկսում էին իշխել և մթագնում իրերին պարզ նայելու զգացողությունը:
  • Առանձնացրո՛ւ հերոսներին, նկարագրի՛ր և բնութագրի՛ր նրանց:
    Հիմ,Գիմ, Հոտառուն Վազկանը
    Նրանք բոլորնել բարի և հոգատար էին:
  • Գրի՛ր կարծիք կարդացածդ գրքի մասին:
    Իմ գիրքը շատ լավն էր: Եվ իմ գրքի մեծ այնքան հետաքրքիր թեմաներ կային և ես ուզում եմ որպիսի իմ ընկերներնել կարդան այս գիրքը.
  • Կարդացածդ գիրքը ներկայացրո՛ւ  ռադիոնութի կամ տեսանյութի միջոցով:
    <<Ո՚ր է իմ պանիրը >> պատմության ֆենոմենը

    Ուր է իմ պանիրը պատմույունը ստեղծվել է դոկտոր Սպենսեր Ջոնսոնը կյանքի բարդ փոփոխություններից մեկը հաղթահարելու նպատակով:Երբ ընկերները նկատում էին,թե ինչքան էր նրա կյանքը բարելավվել,և հարցնում էին պատճառը,նա պատմում էր իր Պանրի պատմությունը:Նրանցից մի քանիսը տարիներ անց ասում էին,թե որքան է այդ պատմությունն օգնել իրենց պահպանել հումորի զգացումը,փոխվել և իրենց համար ինչ-որ ավելի լավ բան ձեռք բերել: Նրա <<Նոր Մենեջեր Մեկ րոպեն>>գչքի համահեղինակը Քեն Բլանչանդրը հորդորեց Սպենսեր Ջոնսերին վերջապես այդ պատմությունը հրատարակել, որպեզի այն շատերին հասու լինի: