Posted in Իմ նյութերը, Հայրենագիտություն

Ուսումնական Գարուն (հայրենագիտություն)

Կասկադի մասին

Կասկադ համալիրի գաղափարի նախահեղինակը ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանն է։ Նա ցանկանում էր միմյանց կապել քաղաքի հյուսիսային և կենտրոնական հատվածները՝ քաղաքի պատմականորեն բնակելի և մշակութային կենտրոնները, ջրվեժների ու պարտեզների հսկայական կանաչ տարածքով, որը պետք է «գահավիժեր» քաղաքի ամենաբարձր բլուրներից մեկից։ Այս նախագիծը խորը մոռացության մատնվեց մինչև 1970-ականների վերջը, երբ այն կրկին կյանքի կոչվեց Երևանի գլխավոր ճարտարապետ Ջիմ Թորոսյանի կողմից։ Կասկադի նախագծման պատվերն արվել էր 1972 թվականին։ Այն պետական պատվեր էր, որի իրականացման համար միջոցները հատկացվում էին կենտրոնից՝ Մոսկվայից։ Շինարարական աշխատանքները սկսվեցին խորհրդային իշխանության օրոք՝ 1976 թվականին։

Համալիրը կառուցվել է տրավերտին տեսակի սպիտակ քարից, որը ներդաշնակորեն համադրվում է շրջակա միջավայրի հետ։ Նախագծելով Կասկադը հեղինակները՝ ճարտարապետներ Ջիմ Թորոսյանը, Սարգիս Գուրզադյանը և Ասլան Մխիթարյանը, ավարտեցին 1924 թվականին Ալեքսանդր Թամանյանի կողմից նախագծված Երևանի գլխավոր հատակագծի հորինվածքային առանցքը, այսպես կոչված, «Հյուսիսային ճառագայթը», որը հատում է քաղաքը՝ հյուսիս-հարավ ուղղությամբ Կասկադ համալիրի գլխավոր գաղափարը ազգային վերածնունդը ներկայացնելն էր։ Այդ գաղափարը իրականություն դարձնելու համար օգտագործվեցին ճարտարապետական ամենատարբեր ձևեր և գեղարվեստական արտահայտչամիջոցներ։ Կասկադի կառուցման նպատակը ոչ միայն տարածքի բարեկարգումն էր, այլև այնպիսի համալիրի ստեղծումը, որն ունենար բազմաբնույթ կիրառություն։ Կասկադի թորոսյանական ընկալումն ներառում էր Թամանյանի նախնական նախագիծը, բայց նաև լի էր նոր գաղափարներով. դրանք էին մոնումենտալ արտաքին աստիճանները, ներսի երկար շարժասանդուղքներով թունելը, բակերի և բացօթյա պարտեզների բարդ ցանցը՝ զարդարված հայոց հարուստ պատմության և մշակութային ժառանգության մոտիվները կրող բազմաթիվ զարդաքանդակներով[2]:Սրահները և ենթակառուցվածքները օգտագործվելու էին ցուցադրությունների և մշակութային տարբեր միջոցառումների համար։ Սկզբնական նախագիծը հետագայում ենթարկվեց մի շարք փոփոխությունների, էական փոփոխություններ կատարվեցին հատկապես 1980 թվականին։ Խորհրդային տարիներին Կասկադը պաշտոնական բացում չունեցավ, որովհետև սրահների ինտերյերներն անավարտ էին[2]։Ջերարդ Գաֆէսճեանը Երևանում մասնակցում է Գաֆէսճեան արվեստի կենտրոնի պաշտոնական բացմանը, նոյեմբերի 8, 2009թ․

Կասկադ համալիրի շինարարութունը դադարեցվեց 1988 թվականին Հայաստանում տեղի ունեցած երկրաշարժի և 1991 թվականին Խորհրդային Միության փլուզման հետևանքով։ Անկախության և ժողովրդավարական համակարգի անցմանը զուգահեռ՝ Հայաստանը թևակոխեց նաև տնտեսական ծայրահեղ դժվարությունների ժամանակաշրջան, և Կասկադն ավելի քան մեկ տասնամյակ մնաց խորհրդային ժամանակաշրջանից ժառանգված անտեսված մասունք։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *