Posted in Uncategorized

Ես Սեբաստացի եմ

Ողջույն, իմ սիրելի՛ ընթերցող: Ես Գայանե Աթանեսյանն եմ: Այս ուսումնական տարվանից դարձել եմ Սեբաստացի ընտանիքի անդամ:
Առաջին անգամ երբ մտա Մխիթար Սեբաստացու անվան կրթահամալիր, ինձ համար ամեն բան նոր էր ու հետաքրքիր: Ես շրջում էի դպրոցով և ծանոթանում նրա հետ: Մի քանի օր անց արդեն ունեի ընկերներ, որոնց հետ անցնում է իմ դպրոցի առօրյան:
Սիրում եմ իմ ուսուցիչներին, ընկերներին, դպրոցի բոլոր աշխատակիցներին, ովքեր միշտ օգնում են մեզ: Ինձ համար Սեբաստացի լինելը արդեն իսկ շատ պատվաբեր է և պարտադրող:

Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի աշակերտուհի,
Գայանե Աթանեսյան


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *