Posted in Իմ նյութերը, Մայրենի

Առաջին ուսումնական շրջանի ամփոփում

Ողջյուն: Ես Գայանե Աթանեսյան եմ: Ես սովորում եմ Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի Հյուսիսային դպրոցում: Ես երրորդ դասարան եմ: Մենք այս տարի սկսել ենք դպրոց գնալ սեպտեմբերի 15-ից: Մենք այս տարի ճամփորդել ենք Ջրվեժի արգելոց և Տիկնիկային թատրոն: Մենք այս տարի նաև մեր կավից պատրաստածները գունավորել ենք նաև մենք պատրաստել ենք ալոճներ, որ վաճառենք: Պետք է մեր պատրաստածները մեր մայրիկները գնեն, որ օգնենք վիրավոր զինվորներին :Վաղը մեր ամանորյա ծեսն է:

Posted in Uncategorized

Նամակ Վարդանին

Բարև: Այսօր իմ դասընկերոջ ծննդյան օրն է : Իմ դասընկերը շատ խելացի է ու շատ բարի: Նա դառնում է ինը տարեկան: Նա բոլորի ամենալավ ընկերն է: Նա սովորում է Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի Հյուսիսային դպրոցում: Մենք այսօր նշելու ենք նրա ծննդյան օրը: Ես նրան մաղթում եմ, որ նա շատ խելացի լինի և նա բարի լինի: Լսի իր Ծնողներին:

Գայանեից Վարդանին

Posted in Իմ նյութերը, Մայրենի

Դպրոցը զարդարելուց

Բարև ձեզ : ես Գայանե Աթանեսյան եմ :Ես սովորում եմ Մխիթար սեբաստացի կրթահամալիրի դպրոցում հյուսիսային դպրոց: Ես ինը տարեկան եմ : Մենք վաղը մեր դպրոցը կզարդար ենք : Մենք պետք է վաղը մեզ հետ տան ենք կարմիր գույնի խաղալիքներ : Ես անհամփեր սպասում եմ մինջև վաղը գա: Ես ուզում եմ , որ վաղը շատ լավ օր լինի: այսքանը ստեսություն մենք կհանդիպ ենք վաղը առավոտյան :

Սիրով՝ քո Գայանեն :

Posted in Իմ նյութերը, Մայրենի

Բարև ձմեռ

Բարև ձեզ : Ես Գայանե Աթանեսյանը : Ես ինը տարեկան եմ : Ես սովորում եմ Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի հյուսիսային դպրոցում : Ահա իմ շատ սիրելի՝ ձմեռը եկավ : Ես սիրում եմ , որ ձյուն է գալիս: Իմ բոլոր ընկերները ու ես շատ ենք սիրում, որ ձյունը գալիս է մեր գլուխներին :Այսքանը ստեսցյուն :

Սիրելի՝ քո Գայանե :

Posted in Uncategorized

Ես Սեբաստացի եմ

Ողջույն, իմ սիրելի՛ ընթերցող: Ես Գայանե Աթանեսյանն եմ: Այս ուսումնական տարվանից դարձել եմ Սեբաստացի ընտանիքի անդամ:
Առաջին անգամ երբ մտա Մխիթար Սեբաստացու անվան կրթահամալիր, ինձ համար ամեն բան նոր էր ու հետաքրքիր: Ես շրջում էի դպրոցով և ծանոթանում նրա հետ: Մի քանի օր անց արդեն ունեի ընկերներ, որոնց հետ անցնում է իմ դպրոցի առօրյան:
Սիրում եմ իմ ուսուցիչներին, ընկերներին, դպրոցի բոլոր աշխատակիցներին, ովքեր միշտ օգնում են մեզ: Ինձ համար Սեբաստացի լինելը արդեն իսկ շատ պատվաբեր է և պարտադրող:

Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի աշակերտուհի,
Գայանե Աթանեսյան


Posted in Իմ նյութերը, Մաթեմատիկա

Լուծիր իմ պատրաստած խնդիրները

Գայանեն ուներ  5- հատ հավ,  իսկ Մարիան 4- անգամ ավելի : Քանի  հավ ունի Մարիան:          

 Գայանեն ուներ 5- բանջարեղեն իսկ  Վարդանը  4- անգամ ավելի:

Քա՞նի  բանջարեղեն ունի Վարդանը:

Մաշան    ուներ  2  լոլիկ:  Կարինան  տվեց  ևս  10- անգամ շատ լոլիկ:

Քա՞նի  լոլիկ ունեցավ Կարինան:

Ընկեր Արմինեն մեզ տվել է  15 դաս:  Իսկ ընկեր Նարինե մեզ տվել է  100 դաս:

Քա՞նի  դաս են տվել ընկեր Արմինեն և ընկեր Նարինեն միասին:

Էլլան ուներ  4- տիկնիկ:Իսկ Լուսիննեն  5-  անգամ ավելի:

Քա՞նի տիկնիկ ունեն Էլլան և Լուսիննեն:

Posted in Ես և շրջակա աշխարհը, Իմ նյութերը

Ջրվեժի արգելոց

Բարև, իմ սիրելի ընթերցող: Ես Գայանե Աթանեսյան եմ: Ես սովորում եմ Մխիթար Սեբաստացու անվան կրթահամալիրի Հյուսիսային դպրոցի 3/1 դասարանում:
Այսօր ձեզ կպատմեմ մեր՝ Ջրվեժի արգելոց կատարած ճամփորդության մասին:
Դրսում խորը աշուն էր: Ծառերը պատրաստվում էին ձմռանը, իսկ տերևներն ամբողջության գունավորվել էին աշնան գունապնակի գույներով և գլորվելով իջնում էին գետնին: Արգելոցում կար նաև փոքրիկ մարգագետին: Մենք ընկերներով հավաքեցինք տերևներ և սկսեցինք միասին նկարել աշնան պատկերը Ջրվեժի արգելոցում:
Մեզ համար շատ բացահայտումներ արեցինք և մաքրեցինք նաև մեր տարածքը, որպեսզի բնությունը մեզանից չնեղանա:
Հուսով եմ կհանդիպենք ձմռանը, որ տեսնենք, թե ինչպիսի գեղեցկություն ունես դու ձմռանը:

Posted in Իմ նյութերը, Մայրենի

Նամակ Եղևնուն

Բարև՛ ,  իմ շատ սիրելի՛  եղևնի:

Քեզ գրում է Գայանե Աթանեսյանը: Ես ինը տարեկան եմ և իմ կյանքի ամենասպասված պահն այն է եղել, թե երբ է գալու քեզ գեղեցկացնելու օրը: Ինձ համար դու Սուրբ Ծնունդի և Ամանորի ամենակարևոր խորհրդանիշն ես: Քո ներկայությամբ ջերմություն, բարություն և երջանկություն ես սփռում շուրջդ: Առանձահատուկ է քո մեջ եղած կախարդանքը, որին սպասում ենք բոլորս՝ մեծահասակները, մանուկները, տարեցները:
Սիրում եմ այն պահը, երբ պետք է քեզ զարդարենք: Ամբողջ ընտանիքով ոգևորված հավաքվում ենք շուրջդ և քննարկում, որ ճյուղիդ ինչպիսի զարդեր դնենք: Կախարդական լույսերդ ինձ մտովի տանում են Լապլանդիա, որտեղ ամանորյա հրաշքն ամենուր է և չկան անիրական երազանքներ:
Վերջապես սիրում եմ այն պահը, երբ դու պատրաստ ես ամբողջովին՝ զարդարված ամանորյա խաղալիքներով և կախարդական լույսերով: Սիրում եմ նստել կողքիդ, պահել երազանք ու սպասել ամանորյա հրաշքին: Իսկ այդ հրաշքը քո մշտադալար կանաչի մեջ է թաքնված:

Սիրով՝ քո Գայանե