Posted in English 6

English

classify – դասակարգել
main – հիմնական
peas – սիսեռ
dates – խուրմաներ
salmon – սաղմոն
hammour – ձկան տեսակ
dairy products – կաթնամթերք
nutrient – սնուցիչ
carbohydrate – ածխաջրածին
protein – սպիտակուց
fat – ճարպ
minerals – հանքանյութեր

Posted in Մայրենի 6

Հայկական աշխարհակալության ընդլայնումը

Հարցեր և առաջադրանքներ.

1.Ո՞ր պետությունները միացվեցին Հայոց տերությանը մինչև Փյունիկյան քաղաքների նվաճումը:

Պարթևստանի նկատմամբ տարած հաղթանակի արդյունքում Հայոց տերությանն էին միացվել նաև Հայոց Միջագետքը, Կորդուքը, Օսրոյենեն և Միգդոնիան:

2.Ինչպե՞ս և ե՞րբ տեղի ունեցավ Սելևկյան պետության անցումը Տիգրան Մեծի իշխանությանը:

Սելևկյան ավագանին և ժողովուրդը որոշեցին իրենց երկիրը փրկել հրավիրելով այլ երկրի թագավորի` իշխելու իրենց: Ընդ որում՝ նրանք քննարկեցին ժամանակի բոլոր հզոր արքաների թեկնածությունը և միաձայն ընտրեցին հայոց արքային: Ք. ա. 84 թ. մայրաքաղաք Անտիոքում Տիգրան Մեծը բազմեց Սելևկյանների գահին և իշխեց այնտեղ 17 տարի:

3.Սելևկյան պետությունից հետո ո՞ր երկրները միացվեցին Հայոց աշխարհակալ տերությանը:

Նրա տերությանը միացվեցին Կոմմագենեն, Կիլիկիան և Փյունիկիան:

4.Ի՞նչ քաղաքականություն էր վարում Տիգրան Մեծը փյունիկյան քաղաքների նկատմամբ:

Փյունիկյան քաղաքների գրավումից հետո հայոց տիրակալը Ք. ա. 81 թ. դրանց շնորհեց «ազատություններ», այսինքն լայն ինքնավարություն:

5.Ե՞րբ են Նաբաթեայի թագավորությունը և Հրեաստանն ընդունել Տիգրան Մեծի գերիշխանությունը:

72 թ. Նաբաթեայան ևս ընդունեց Հայաստանի գերիշխանությունը: Հայոց տիրակալի գերիշխանությունը ճանաչեց նաև Հրեաստանը:

6.Ի՞նչ հարաբերության մեջ էր Եգիպտոսը Տիգրան Մեծի տերության հետ:

Իսկ Եգիպտոսը Հայոց տերության բարեկամ երկրներից էր, որովհետև  Ք. ա. 80 թ. Տիգրան Մեծի օգնությամբ Պտղոմեոս XII-ը Եգիպտոսից դուրս էր մղել նվաճող հռոմեացիներին և հաստատվել հայրական գահին:

Posted in Մայրենի 6, Uncategorized

Ապրիլի 22

  • Ստուգում, ամփոփում ենք ապրիլի 15-19-ի կատարած աշխատանքները:
  • Կարդա՛ Լեոնիդ Ենգիբարյանի «Մի նեղացրեք մարդուն» ստեղծագործությունը և պատասխանի՛ր հարցերին՝
  1. Մեկնաբանի՛ր ստեղծագործությունը հետևյալ տեսակետից՝ եթե անմտորեն կամ միտումնավոր նեղացնենք մարդուն, ապա նա միշտ անմեղ է:
  2. Շարունակի՛ր հեղինակի միտքը՝ «Բայց, այնուամենայնիվ, պետք չի, հանկարծ ու…»
  3. Ինչպե՞ս կմեկնաբանես հետևյալ տողը՝ «Դուք էլ այնպիսին եք, ինչպիսին նա է։», համաձայն ես հետևյալ մտքի հետ, մեկնաբանի՛ր։
  4. Այո քանի որ մենքել ենք նրա նման մարդ:
  5. Տեքստում ընդգծված բառերին ավելացրու՛ հատկանիշ ցույց տվող բառեր։
  6. գեղեցիկ մարդ, վարժ գրել, հետաքրքիր աշխարհ, հին երաժտություն,

Մի′ նեղացրեք մարդուն

Իզուր, հենց էնպես մարդուն նեղացնել պետք չի, որովհետեւ դա շատ վտանգավոր է։ Հանկարծ ու նա Մոցա՞րտն է։ Ու հատկապես, եթե դեռ ոչինչ չի հասցրել գրել, անգամ «Թուրքական մարշը»։ Կնեղացնեք նրան ու ոչինչ էլ չի գրի։ Մի բան չի գրի, հետո մյուսը, ու աշխարհում կպակասի գեղեցիկ երաժշտությունը, կպակասեն լուսավոր զգացմունքներն ու մտքերը, ու նշանակում է, լավ մարդիկ էլ կպակասեն։

Իհարկե, մեկ ուրիշին կարելի է եւ նեղացել՝ ամեն մեկը հո Մոցարտ չի՞։ Բայց, այնուամենայնիվ, պետք չի, հանկարծ ու…

Մի՜ նեղացրեք մարդուն, պետք չի…

Դուք էլ այնպիսին եք, ինչպիսին նա է։

Լա՜վ նայեք իրար, մարդի՜կ:

Posted in Հայոց Պատմություն

Հայկական աշխարհակալության ընդլայնումը

Հարցեր և առաջադրանքներ.

1.Ո՞ր պետությունները միացվեցին Հայոց տերությանը մինչև Փյունիկյան քաղաքների նվաճումը:

Պարթևստանի նկատմամբ տարած հաղթանակի արդյունքում Հայոց տերությանն էին միացվել նաև Հայոց Միջագետքը, Կորդուքը, Օսրոյենեն և Միգդոնիան:

2.Ինչպե՞ս և ե՞րբ տեղի ունեցավ Սելևկյան պետության անցումը Տիգրան Մեծի իշխանությանը:

Սելևկյան ավագանին և ժողովուրդը որոշեցին իրենց երկիրը փրկել հրավիրելով այլ երկրի թագավորի` իշխելու իրենց: Ընդ որում՝ նրանք քննարկեցին ժամանակի բոլոր հզոր արքաների թեկնածությունը և միաձայն ընտրեցին հայոց արքային: Ք. ա. 84 թ. մայրաքաղաք Անտիոքում Տիգրան Մեծը բազմեց Սելևկյանների գահին և իշխեց այնտեղ 17 տարի:

3.Սելևկյան պետությունից հետո ո՞ր երկրները միացվեցին Հայոց աշխարհակալ տերությանը:

Նրա տերությանը միացվեցին Կոմմագենեն, Կիլիկիան և Փյունիկիան:

4.Ի՞նչ քաղաքականություն էր վարում Տիգրան Մեծը փյունիկյան քաղաքների նկատմամբ:

Փյունիկյան քաղաքների գրավումից հետո հայոց տիրակալը Ք. ա. 81 թ. դրանց շնորհեց «ազատություններ», այսինքն լայն ինքնավարություն:

5.Ե՞րբ են Նաբաթեայի թագավորությունը և Հրեաստանն ընդունել Տիգրան Մեծի գերիշխանությունը:

72 թ. Նաբաթեայան ևս ընդունեց Հայաստանի գերիշխանությունը: Հայոց տիրակալի գերիշխանությունը ճանաչեց նաև Հրեաստանը:

6.Ի՞նչ հարաբերության մեջ էր Եգիպտոսը Տիգրան Մեծի տերության հետ:

Իսկ Եգիպտոսը Հայոց տերության բարեկամ երկրներից էր, որովհետև  Ք. ա. 80 թ. Տիգրան Մեծի օգնությամբ Պտղոմեոս XII-ը Եգիպտոսից դուրս էր մղել նվաճող հռոմեացիներին և հաստատվել հայրական գահին:

Posted in Մայրենի 6

Ապրիլի 18

  • Ո՞ր բառն է ավելորդ, ինչու՞
  1. Փոքրիկ, բադիկ, շնիկ, մարդիկ, ուլիկ,
    Մարդիկ-քանի որ հոգնակի բառ է:
  2. ծաղիկ, գնդիկ, մկնիկ , նրբիկ,
    Ծաղիկ պարզ բառ :
  3. գայլուկ, դուդուկ, արջուկ, մարդուկ,
    Դուդուկ պարզ բառ:
  4. բանջարեղեն, կանաչեղեն, արծաթեղեն, լուսեղեն
    լուսեղեն-ածական է :
  • Տողերի տեղերը խառնվել են, այնպես դասավորի՛ր, որ առակները վերականգնվեն:

Առակ 1

Այն ուներ կախ ընկած ողկույզներ։ Եվ հեռանալով` ինքն իրեն ասաց. «Դեռ խակ է»: Նա ուզեց դունչը հասցնել խաղողին, բայց չհասավ։ Քաղցած աղվեսը տեսավ խաղողի վազը։ Այսպես էլ որոշ մարդիկ, երբ հաջեղության չեն հասնում, քանի որ ուժ ու կարողություն չունեն, մեղքը գցում են պայմանների վրա:

Քաղցած աղվեսը տեսավ խաղողի վազը։ Այն ուներ կախ ընկած ողկույզներ։ Նա ուզեց դունչը հասցնել խաղողին, բայց չհասավ։  Եվ հեռանալով` ինքն իրեն ասաց. «Դեռ խակ է»: Այսպես էլ որոշ մարդիկ, երբ հաջեղության չեն հասնում, քանի որ ուժ ու կարողություն չունեն, մեղքը գցում են պայմանների վրա:


Առակ 2

Տեսնում ես մեր եղբայր հաճարի և փիճի ծառերը, որոնք թեպետ բազմաճյուղ չեն, բայց դարձյալ քամիներին դիմադրել չեն կարող, որովհետև խորը արմատներ չունեն:- Ի՞նչն է պատճառը, որ դուք ինչքան բարձրանում եք, այնքան խորը արմատներ եք գցում:Իմաստուններից մեկը հարցում արեց ծառերին և ասաց.Եվ ծառերը այսպես պատասխանեցին.- Ինքդ իմաստուն լինելով, ինչպե՞ս է որ չգիտես, որ մենք չենք կարող այսքան ճյուղեր կրել մեզ վրա, եթե խորը արմատներ չգցենք։
Իմաստուններից մեկը հարցում արեց ծառերին և ասաց.
– Ի՞նչն է պատճառը, որ դուք ինչքան բարձրանում եք, այնքան խորը արմատներ եք գցում:
Եվ ծառերը այսպես պատասխանեցին.
– Ինքդ իմաստուն լինելով, ինչպե՞ս է որ չգիտես, որ մենք չենք կարող այսքան ճյուղեր կրել մեզ վրա, եթե խորը արմատներ չգցենք։
Տեսնում ես մեր եղբայր հաճարի և փիճի ծառերը, որոնք թեպետ բազմաճյուղ չեն, բայց դարձյալ քամիներին դիմադրել չեն կարող, որովհետև խորը արմատներ չունեն։

  • Գրի՛ր նախադասություններ հետևյալ կաղապարով՝

Ածական, գոյական, բայ գոյական
Սիրունիկ աղջնակը պատրաստում է տորթ:

Բայ, գոյական, բայ
Ծեծում է Կատրինը և լացում:

Գոյական, բայ, գոյական, բայ, ածական, գոյական
Նազենին երգում է, Գայանեն ակտիվ պարում է:

Posted in Տեխնոլոգիա

Երրորդ ուսումնական շրջանում մեր տեխնոլոգիական գործունեությունը արտադրական խոհանոց է։

Դասաժամին պատրաստում ենք տարբեր ուտեստներ։

Պատահում է հյուրասիրություների պատվերներ որը, ամենա հետքրքիր պատասխանատու և հետաքրքիր աշխատանք է վերջերս դիմավորել են ք Վրաստանից հյուրերի։
Վերջերս պատրաստել ենք գաթաներ և տարբեր համեղ ուտեստներ հյուրերի համար։

Իսկ, պատահել է որ կազմակերպել ենք մեր ընդմիջումը պիցցա ենք պատրաստել մեր գումարով։

շատ հավես գործունեություն է ստացվում։


Բնական թեյերի պատրաստում արտադրական խոհանոցի կողմից:

Ուսումնասիրում ենք սառցաշաքարային ռումբերի և բնական թեյերի փջերի պատրաստման տեխնոլոգիաները: Փորձարկումներից հետո ունենք հետաքրքիր արտադրական տեսքի թեյերի տուփեր:

Առաջին խմբաքանակը նվիրել ենք մասնակիցների մայրիկներին՝ «Ձոն» ստուգատեսի շրջանակում:

Posted in Մայրենի 6, Uncategorized

Մեր ուսուցիչը

Մեր ուսուցիչը

Այսօր ողջ առավոտն անցկացրի դպրոցում, և նոր ուսուցիչն ինձ շատ դուր եկավ: Մինչ աշակերտները հավաքվում էին, նա արդեն նստած էր իր ուսուցչական տեղում, իսկ մեր դասարանի դռների մեջ անընդհատ երևում էին նրա նախկին աշակերտները, որպեսզի ողջունեին իրենց ուսուցչին: Նրանք մտնում էին դասասենյակ և ասում.

— Բա՜րև Ձեզ, սինյոր ուսուցիչ, բա՜րև Ձեզ, սինյոր Պերբոնի:

Մի քանիսն էլ մոտենում էին, սեղմում ձեռքը և դուրս վազում: Երևում էր, որ բոլորն էլ շատ են սիրում իրեն և սիրով կշարունակեին սովորել նրա ղեկավարությամբ: Ուսուցիչն, առանց գլուխը բարձրացնելու,  պատասխանում էր «ողջո՜ւյն», սեղմելով իրեն պարզած ձեռքերը և ի պատասխան բոլոր ողջույնների` մնում խիստ` նույն ուղիղ կնճիռը ճակատին: Հետո մոտեցավ պատուհանին և ակնդետ նայում էր դիմացի շենքի տանիքին: Թվում էր` նա ոչ թե ուրախանում, այլ տառապում էր այդ ողջ ուշադրությունից: Ապա շրջվեց դեպի մեզ և տևական նայեց յուրաքանչյուրիս: Թելադրելիս քայլում էր նստարանների միջով և տեսնելով մի աշակերտի, որի երեսին կարմրավուն հետքեր կային, դադարեց թելադրել. ձեռքերի մեջ առավ նրա գլուխը և ուշադիր զննեց: Հետո հարցրեց, թե ինչ է պատահել, և ձեռքը դրեց նրա ճակատին, որպեսզի ստուգի`  արդյոք ջերմություն չունի՞: Այդ պահին թիկունքում  աշակերտներից մեկը կանգնեց նստարանին և ծամածռություն արեց: Ուսուցիչը շրջվեց: Չարաճճին անմիջապես նստեց և գլուխը կախեց` սպասելով պատժի: Բայց նա պարզապես ձեռքը դնելով տղայի գլխին` ասաց.
-Այլևս նման բան չանես,- և, վերադառնալով իր գրասեղանի մոտ,  շարունակեց թելադրել: Երբ վերջացրեց, մի քանի ակնթարթ լուռ նայում էր մեզ,  հետո շատ դանդաղ, իր խիստ, բայց բարի ձայնով ասաց.

Реклама

-Լսե՜ք, մի ամբողջ տարի մենք պետք է միասին անցկացնենք: Փորձենք համերաշխ լինել: Սովորե՜ք և կարգապահ եղե՜ք: Ես միայնակ եմ: Եղե՜ք իմ ընտանիքը: Անցյալ տարի դեռևս մայր ունեի, սակայն նա մահացավ, և ես մնացի մենակ: Ողջ աշխարհում միայն ձեզ ունեմ: Այլևս չկա որևէ մեկը, ում կարող եմ սիրել և ում մասին կարող եմ հոգ տանել: Եղե՜ք իմ որդիները: Ես սիրում եմ ձեզ, սիրե՜ք և դուք ինձ: Չեմ ուզում պատժել ոչ ոքի: Ապացուցե՜ք, որ լավ տղաներ եք: Թող դպրոցը մեզ համար ընտանիք լինի, իսկ դուք` իմ մխիթարանքն ու հպարտությունը: Ձեզնից ոչ մի խոստում չեմ պահանջում, համոզված եմ, որ սրտի խորքում բոլորդ էլ ինձ պատասխանեցիք «այո»: Եվ ես շնորհակալ եմ դրա համար:

Այդ պահին ներս մտավ պահակը և հայտարարեց, որ դասերն ավարտվեցին: Բոլորս լուռ դուրս եկանք մեր տեղերից: Այն աշակերտը, ով կանգնել էր նստարանին, մոտեցավ ուսուցչին և դողացող ձայնով ասաց.

— Սինյո՜ր ուսուցիչ, ներեցե՜ք ինձ:

Ուսուցիչը համբուրեց նրա ճակատը և ասաց.

— Հանգիստ տուն գնա, տղա՜ս:

Առաջադրանք:
1.Ընդգծված բառերը բառարանի օգնությամբ փոխարինիր համապատասխան հոմանիշներով:առավոտ – լուսաբաց
անընդհատ – անդադար
ողջունել – բարևել
ակնդետ – անհամբեր
ուրախանալ – զվարճանալ
տառապել – տանջվել
տևական – երկարատև
երես – դեմք
ջերմություն – տաքություն
անմիջապես – իսկույն

գլուխը կախել – տխրել
վերջացնել – ավարտել
ակնթարթ – թարթ
լուռ – անձայն
ողջ – կենդանի 

2. Բնութագրիր ուսուցչին:
Բարի, հոգատար:
3. Ո՞րն էր ամենահուզիչ պահը:
Երբ ուսուցիչը որ ասում է ուզում է ստեղծել աշակերտների հետ ընտանիք:

Posted in Մաթեմատիկա 6-րդ դաս.

Մաթեմատիկա

  1. Լուծել հավասարումը 

x/4=8/3

 x x 3 = 8 x 4
32 : 3 = 32/3

7/x=9/5

 x x 9 = 7 x 5
35 : 9 = 35/9

8/x=2/3

 x  x 2 = 8 x 3
24 : 2 = 12

5/4=x/8

 x x 4 = 5 x 8
45 : 4 = 45/4

10/5=x/2

 x x 5 = 10 x 2
20 : 5 = 4

2.Կատարել գործողություն 

4/3−1/3x(4+3/4)=-3/12 = -1/4

(3/10+2/3)x10/13=29/39

8.2/7+4.1/8−7.3/7=279/56
8.2/7 = 58/7
4.1/8 = 33/8
7.3/7 = 52/7

9.3/7+8.4/7−7.3/7=74/7
9.3/7 = 66/7
8.4/7 = 60/7
7.3/7 = 52/7

3.Լուծել հավասարումը 

4(x+6)+ 2(x-7)=-8
4x + 24 + 2x – 14 = -8
4x + 2x = -8 + 14 – 24
6x = -18
x = -18 : 6
x = -3

6(x-2)=2(x-5)-6
6x – 12 = 2x – 10 – 6
6x – 2x = -10 – 6 + 12
4x = -4
x = -4 : 4
x = -1

3(x+3)=8
3x + 9 = 8
3x = 8 – 9
3x = -1
x = -1 : 3
x = -1/3

2(x-3)-4(x-3)=6
2x – 6 – 4x + 12 = 6
2x – 4x = 6 + 6 – 12
-2x = 0
x = 0 : (-2)
x = 0

6(x-2)-6(x-1)=-6
6x – 12 -6x + 6 = -6
6x – 6x = -6 – 6 + 12
0x = 0
x = 0

5(x+3)=-25
5x + 15 = -25
5x = -25 – 15
5x = -40
x = -40 : 5
x = -8

  1. 6 տրակտոր  9 օրում վարում են  216 հա տարածք: 4տրակտորը 4 օրում քանի հա կվարի: 5 տրակտորը քանի օրում կվարի 200 հա տարածք:
    216 : 9 = 24
    24 : 6 = 4
    4 x 4 = 16
    16 x 4 = 64
    5 x 4 = 20
    200 : 20 = 10
    Պատ. 64 հա տարածք, 10 օրում։
  2. Նկարում պատկերված են երեք շրջանագծեր։ Երկու փոքր շրջանագծերի կենտրոնների հեռավորությունը 8 սմ է։ Որքա՞ն է ամենամեծ շրջանագծի շառավիղը, եթե ամենափոքրինը 3 սմ է։


ա) 8 + 3 = 11
բ) 8 – 3 = 5
8 + 5 = 13

  1. Կատարե՛ք բազմապատկում.

 ա) 65,103 ⋅ 10 =651,03

 գ) 7,393 ⋅ 10000 = 73930

ե) –59,32 ⋅ 10 = -593,2

 բ) 0,329 ⋅ 1000 = 329

 դ) 0,999 ⋅ 100 = 99,9

 զ) –0,00018 ⋅ 100 = -0,018

  1. Կատարե՛ք բաժանում.

 ա) 35,707 ։ 10 = 3,5707

 դ) 2 ։ 10 = 0,2

 է) –300 ։ 10000 = -0,03

 բ) 0,98 ։ 100 = 0,0098

ե) 673,1 ։ 1000 = 0,6731

 ը) –0,06 ։ 10 = -0,006 

 գ) 1,765 ։ 1000 = 0,001765

 զ) 829 ։ 100  = 8,29