Posted in Ես և շրջակա աշխարհը, Իմ նյութերը, Մայրենի, Uncategorized

Ճամփորդություն դեպի Հայաստանի Ազգային Պատկերասրահ

Ողջույն, սիրելի ընթերցող: Ես սովորում եմ Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի Հյուսիսային դպրոցի երրորդ դասարանում:

Այս անգամ ես պատմելու եմ մեր նոր ճամփորդության մասին: Մենք այսօր այցելել ենք Հայաստանի Ազգային Պատկերասրահի Հակոբ Կոջոյանի և Արա Սարգսյանի տուն թանգարան: Այտեղ մեզ պատմեցին առաջինը, թե ով է նկարիչ Արա Սարգսյանը, իսկ հետո՝ թե ով է Հակոբ Կոջոյանը: Մենք սովորեցինք, որ ոչ թե Արա Սարգսյան էր նկարիչ, այլ Հակոբ Կոջոյանը: Մենք այտեղ տեսանք Հյուսիսի ծնվելու օրվա նկարը և ծանոթացանք Ղազարոս Աղայանի հեքիաթներից մեկին: Հեքիաթը կարդացին և մեզ տվեցին առաջադրանք ,որ մենք ներկենք մեզ տրված նկարները հեքիաթի վերաբերյալ: Գնացինք տեսնելու նկարները, այստեղ իսկապես շատ նկարներ կային:
Ես շատ տպավորված էի այցելությունից և հույս ունեմ, որ հետո նորից կայցելենք:

Ցտեսությու՛ն, կհադիպենք վաղը:

Կից կտեղադրեմ իմ նկարած նկարը:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *