Posted in Իմ նյութերը, Մայրենի

Նամակ Եղևնուն

Բարև՛ ,  իմ շատ սիրելի՛  եղևնի:

Քեզ գրում է Գայանե Աթանեսյանը: Ես ինը տարեկան եմ և իմ կյանքի ամենասպասված պահն այն է եղել, թե երբ է գալու քեզ գեղեցկացնելու օրը: Ինձ համար դու Սուրբ Ծնունդի և Ամանորի ամենակարևոր խորհրդանիշն ես: Քո ներկայությամբ ջերմություն, բարություն և երջանկություն ես սփռում շուրջդ: Առանձահատուկ է քո մեջ եղած կախարդանքը, որին սպասում ենք բոլորս՝ մեծահասակները, մանուկները, տարեցները:
Սիրում եմ այն պահը, երբ պետք է քեզ զարդարենք: Ամբողջ ընտանիքով ոգևորված հավաքվում ենք շուրջդ և քննարկում, որ ճյուղիդ ինչպիսի զարդեր դնենք: Կախարդական լույսերդ ինձ մտովի տանում են Լապլանդիա, որտեղ ամանորյա հրաշքն ամենուր է և չկան անիրական երազանքներ:
Վերջապես սիրում եմ այն պահը, երբ դու պատրաստ ես ամբողջովին՝ զարդարված ամանորյա խաղալիքներով և կախարդական լույսերով: Սիրում եմ նստել կողքիդ, պահել երազանք ու սպասել ամանորյա հրաշքին: Իսկ այդ հրաշքը քո մշտադալար կանաչի մեջ է թաքնված:

Սիրով՝ քո Գայանե

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *