Posted in Մայրենի 6, Uncategorized

Մարտի 19

  • Դիտում ենք ուսուցողական անիմացիոն մուլտֆիլմը:
  • Պատրաստվում ենք թանգարանային այցելությանը, քննարկում ենք, նախապատրաստվում:
  • Վահան Տերյանի «Գարուն» բանաստեղծությունից դուրս գրի՛ր անծանոթ բառերը, բառարանի օգնությամբ բացատրի՛ր:
  • անափ-եզերք չունեցող
    կարկաչ-Հոսող փոքր ջրի ձայն
  • Գրավոր շարադրի՛ր թե ինչի մասին է բանաստեղծությունը:
  • Բանաստեղծությունը գարնան մասին է: Նաև բանաստեղծությունում գրվածծ է որ նազանքով փակվում են, այսինքն գարնան ծաղիկները պարելով են փակվում և բացվում:
  • Բանաստեղծությունից դուրս գրիր գոյականները, բայերը:
  • Բայ
  • սիրել,վառել,լսել
  • գոյական,
  • ծաղիկ,անափ,սիրտ,ձեռք.
  • Բառակազմական վերլուծության ենթարկիր հետևյալ բառերը՝
  1. ծաղիկ- ծաղիկ պարզ
  2. անափ-ան+ափ
  3. քնքշորեն- քնքուշ+որեն
  4. անտես-ան+տես
  5. այնքան-այն+քան

«Գարուն»

Реклама

Գարունը այնքա՛ն ծաղիկ է վառել,
Գարունը այնպե՛ս պայծառ է կրկին.
— Ուզում եմ մեկին քնքշորեն սիրել,
Ուզում եմ անուշ փայփայել մեկին։
Այնպե՛ս գգվող է երեկոն անափ,
Ծաղիկներն այնպես նազով են փակվում.
— Շուրջըս վառված է մի անուշ տագնապ,
Մի նոր հուզում է սիրտըս մրրկում…
Անտես զանգերի կարկաչն եմ լսում,
Իմ բացված սրտում հնչում է մի երգ.
— Կարծես թե մեկը ինձ է երազում,
Կարծես կանչում է ինձ մի քնքուշ ձեռք…

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *