Posted in Մայրենի 6

Մարտի 18

  • Ստուգում և քննարկում ենք ֆլեշմոբի առաջադրանքները:
  • Ստուգում ենք կիրակնօրյա մտավարժանքի առաջադրանքները:
  • Կարդում ենք ճամփորդության նախագիծը, կատարում նախապատրաստական աշխատանքը, հրապարակում ենք բլոգում:

Աշխարհի ամենալավ քաղաք, քաղաք Հայաստանի Կոտայքի մարզում, մարզկենտրոնից 12 կմ հարավ-արևմուտք ։

Հիմնադրվել է 1947- 1948 թվականներին, որպես քտա (քաղաքային տիպի ավան)՝ Լուսավան անվանմամբ։ 1961 թվականին ստացել է քաղաքի կարգավիճակ, իսկ 1967 թվականի սեպտեմբերի 23-ին Եղիշե Չարենցի 70-ամյակի կապակցությամբ խորհրդային իշխանությունը վերանվանել է քաղաքը Չարենցավան։ Քաղաքը գտնվում է Հրազդան գետի ափին, Երևանից 25 կմ հյուսիս։ Քաղաքի մոտակայքով անցնում է երկաթգիծ, ինչպես և M4 մայրուղին, որը միացնում է Երևանը Կոտայքի և Գեղարքունիքի մարզերի հետ։

Չարենցի մասին

Չարենցը ծնվել է 1897 թվականին Կարսում։ «Արևելյան փոշոտ ու դեղին մի քաղաք, անկյանք փողոցներ, բերդ, Վարդանի կամուրջ, Առաքելոց եկեղեցի և հինգ հարկանի պաշտոնական մի շենք»,- այսպես է գրողը ներկայացնում իր ծննդավայրը։ Այս տխուր միջավայրը, սակայն, նրան տվել է ինչ-որ բան, ազդել մանուկ հոգու վրա։ Բանաստեղծն ինքն էլ այս մթնոլորտի հետ է կապում իր խառնվածքի ձևավորումը։ Նրա ծնողները՝ գորգավաճառ Աբգար Սողոմոնյանը և Թեկղի /Թելլի/ Միրզայանը, Կարս էին գաղթել Իրանի Մակու քաղաքից։ Սողոմոնյանների ընտանիքում մեծանում էին չորս տղա և երեք աղջիկ։ Կարսի տունը այժմ կիսավեր վիճակում է։ Ապագա բանաստեղծը հետևողական կրթություն չի ստացել։ 1908-1912 թվականներին սովորել է Կարսի ռեալական ուսումնարանում և հեռացվել՝ ուսման վարձը վճարել չկարողանալու պատճառով։ 1912 թվականին Թիֆլիսի «Պատանի» ալմանախում լույս է տեսել նրա «Ծաղիկները հեզ թեքվում են քամու օրորի տակին» տողով սկսվող առաջին բանաստեղծությունը։ 1914 թվականին լույս տեսավ նրա բանաստեղծությունների առաջին գիրքը՝ «Երեք երգ տխրադալուկ աղջկան». նա արդեն հանդես էր գալիս «Չարենց» գրական ազգանվամբ։ 1915 թվականին նա զինվորագրվում է հայ կամավորական գնդերից մեկում և հասնում մինչև Վան։

1915 թվականին Հայկական կամավորական 6-րդ ջոկատը, թուրքերի դեմ կռվող ռուսական բանակին միանալու համար, անցնում էր Վանա լճից հյուսիս-արևելք գտնվող Թափարիզ լեռան վրայով։ Լեռան կատարին՝ ձյուների մեջ, սառած-ընկած էին ծերերի, կանանց, երեխաների դիակներ… Տարերայնորեն գումարված միտինգում ելույթ ունեցավ նաև վտիտ մարմնով կարսեցի մի կամավորական։ Զինվորական համազգեստը մեծ էր նրա վրա, բայց խոշոր, սև աչքերում այնպիսի կրակներ էին վառվում, որ ոչ ոք չէր նկատում հագուստի անհամապատասխանությունը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *