Սեպտեմբերի 30

Վարժություն 1։ Դո՛ւրս գրել կապերն ու կապական բառերը: Որ հոլովով բառի հետ է այն գործածվել:

Յուրաքանչյուր մարդու համար մի որևէ բան կյանքի խորհրդանիշ է դառնում։ Ինձ համար մեր վանքի ճակատի այն ծառն է դարձել խորհրդանիշ, որ ուղեկցել է ինձ մանուկ օրերից մինչև ծերություն։ Կյանքին կառչելու, համառ պայքարով ապրելու խորհրդանիշ։ Քամու բերած աղքատիկ փշրանքներով էր սնվում նա՝ իմ մանկության ընկեր ծառը, մշտական քաղցի ահից, ինչպես և չէր ընկճվում իր շուրջըփոթորկող չար տարերքի առաջ, ուրեմն և՝ ամեն պայմանի դիմանալու խորհրդանիշ։ Քարի և կարիքի դեմ օրհասական կռվի մեջ անգամ այդ ծառը իր բարձունքից ժպտում էր աշխարհին ապրելու խենթ հաճույքով։ Ու իր բարձր թառից հեգնանքով էր նայում ներքևում՝ առվի պարարտ ափին պարարտացած ու հղփացած իր ցեղակիցներին։ Վախթանգ Անանյան

Կապեր-համար, շուրջ, առաջ, դեմ, մեջ
Համար- սեռական տրական հոլովների հետ։
Շուրջը, առաջ, դեմ ,մեջ- սեռական հոլովի հետ։
Կապական բառեր -առաջ, շուրջը, համար։
Վարժություն 2։ Յուրաքանչյուր շարքում գտնե՛լ կապը։

1. երբ, բացի, որովհետև, այնտեղ
բացի

2. մտերմորեն, ամենուրեք, դեպի, ստեպ-ստեպ
դեպի

3. վրա, որևէ, և, մյուս
վրա

4. ինչու, յուրաքանչյուր, մասին, մասամբ
մասին

5. հանուն, անուն, այնքան, սույն
հանուն

Գեղձեր, տեսակները, ֆունկցիաները

Նկարագրեք որևէ գեղձի ֆուկցիայի խանգարման հետևանքով առաջացած հիվանդություն, եթե ունեք բժիշկ բարեկամ , վերցրեք հարցազրույց որևէ գեղձի ֆունկցիոնալ խանգարման հետևանքով առաջացած հիվանդության վերաբերյալ և պատրաստեք ուսումնական նյութ:

Թիրեոիդ գեղձի խանգարումը՝ հիպոթիրեոզ

Թիրեոիդ գեղձը արտադրում է հորմոններ, որոնք պատասխանատու են նյութափոխանակության և էներգիայի համար։ Երբ այն չի աշխատում բավարար կերպով, առաջանում է հիպոթիրեոզ։ Այս հիվանդությամբ մարդիկ հաճախ զգում են մշտական հոգնածություն, ուժասպառություն, մաշկի չորություն, մարմնի կշռի ավելացում և դանդաղ շարժումներ։ Բուժվում է հատուկ հորմոնալ թերապիայով և յոդով հարուստ սննդով։

Սեպտեմբերի 29

Առաջադրանքներ

  • Գտի՛ր կապերը։

Դու անհոգ նայեցիր ինձ վրա. վրա
Ու անցար քո խաղով կանացի (Վահան Տերյան)

Այնպես անխինդ են և նման լացին. նման
Երգերն իմ երկրի, այնպես տխրագին։(Վահան Տերյան)

Եվ քարավանը Աբու-Լալայի , աղբյուրի նման մեղմ կարկաչելով։ (Ավետիք Իսահակյան). նման

Հյուսվելով անծիր ճանապարհի հետ՝ լուռ թախծում էր նա գիշեր ու ցերեկ։ (Ավետիք Իսահակյան) հետ

Եթե լուսնի տակ մի խորշ պիտ գտնեմ։ (Ավետիք Իսահակյան) տակ

  • Բառարանի օգնությամբ բացատրի՛ր քարավան և անծիր, խինդ, խորշ բառերը։
    քարավան – միասին ճանապարհ գնացող
    անծիր – անսահման
    խինդ – խնդություն, ուրախություն
    խորշ – բացվածք
  • Ընդգծված բառերը ենթարկիր բառակազմական վերլուծության՝ նշելով կազմությունը (պարզ, բարդ, ածանցավոր, բարդածանցավոր)։
    անհոգ – ան + հոգ ածանցավոր
    տխրագին – տխուր + ա + գին ածանցավոր
    անծիր – ան + ծիր ածանցավոր
    ցերեկ – ց + երեկ ածանցավոր
  • Վերոնշյալ նախադասություններից դու՛րս գրիր դերանունները։
    Դու, ինձ, քո, այնպես, նա, մի

Պարապմունք 5.

Բանավոր հաշվարկ

Հարցերի քննարկում

Թեմա՝ Անվերջ պարբերական կոտորակի վերածումը ռացիոնալի թվի

1. Պարբերական կոտորակը վերածեք ռացիոնալ թվի

0,(1)=1/9

0,(2)=2/9

0,(3)=3/9

0,(4)=4/9

0,(5)=5/9

0,(6)=6/9

0,(7)=7/9

0,(8)=8/9

2.   Պարբերական կոտորակը վերածեք ռացիոնալ թվի

0,(15)=15/99

0,(511)=511/999

0,(43)=43/99

0,(8181)=8181/9999

0,(151)=151/999

3. Պարբերական կոտորակը վերածեք ռացիոնալ թվի

0,1(15) =114/990

0,2(15)=212/990

0,3(511)=3509/9990

0,4(43)=439/990

0,5(8181)58176=999990

0,6(151)=6145/9990

4.Պարբերական կոտորակը վերածեք ռացիոնալ թվի

 10,(1)=1/9+10=10,111

20,(5)=5/9+20=20,556

100,(3)=3/9+100=100,333

2,(2)=2/2+2=3

11,(11)=11/99+11=11,111

Կանոնավոր բազմանկյուներ

Առաջադրանքներ։
1. 
Ո՞ր բազմանկյունն է կոչվում կանոնավոր։
Կանոնավոր է կոչվում այն բազմանկյունը, որի բոլոր անկյունները և կողմերը հավասար են։

2. GEOGEBRA ծրագրով գծիր կանոնավոր եռանկյուն, գտիր յուրաքանչյուր անկյան աստիճանային չափը։

(3 – 2) x 180° : 3 = 60°

  1. GEOGEBRA ծրագրով գծիր կանոնավոր քառանկյուն,  գտիր յուրաքանչյուր անկյան աստիճանային չափը։

    (4 – 2) x 180° : 4 = 90° 
  2. GEOGEBRA ծրագրով գծիր կանոնավոր վեցանկյուն,  գտիր յուրաքանչյուր անկյան աստիճանային չափը։

    (6 – 2) x 180° : 6 = 120° 
  3. GEOGEBRA ծրագրով գծիր կանոնավոր տասնանկյուն,  գտիր յուրաքանչյուր անկյան աստիճանային չափը։

    (10 – 2) x 180° : 10 = 144°
  4. GEOGEBRA ծրագրով գծիր ուռուցիկ քառանկյուն, գծիր բոլոր անկյունագծերը, քանի՞ անկյունագիծ ստացար։
    2 անկյունագիծ
  5. GEOGEBRA ծրագրով գծիր ուռուցիկ հնգանկյուն, գծիր բոլոր անկյունագծերը, քանի՞ անկյունագիծ ստացար։
    5 անկյունագիծ
     
  6. Քանի՞ կողմ ունի ուռուցիկ բազմանկյունը, եթե նրա բոլոր անկյունների աստիճանային  գումարը 540 է:
    (540° : 180°) + 2 = 5
  7. Գտեք ուռուցիկ քառանկյան բոլոր անկյունները, եթե նրա երեք անկյունները իրար հավասար են, իսկ չորրորդ անկյունը դրանցից փոքր է 40 աստիճանով։
    (4 – 2) x 180° = 360°
    360° + 40° = 400°
    400° : 4 = 100°
    100° – 40° = 60°
    Երեք անկյունները 100°, չորրորդը ՝ 60°։

10. Գտեք ուռուցիկ քառանկյան բոլոր անկյունները, եթե դրանք համեմատական են 1, 2, 4, 5 թվերին:
(4 – 2) x 180° = 360°
1 + 2 + 4 + 5 = 12
360° : 12 = 30°
30° x 1 = 30°
30° x 2 = 60°
30° x 4 = 120°
30° x 5 = 150°
11. Քանի՞ կողմ ունի ուռուցիկ բազմանկյունը, որի յուրաքանչյուր անկյունը հավասար է՝ 
ա) 90աստիճան
90n = (n – 2) x 180
90n = 180n – 360
90n – 180n = -360
-90n = -360
n = -360 : (-90)
n = 4
բ) 60աստիճան
60n = (n – 2) x 180
60n = 180n – 360
60n – 180n = -360
-120n = -360
n = -360 : (-120)
n = 3
գ)120աստիճան
120n = (n – 2) x 180
120n = 180n – 360
120n – 180n = -360
-60n = -360
n = -360 : (-60)
n = 6
դ) 108աստիճան :
108n = (n – 2) x 180
108n = 180n – 360
108 – 180n = -360
-72n = -360
n = -360 : (-72)
n = 5

Մաթեմատիկա առանց բանաձևերի

I. Ընտրիր ճիշտ պատասխանը
1. Կա՞ թիվ, որը բաժանվում է 3-ի և 4-ի, բայց չի բաժանվում 6-ի։
ա) Այո
բ) Ոչ
գ) Միայն զրոն
դ) Պետք է պարզել թվերով

2. Քանի՞ անգամ կարելի է հանել 5-ը 25-ից։
ա) 1
բ) 5
գ) 0
դ) 6

3. Ո՞ր թվով չի կարող վերջանալ ոչ մի քառակուսի թիվ։
ա) 1
բ) 2
գ) 4
դ) 9

4. Եթե մի թիվ բաժանվում է 2-ի և 3-ի, ապա այն պարտադիր բաժանվու՞մ է 6-ի։
ա) Այո
բ) Ոչ
գ) Միայն երբ թիվը զույգ է
դ) Միայն եթե այն մեծ է 6-ից

5.Ինչո՞ւ չի կարելի բաժանել որևէ թիվ 0-ի։
ա) Քանի որ 0-ը բացասական է
բ) Քանի որ արդյունքը միշտ 0 է
գ) Քանի որ դա մաթեմատիկորեն անորոշ է
դ) Քանի որ չի ստացվի ամբողջ թիվ

6. Ո՞ր թիվն է ավելի մեծ՝ 0.25 թե՞ 0.3
ա) 0.25
բ) 0.3
գ) Երկուսն էլ հավասար են
դ) Պատասխանել հնարավոր չէ

7. Ո՞ր թիվը չունի պարզ թվային բաժանարարներ
ա) 1
բ) 2
գ) 4
դ) 9

8. Կարո՞ղ է պարզ թիվը լինել զույգ։
ա) Ո՛չ
բ) Միայն եթե 2 է
գ) Միայն կենտ թվերը կարող են պարզ լինել
դ) Բոլոր զույգ թվերը պարզ են

II. Ճիշտ/Սխալ – դնել  կամ  
9. Եթե թիվը բաժանվում է 3-ի և 5-ի, այն նաև բաժանվում է 15-ի։
Ճիշտ

10 . Բոլոր քառակուսիները ուղղանկյուն են։
Ճիշտ

11 . 1-ը պարզ թիվ է։
Սխալ

12. Երեք կենտ թվի գումարը կարող է լինել զույգ։
Սխալ

13 . Թիվը կարող է լինել իր շրջված տարբերակի բազմապատիկը։
Ճիշտ

14. Ո՞րն է ամենափոքր երկնիշ զույգ թիվը։
10

15. Կարո՞ղ ես գտնել 3 հաջորդական զույգ թվեր, որոնց գումարը 60 է։
19 + 20 + 21 = 60

16. Քանի՞ բաժանարար ունի թիվը 12։ Իսկ 13-ը՞։
1,2,3,4,6,12.
13-ը չունի բաժանարարներ։

17. Եռանկյան անկյունների գումարը միշտ 180° է:
Ճիշտ

18. Քառակուսին նաև ուղղանկյուն է:
Ճիշտ

19. Բոլոր շրջանակներն ունեն անկյուններ:
Սխալ

20. Հնարավոր է կառուցել եռանկյուն,որի կողմերը 3սմ,4սմ և 10սմ են:
Ոչ

Հավասարաչափ արագացող շարժում:Արագացում: Հավասարաչափ արագացող շարժման արագացման որոշումը

Դասարանում քննարկվող հարցեր.

1.Ո՞ր անհավասարաչափ շարժումն է կոչվում հավասարաչափարագացող
Այն անհավասարաչափ շարժումը, որի ընթացքումը մարմնի շարժման արագությունը կամայական հավասար ժամանակամիջոցներում փոխվում է նույն չափով, կոչվում է հավասարաչափ արագացող։

2.Ո՞ր ֆիզիկական մեծությունն է կոչվում հավասարաչափ արագացող շարժման արագացում։
Հավասարաչափ արագացող շարժման արագացում է կոչվում այն ֆիզիկական մեծությունը, որը հավասար է մարմնի շարժման արագության փոփոխության հարաբերությանը այն ժամանակամիջոցին, որի ընթացքում կատարվել է փոփոխությունը։

3.Ի՞նչ է ցույց տալիս արագացումը:Գրել բանաձևը:
Արագացումը ցույց է տալիս, թե շարժման արագությունը որքան է փոխվել որոշ ժամանակամիջոցում։
a = v/t

5․Ո՞րն է արագացման միավորը,և ինչպես է այն սահմանվում:
Արագացման միավորը 1մ/վ² է։ Այն ցույց է տալիս, որ 1վ-ում արագությունը փոխվել է 1մ/վ։

4.Հավասարաչափ շարժման ճանապարհի և արագությանբանաձևը։
S = vt
v = S/t

Բան ունեմ ասելու

Վերլուծություն

Այս ստեղծագործությունը պատմում է Սուրբ Ծննդյան տոնին կազմակերպված մի հանդեսի մասին, որտեղ աղքատ երեխաները երգում էին, ուրախանում և սպասում Ձմեռ պապիկին։ Երբ Ձմեռ պապը գալիս է, երեխաները հերթով բարձրանում են բեմ և խոսում նրա հետ։ Նա յուրաքանչյուր երեխային հարցնում է՝ ով է, քանի տարեկան է, որտեղ է ապրում և ինչ նվեր է ցանկանում։ Սակայն վերջում երեխաները ստանում են ոչ այն նվերները, որոնք իրենք էին ուզում։

Հանդեսին ներկա մի երիտասարդ հետևում է այս ամենին և սկսում է մտածել՝ արդյոք երեխաները իսկապե՞ս երջանիկ են։ Նա խոսում է դռնապանի հետ, ապա հարյուր դոլար է նվիրում երեխաների դրամահավաքին։ Երբ տեսնում է, որ երեխաներին չեն տալիս իրենց ցանկալի նվերները, նա պահանջում է, որ դրանք բաժանեն այնպես, ինչպես երեխաներն են ուզում։ Այդ պատճառով նրան ոստիկանությունն է դուրս բերում դահլիճից։ Ճանապարհին երիտասարդը բացատրում է, որ ինքը պարզապես ուզում էր գոնե մեկ երեխայի իսկապես երջանկացնել՝ տալով այն, ինչ նա անկեղծորեն էր երազում։ Ոստիկանը հասկանում է նրան և ազատ է արձակում։

Երբ երիտասարդը վերադառնում է հանդիսին, նա ասում է, որ երեխաները պետք է սովորեն գնահատել այն, ինչ ունեն, սակայն միևնույն ժամանակ իրավունք ունեն երազելու ու ցանկանալու։ Նա նշում է, որ իսկական երջանկությունը ոչ թե ստանալն է, այլ այն, երբ մարդը իր ունեցածից ինչ-որ բան է տալիս ուրիշին՝ բաժանելով ուրախությունը։

Իմ կարծիքով, այս ստեղծագործությունը շատ խորիմաստ է։ Այն մեզ սովորեցնում է գնահատել ունեցածը, լինել բարի, կարեկցող և հասկանալ, որ երջանկությունը ծնվում է ոչ թե նյութական նվերներից, այլ սրտի ջերմությունից և ուրիշներին ուրախացնելու կարողությունից։

Սեպտեմբերի 25

1. ՀՆԱՀԱՅԵՐԵՆ (մ.թ.ա. մոտ VI դ. – մ.թ. V դ.)

  • Հայոց լեզվի ամենահին շերտն է։
  • Պահպանվել է հնագույն գրավոր հիշատակություններում՝ Մովսես Խորենացի, Ագաթանգեղոս և այլոց գործերում։
  • Լեզուն այն ժամանակ դեռ չուներ գրավոր համակարգ․ հայերը օգտագործում էին օտար գրեր (արաբական, հունական, ասորական)։
  • Հնահայերենը իր ձևաբանությամբ ու հնչյունաբանությամբ բավականին տարբերվում է ներկայիս հայերենից։

2. ՄԻՋՆԱՀԱՅԵՐԵՆ կամ ԳՐԱԲԱՌ (մ.թ. V դ. – XI դ.)

  • 405 թ․ Մեսրոպ Մաշտոցը ստեղծեց հայոց գրերը։
  • Գրաբարը դարձավ գրական և պաշտամունքային լեզու։
  • Այս շրջանում գրվեցին մեր ոսկեդարյան մատենագրությունը՝ Մեսրոպ Մաշտոց, Մովսես Խորենացի, Եզնիկ Կողբացի, Դավիթ Անհաղթ, Գրիգոր Նարեկացի։
  • Գրաբարը դարերի ընթացքում դարձավ մշակութային միասնության գործոն։

3. ՆՈՐ ՀԱՅԵՐԵՆ (XI դ․ – մինչ այսօր)

Նոր հայերենի մեջ տարբերում են երկու հիմնական ճյուղ․

ա) Միջին հայերեն (XI–XVII դդ.)

  • Խոսակցական լեզուն աստիճանաբար հեռանում է գրաբարից։
  • Ձևավորվում են արևելահայերենի և արևմտահայերենի հիմքերը։
  • Գրավոր հուշարձաններ կան Կիլիկյան Հայաստանում, ինչպես նաև Վենետիկի ու Հռոմի հայ համայնքներում։

բ) Աշխարհաբար (XVII դ․ – XX դ․)

  • Միջնադարից հետո հայերենում ի հայտ եկավ աշխարհաբարը՝ որպես գրաբարի փոխարինող։
  • 19-րդ դարում Միքայել Նալբանդյանը, Խաչատուր Աբովյանը և այլ մտավորականներ աշխարհաբարը հաստատեցին որպես գրական լեզու։
  • Այս փուլում վերջնականապես ձևավորվեցին երկու գրական տարբերակները՝ Արևելահայերեն (հիմք՝ Երևանի բարբառը) և Արևմտահայերեն (հիմք՝ Կիլիկյան բարբառները)։

4. ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ՀԱՅԵՐԵՆ (XX դ․ – մեր օրերը)

  • Այսօր հայերենը երկու գրական տարբերակ ունի՝ Արևելահայերեն (Հայաստան, Իրան, Ռուսաստանը և այլ երկրներ) և Արևմտահայերեն (Սփյուռք՝ Եվրոպա, Ամերիկա, Մերձավոր Արևելք)։
  • Հայերենը ունի շուրջ 7 մլն խոսող։
  • Այն պետական լեզուն է Հայաստանում և Լեռնային Ղարաբաղում։
  • Ժամանակակից լեզուն ենթարկվում է նոր loanword-երի (օտար բառերի) ազդեցությանը, բայց շարունակում է զարգանալ։

  • Գրի՛ր թե տրված հատվածները գրված են արևմտահայերենով, գրաբարով, թե բարբառով
  • Գյուղեն քիչ հեռու, ջաղացքներու մոտ, քով քովի երկու անձև ժայռեր կային: Գյուղացիներն այդ ժայռերը Աստղկան սայլ կկոչեին:
  • Հունց ը՞ս, շտեղանս կյամ, Նախշուն բիբի:
  • Հոդ աստղերը չեն մեռնիր,
  • Ծաղիկներն հոդ չեն թոռմիր,
  • Ամպերը չեն թրջեր հոդ,
  • Երբ խաղաղ եք դու և օդ:
  • Ընդ եղեգան փող ծուխ ելանէր,
  • Ընդ եղեգան փող բոց ելանէր,
  • Եւ ի բոցոյն վազէր խարտեաշ պատանեկիկ:
  • Խնգարում ըք, բլոգումս պեն ըմ կիրիմ:
  • Արևմտահայերեն
  • Գյուղեն քիչ հեռու, ջաղացքներու մոտ, քով քովի երկու անձև ժայռեր կային: Գյուղացիներն այդ ժայռերը Աստղկան սայլ կկոչեին:
  • Բարբառ
  • Հունց ը՞ս, շտեղանս կյամ, Նախշուն բիբի:
  • Արևմտահայերեն
  • Հոդ աստղերը չեն մեռնիր,
  • Ծաղիկներն հոդ չեն թոռմիր,
  • Ամպերը չեն թրջեր հոդ,
  • Երբ խաղաղ եք դու և օդ:
  • Գրաբար
  • Ընդ եղեգան փող ծուխ ելանէր,
  • Ընդ եղեգան փող բոց ելանէր,
  • Եւ ի բոցոյն վազէր խարտեաշ պատանեկիկ:
  • Բարբառ
  • Խնգարում ըք, բլոգումս պեն ըմ կիրիմ:
  • Վերը նշվածները փոխադրի՛ր ժամանակակից արևելահայերեն:
    Գյուղից քիչ հեռու, ջրաղացների մոտ, կողք կողքի երկու անձև ժայռեր կային: Գյուղացիներն այդ ժայռերը կոչում էին Աստղկան սայլ:Ո՞նց ես, որտե՞ղից ես գալիս, նախշուն մորաքույր:Այստեղ աստղերը չեն մեռնում,
    Ծաղիկներն այստեղ չեն թառամում,
    Ամպերը չեն թրջում այստեղ,
    Երբ խաղաղ եք դու և օդը:Եղեգնի փողից ծուխ էր ելնում,
    Եղեգնի փողից բոց էր ելնում,
    Եվ բոցից դուրս էր վազում։
    Մի խարտյաշ պատանի։Խանգարում եք, բլոգում գրառում եմ անում:

Սեպտեմբերի 23

  • Բացատրի՛ր տրված բառերի տարբերությունը, գործածի՛ր նախադասությունների մեջ՝

այգաբաց – լուսաբաց
Ես առավոտյան այգաբաց եմ դիմավորել
այգեբաց – խաղողի վազերը բացելը՝ հողից ազատելը

դիտել – ուշադրությամբ ու քննական հայացքով նայել
Ես երեկոյան հեռուստացուցով ֆիլմ եմ դիտել։
դիտարկել – դիտելով ուսումնասիրել, հետազոտական նպատակներով դիտումներ կատարել, քննել
Ես դիտարկել եմ նրան
մեկնել – մի տեղից դուրս գալ, դիմել դեպի մի տեղ, պարզել
Նա մեկնել է Էմիրություններ
մեկնարկել – սկսել
Դպրոցի ֆուտբոլի խաղերը մեկնարկվել է երեկ։
տանտեր – տուն ունեցող, տան սեփականատեր
Ես երբ ունենամ իմ սեփական բնակարանը կլինեմ տանտեր։
Մեր գյուղի տանուտերը միշտ առաջինն է։
աղանդ – եկեղեցու դավանանքից շեղվող կրոնական ուսմունք
Մարդիկ կան ովքեր շեղվել են
աղանդեր – ճաշից հետո մատուցվող մրգեղեն, քաղցրավենիք

  • Գտի՛ր սխալը և ուղղիր՝

Բազմիցս խոսել ենք այդ մասին։
Աննան շատ լավ տիրապետում է ֆրանսերենին։
Տունս գտնվում է հրապարակի հարևանությամբ։

  • Բառակապակցության իմաստն արտահայտի՛ր մեկ բառով՝
  1. երեք նիշ ունեցող – եռանիշ
  2. դատարկ ձեռքով – դատարկաձեռն
  3. գահից ընկած – գահընկեց
  4. ընդդեմ խոսել – ընդդիմախոս
  5. երդումը զանց առնող – երդմնազանց
  6. ամեն ինչ կարողացող – ամենակարող
  • Հոլովիր գիրք, կին, օր բառերը։
    Գիրք, գրքի, գրքին, գիրքը, գրքից, գրքով, գրքում
    Կին, կնոջ, կնոջը, կինը, կնոջից, կնոջով,
    Օր, օրվա, օրվան, օրը, օրից, օրով, օրում