Posted in Uncategorized

Ճամփորդություն դեպի Պլանետարիում

Բարև ձեզ: Ինչպե՞ս եք:
Այսօր պատմելու եմ ձեզ մեր ամենաիրական, բայց նաև անհավանական ճամփորդության մասին. ճամփորդում էինք տիեզերքում, մոլորակների հետ անծայրածիր հորիզոնում:
Այսօր մենք դասընկերներով գնացել էինք Պլանետարիում: Պլանետարիումը անհավանական ու աննկարագրելի ուրիշ էր: Ֆիլմը պատմում էր մոլորակների և տիեզերքի մասին:

Ֆիլմի դիտումից հետո մեզ պատմեցին, որ մարդիկ պատրաստել են հրթիռներ և դրանց օգնությամբ թռել դեպի տիեզերք և այլ մոլորակներ: Յուրրի Գագարինը, ով ծնվել է 1934-թվին, առաջին մարդն է եղել, ով 1961թ, ապրիլի 12-ին եղել է տիեզերքում:

Անվերջ կարող ենք խոսել մոլորակների խորհրդավոր ու հետաքրքիր լինելու մասին, սակայն հիմա ես կթվարկեմ մոլորակների անունները :

Առաջինը՝ Մերկուրի

Երկրորդը՝ Վեներա

Երրորդը՝ Մարս

Չորրորդը՝ Յուպիտեր

Հինգերորդը՝ Սատուրն

Վեցերորդը՝ ՈՒրան

Յոթերորդը՝ Նեպտուն

Ութերրորդը՝ Երկիր

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *