Posted in Մայրենի 6

Նոյեմբերի 15

  • Առաջադրանքների ստուգում։
  • Քննարկում ենք Մուշեղ Գալշոյանի <<Կռունկ>> պատմվածքը։
  • Ընտրի՛ր Համո Սահյանի ստեղծագործություններից մեկը, սովորի՛ր սահուն և առոգանությամբ ընթերցել։ (Լրացուցիչ աշխատանք)
  • Բառարանի օգնությամբ բացատրի՛ր քեզ անծանոթ բառերը, և սովորի՛ր։

Մի բուռ աշուն բերեք

Մի բուռ աշուն բերեք Մթնաձորից,
Ունջը կերած զանգ է աշունն այնտեղ,
Դեղին պատարագ է այնտեղ նորից,
Հոգեվարքի դեղին մի առասպել:

Մի բուռ աշուն բերեք, մի բուռ աշխարհ-
Աղոթելով ամեն քար ու ճմբին…
Խնկի ծուխ է այնտեղ մշուշն աշնան
Նավասարդյան օրվա հողաթմբին…

Թափուր մի բույն բերեք… չված հավքի
Խառն, անընթեռնելի կտցագրով…
Որ ես ողբամ նորից բախտն իմ Հայքի
Եվ իմ թափուր սրտից մնամ խռով:

Մի բուռ աշուն բերեք Մթնաձորից,
Ամպի կծիկ բերեք, անձրեւի թել:
Դեղին փոթորիկ է այնտեղ նորից,
Հոգեվարքի դեղին մի առասպել:


Posted in Մաթեմատիկա 6-րդ դաս.

Հակադիր ամբողջ  թվեր

Հակադիր ամբողջ թվեր

Առաջադրանքներ․
1)Հետևյալ հավասարություններից որո՞նք են ճիշտ կազմված․

-(-63)=63 Ճիշտ է

-(+45)=-45ճիշտ է
38=-(+38) սխալ
-52=-(-52) ճիշտ
16=+(-16) սխալ
-27=-(+27) ճիշտ է
2)Ճի՞շտ է արդյոք, որ այն ամբողջ թիվը, որը հավասար չէ զրոյի՝
ա)չի կարող հավասար լինել իրեն հակադիր թվին
բ)կարող է ունենալ նույն նշանը, ինչ-որ նրան հակադիր թիվը․
գ)բացասական է, եթե նրան հակադիր թիվը դրական է։
3)Աստղանիշի փոխարեն տեղադրելով -8; 0; 69; -21 թվերը՝ գտե՛ք արտահայտության արժեքները․
— + 3
0+3=3
-69+3=-66
-(-21)+3=24

4)Կոորդինատային ուղղի վրա գտե՛ք հակադիր կետերի բոլոր զույգերը․ A(-7 +7)H
B(-5) F(+5)
C(-2) E(+2)

D(-1)
G(+6)

5)Աստղանիշի փոխարեն տեղադրելով -8; 0; 69; -21 թվերը՝ գտե՛ք արտահայտության արժեքները․
— (- ) -4
-(-(-8))-4=-8+(-4)=-12
0-4=-4
-(-69)-4=69-4=65

6)Խանութ բերեցին երկու արկղ սառեցրած ձուկ, ընդ որում առաջին արկղում 15-ով ավելի ձուկ կար, քան երկրորդում։Առաջին արկղն արժեր 90000 դրամ, երկրորդը՝ 60000 դրամ։Քանի՞ կիլոգրամ ձուկ կար յուրաքանչյուր արկղում։
90000-60000=30000

30000:15=2000

90000:2000=45կգ

60000:2000=30կգ
7)Կատարե՛ք գործողությունները․

բ) (–13) · (–6) – (+4) · (+18) – (–5) · (+20)=+78-(+72)-(-100)=78-72+100=106

դ) (+2) · (–5) + (–3) · (–7) – (+16) · (–7)=-10+21-(-112)=-10+21+112=123

8) Անհրաժեշտ էր կազմել 1920 գիրք: Կազմարարներից մեկը կարող էր այդ աշխատանքը կատարել 16 օրում, մեկ ուրիշը` 24 օրում, երրորդը` 48 օրում: Քանի՞ օրում նրանք կավարտեին աշխատանքը, եթե աշխատեին միասին:

Լրացուցիչ
9). Մարմինը, որի զանգվածը Երկրի վրա 1 կգ է, Լուսնի վրա ունի 160 գ զանգված։ Լուսնի վրա որքա՞ն կլինի այն մարմնի զանգվածը, որի զանգվածը Երկրի վրա 250 կգ է։

Posted in English 6

Facts about Wallerman

It’s easy to see why “Soon May the Wellerian Come” became TikTok’s first viral hit of 2021. This jaunty 19th century earworm, sung so earnestly by a postman with a thick Scottish brogue, is perfect for remixing with multiple layers. Though musicologists will tell you it’s technically a ballad, ” Wellerian ” fits our concept of a sea shanty as snugly as a cable-knit sweater. And shanties are perfect music for pandemic times. We’ve spent months in isolation, yearning for the day when this ship of weirdness will reach the port of normalcy.

The Wellerman, or just Wellerman. In 2021, it dominated TikTok and YouTube, with singer after singer and group after group covering it. There’s something about the melody that appeals to us all. But what about the lyrics?

If you’ve been wondering about The Wellerian sea shanty lyrics’ meaning, then you’ve come to the right place. We’re going to break the whole thing down, piece by piece, right here.

In the final week of 2020, Nathan Evans, a 26-year-old Scottish postman and aspiring musician, shared a video of himself on TikTok, singing a sea shanty called “Soon May the Wellerman Come.” He wasn’t expecting anything to happen, but the app has a way of turning dusty esoterica into viral gold.

Posted in Մայրենի 6, Uncategorized

Նոյեմբերի 14

  • Տրված բառերը վանկատի՛ր,
  • ենթարկի՛ր բառակազմական վերլուծության՝
  1. աղբանոց- աղ- բա- նոց, աղբանոց- աղբ+ անոց
  2. անխափան— ան- խա- փան, անխափան-ան+խափան
  3. նրբաճաշակ—նր-բա-ճա-շակ,  նրբ+ա+ճաշակ
  4. ողբաձայն—ող-բա-ձայն, ողբ+ա+ձայն
  5. սրբավայր—սր-բա-վայր, սրբ+ա+վայր
  6. ուրբաթ—ուր+բաթ, պարզ բառ
  7. երբևէ—երբ-և-ե, երբ+և+է
  8. երբևիցե—երբ-և-ի-ցե, երբ+և+իցե
  9. երեսսրբիչ—եր-ես-սր-բիչ, երես+սրբիչ
  10. երփներանգ—երփ-նե-րանգ, երփն +երանգ
  • Գործնական քերականությունից կատարիր էջ 30-ի 114 և 115 վարժությունները:


  • 114․
  • Երգել-երգիչ
  • Ուսուցանել-ուսուցիչ
  • Նկարել-նկարիչ
  • Գործել-գործիչ
  • Բնակել-բնակիչ
  • Հսկել-Հսկիչ
  • Լողալ-լողորդ
  • Վարել-վարորդ
  • Հաճախել-հաճախորդ
  • Գնել-գնորդ
  • Որսալ-որսորդ
  • Պահել-պահող
  • Սուտ ասել- սուտասան
  • Իշխել-իշխել
  • Վեպ ասել-վիպասան
  • Այցելել-այցելու
  • Վրեժ առնել-վրեժառու
  • Երկրապագել-երկրպագու
  • Հունձ-հնձող
  • Ուղի-ուղևոր
  • Թագ-թագավոր
  • Զենք-զինվոր
  • Դատ-դատավոր
  • Ձի-ձիավոր
  • Այգի-այգեպան
  • Հնոց-հնացապահ
  • Ջրախաց-ջրախապան
  • Խանութ-խանութպան
  • Նախիր-նախրապահ
  • Ուղտ-ուղտավոր
  • Պարտեզ-պարտիզպան
  • Էշ-էշապան
  • 115․ Լեռնային, քաղաքական, անձրևային, բարեկամական, շնային, անձնական, զինվորական, ցամաքային, ծննդական, տնային, անապատական, դևային, դյուցազնային, աղաչելական, հրեշտակային, ստրուկական, պետական, տոհմային, հանրապետական, խորհրդային։
Posted in Հայոց Պատմություն

Վաղ պետական կազմավորումները․ Հայերի ծագումը

1․ Բացատրեք «նախալեզու» և «նախահայրենիք» հասկացությունները։
Ցեղակից լեզուների խմբի մայր լեզուն կոչվում է նախալեզու։ Սկզբնական զբաղեցրած տարածքը կոչվում է նախահայրենիք։
2․ Որտե՞ղ է եղել հնդեվրոպական նախահայրենիքը։
Հնդեվրոպական նախահայրենիքը եղել է Հնդկաստանի արևելքից մինչև Եվրոպայի արևմուտքը։
3․ Ի՞նչ գիտեք հնդեվրոպական ծագումով ժողովուրդների մասին։
Հայաստանը, լինելով հնդեվրոպական լեզուների նախահայրենիքը, սրբազան երկիր է համարվել այլ ծագումով ժողովուրդների համար։
4․ Ի՞նչ կերպով է ներկայանում Հայաստանը Հին աշխարհի վեպերում և առասպելներում։
Աստվածաշնչի համաձայն Աստված մարդկանց ստեղծել է Եդեմ-դրախտում։ Եդեմ-դրախտը գտնվում է Հայկական լեռնաշխարհում ՝ Տիգրիս և Եփրատ գետերի ակունքներում։
5․ Ներկայացրեք հայերի ծագման մասին պատմող հայկական ավանդազրույցը։
Ըստ Հայերի ծագման մասին ավանդազրույցի պատմվում է, որի համաձայն՝ հայերը դյուցազուն Հայկի ժառանգներն են։

Posted in Մայրենի 6

Նոյեմբերի 13, 14 

  • Կարդում ենք Մուշեղ Գալշոյանի <<Կռունկ>> պատմվածքը։
  • Բառարանի օգնությամբ բացատրիր անծանոթ բառերը և սովորիր։
  • Վերնագրիր ստեղծագործության մասերը։

Մաս  1-ին       

— Մարգարի՛տ․․․

Մարգարիտը, ծնկները գրկած, նստել էր տաք ավազներին, և հայացքը թրթռում էր ջրերի վրա։
Նա այնտեղ գտավ Կոմիտասի հայացքն ու ժպտաց։
— Մարգարի՛տ, ի՞նչ գիտես, թե այս ալյակներից մեկը Հայաստանեն չի եկել-հասել այստեղ ու հիմա ուզում է ափ ելնել։
Ալիքները Ատլանտյանի ալիքներն էին, ափը՝ Անգլիայի Սպիտակ կղզու, իրիկնապահը՝ 1911 թվականի ամառվա։
— Տարօրինակ բաներ ես մտածում, Կոմիտա՛ս։

-Հայ ջուր է, տիրոջ ետքեն վազեվազ աշխարհեն էլ դուրս կելնի, Մարգո՛։
Կոմիտասը մեկնված էր կողքի, և նրա մկաններից  ու նյարդերից հոգնածություն էր անջատվում, որը նա հավաքել էր տաք ու փոշոտ ճամփեքից։  Նա երկար շրջել էր Արևմտյան Հայաստանում, անցել գավառից գավառ, հավաքել մեռնող, գաղթող ու
ննջող երգերը, սերմել հույս և ուրախության երգ, անցել էր Եգիպտոսի հայաշատ քաղաքներով և մյուռոնի փոխարեն նա՝ հայր սուրբը՝  Կոմիտաս վարդապետը, տարաշխարհիկ հայերին մկրտել հայ ոգով՝ ի տեղ նշխարի նրանց բերանները երգով քաղցրացնել։ Հետո շարունակել էր ճամփան, ու սև վեղարով ծրարած Հայաստան աշխարհը տարել-հասցրել Ալեքսանդրիա։ Այստեղ նա հավաքել էր
հիսուն մանուկներ․ աղոթքի տեղ երգ մրմնջացել, հոգիներում արթնացրել հայրենի լեռների շշուկները, ապա նրանց մատղաշ կոկորդները դարձրել սրինգ՝ ու փորձել, ու նվագել։
Ապա Եգիպտոսից անցել էր Ֆրանսիա, հասել Փարիզ, հասել իր հոգուն ու երգին աշակերտած Մարգարիտի մոտ ու դեռ մի կարգին շունչ չքաշած՝ մոտեցել դաշնամուրին:
Հետո Մարգարիտի խնդրանքով, երկու շաբաթով Սպիտակ կղզում
հանգստանալու էր եկել, բայց դադար չուներ։ Առավոտից գիշեր հակված էր պանդոկի դահլիճում դրված դաշնամուրին, ներդաշնակում էր երգերը, ձայնագրածի կողքին ձայնագրում նորը, կամացուկ երգում՝ նոր ձայնագրածի վրա նորից  շարժում աջը, անհանգիստ քայլում էր, ու ոտնաձայնի հետ մեղեդին ալիքվում էր դահլիճում։ Եվ առավոտից գիշեր տաք-տաք երգ էր ժայթքում
Սպիտակ կղզում։ Անգլիացի հանգստացողները դահլիճի դռնից ծկլկում էին, բայց ոչ ոք ներս մտնելու, խանգարելու փորձ չէր անում:

Реклама

about:blank

ПОЖАЛОВАТЬСЯ НА ЭТО ОБЪЯВЛЕНИЕ

— Ասում են՝ այս հոգևոր հայրը հայ երաժիշտ է,- շշնջում էր մեկը և, թեկուզ երևացողը
Կոմիտասի թիկունքն էր, հարգանքով գլուխ էին տալիս ու հեռանում։ Դահլիճ ոտք դնողը միայն Մարգարիտն էր։
— Կոմիտա՛ս, չէ՞ որ դու հանգստանալու ես եկել։
— Երգերը ննջել չեն կամենում, Մարգարի՛տ։ Եվ ես չեմ կամենում, որ ննջեն։
— Գնանք մի քիչ շրջենք, աղաչում եմ։
— Մնա՛ իրիկնապահին, քեզ համար նոր երգ ունիմ, կերգեմ։
․․․ Եվ հիմա նորից արևմարք էր. օվկիանի վրա՝  հեռվում, հրե լավա էր ժայթքել, և ալիքները իրարից առաջ անցնելով, իրարից երկնային գույներ ու շշուկներ փախցնելով, վազում, վազում էին՝ հրափրփուրի մեջ մարելու։ Մարգարիտը, ծնկները գրկած, նստել էր, Կոմիտասը՝ թիկնել, աչքերով ջրերի շշուկներն էր հավաքում։
— Մարգարի՛տ, ալիքները գանգատ ունին, նրանք անտուն են, թափառական ու գանգատ ունին։
— Տարօրինակ բաներ ես մտածում, Կոմիտա՛ս,- խոսքը կրկնեց Մարգարիտը, և որպեսզի
Կոմիտասը չգնա կնճռոտ մտքերի հետևից, հիշեցրեց,- դու ինձ խոստացար նոր երգ։
— Մնա լուսնկային։
— Բայց մենք ճաշի հրավեր ունենք։
Փոքրիկ պանդոկում Կոմիտասի ու Մարգարիտի հարևանությամբ կենում էր անգլիացի մի ընտանիք՝ կանոնիկ ու սառը բրիտանացի հայր, մայրը՝ սևահեր, ծիծաղկոտ ու սև աչքերով իռլանդուհի, և երկու խարտյաշ մանուկներ։ Նրանք այդ օրը գնալու էին, և իռլադնուհին ճաշի հրավեր էր արել։

Մաս 2-րդ

…Հավաքվեցին ճաշասեղանի շուրջը։ Ամուսինները ճերմակ անձեռոցիկներ կախեցին երեխաների կրծքներին և շշուկով հասկացրին նրանց, որ համբերեն. վարդապետը պետք է օրհնի ճաշասեղանը։
Կոմիտասն աջը բարձրացրեց ու անբառ խաչակնքեց ճաշասեղանը։

Ընթրիքը սկսվեց զուսպ ու անձայն։ Կոմիտասը, իր բնույթին հակառակ, չէր կատակում, Մարգարիտը փորձում էր ակտիվ երևալ, իռլանդուհուն չվիրավորել, անգլիացին ընթրում էր դանդաղ, կանոնիկ շարժուձևով ու մի տեսակ հոգնած, իռլանդուհին սովորական ծիծաղը հավաքել էր աչքերում։ Նա ավելի շատ մանչերին էր կերակրում և կամացուկ զսպում, որ բարձր չխոսեն՝ ի հարգանք վարդապետի։
— Ինչո՞ւ եք երեխաներին թշնամացնում ինձ,- ժպտաց Կոմիտասը,- ճանապարհին թե
հայհոյեն,  ո՛վ կպաշտպանի։
— Օ՜, ի՞նչ եք ասում, հա՛յր սուրբ,- աչքերում թռվռացող ծիծաղին իռլանդուհին ազատություն տվեց,- նրանք հայհոյել չգիտեն։
— Չգիտե՞ն,- Կոմիտասը գլուխն օրորեց,- ափսո՜ս։
Իռլանդուհին քրքջաց․ ամուսինը լուրջ-լուրջ նայեց վարդապետին և հարց տվեց․
— Դուք ուզում եք, որ նրանք, ներեցե՛ք, հայհոյե՞լ իմանան։
— Հարկավ,- նույնպիսի տոնով պատասխանեց Կոմիտասը, — եթե չգիտեն, ի սեր Աստծո,
սովորեցրե՛ք, մեղք են երեխաները։
Կինը նորից քրքջաց, ամուսինը կարմրեց, կմկմոցով առարկեց վարդապետին,  հետո էլի կատակեցին, ընթրիքն ու զրույցը դարձան անկաշկանդ, և իռլանդուհին սիրտ արեց․
— Ներեցե՛ք, հա՛յր սուրբ, շատ կցանկանայի լսել ձեր ազգային երգերից մեկը։
— Սիրով,- Կոմիտասը գլխով խոնարհում արեց,- լսեցե՛ք մեր «Կռունկը»։

-Կռո՞ւնկը,- ժպտաց իռլանդուհին, — ի՞նչ է նշանակում։
-Crane:
Կոմիտասը նստեց դաշնամուրի մոտ ու նայեց Մարգարիտին։ Նա տխուր ժպտում էր։
-Կռո՜ւնկ,- հոգուց փերթ-փերթ պոկված մեն մի բառի հետ շունչը գնաց, տարածվեց այդ պանդոկից, Սպիտակ կղզուց դուրս, ինչ-որ տեղ փռվեց մի
հորիզոն, շունչը խորացավ, և այդ պանդոկից ու Սպիտակ կղզուց դուրս բերված աշխարհն ու օրը մթնոլորտ ունեցան ու գույն․ երկինքը աշնանային կապույտ էր ու սառը, ձյուն-ճերմակ ամպեր էին լողում այնտեղ, հորիզոնը՝ մշուշոտ ու խամրած։ Հոգուց փերթ-փերթ անջատվող բառի հետ շունչն ալիք-ալիք ծավալվեց.
․․․ուստի՞ կուգաս, ծառա եմ ձայնիդ,
Կռո՛ւնկ, մեր աշխարհեն խապրիկ մը չունի՞ս․․․
Իռլանդուհին կամաց թեքվեց դեպի Մարգարիտը․
— Կարոտի՞ մասին է։
— Այո՛, պանդուխտի երգ է։
Հոսում էր Կոմիտասի ձայնը ու ձայնի հետ՝ լուծված բառերը։ Իռլանդուհու համար բառ ու խոսք չկար, կար միայն հայր սուրբից անջատվող անհատնում շունչ, և հեռավոր ու անծանոթ աշխարհում բացվել էր մի հորիզոն, ու հորիզոնում՝ երկու շնչավոր՝ մի մարդ, մի կռունկ. երկրի վրա՝ խեղճ ու կրակ մի
մարդ, երկնքում՝ ուղղություն ու երամ կորցրած մի կռունկ։ Աշնան թախիծով լցված հորիզոնում երկու միայնակ հոգիներ հանդիպել էին․ երկուսն էլ մեծ կորուտի տեր ու նույն կարոտի՝ տաք երկրի ու երամի։ Կռունկի հոգնած ու բեկված թևերից, երկար վիզ ու կտուցից կաթկթում էր նրա կաղկղան և տակնուվրա անում պանդուխտի հոգին․ կաղկղան խոսում էր պանդուխտի հոգու հետ․ կաղկղայի մեջ ախ կար, հեռավոր ու տաք մի երկրի հուշ ու կարոտ, կորցրած երամին գտնելու հուսահատ փորձ։
Պանդուխտն իր օր ու կյանքն էր պատմում կռունկին, գանգատվում պաղ մարդկանցից, պատմում էր կորուստների մասին, իր մենակության, կրքոտ էր պատմում․ չպատմել չէր կարող, որովհետև խեղդվում էր, ուրիշ մեկին պատմել չէր կարող, որովհետև ականջող (լսող) չկար, հասկացող չկար, իսկ կռունկը ուրիշ էր․ նա իր պես թափառիկ է, նրա կաղկղայի մեջ իր ախ ու ցավից կա․ պետք է որ լսի, պետք է որ հասկանա․․․
Իռլանդուհին սեղմեց որդուն, ապա նրա դողացող ձեռքը գտավ մյուս մանչին,  ձգեց, մոտ բերեց, երեխաներին հավաքեց իր թևի տակ։
— Թող հանգիստ նստեն,- կամաց ասաց ամուսինը։

Реклама

about:blank

ПОЖАЛОВАТЬСЯ НА ЭТО ОБЪЯВЛЕНИЕ

 Մաս 3-րդ

Իռլանդուհին շաղված աչքերով նայեց նրան և առաջին անգամ ատելության պես մի բան ունեցավ ամուսնու նկատմամբ․ անհույզ ու սառն էր նրա դեմքը, և իռլանդուհուն թվաց, թե է՜ն պանդուխտի գանգատը ամուսնուց է, և թվաց, թե հայր սուրբն ու Մարգարիտը գիտեն դա, և դողով նայեց Մարգարիտի կողմը։
Մարգարիտի կեցվածքը վեհ էր․ ձեռքերը կրծքին ծալած, գլուխը բարձր, աչքերը՝ թախծալի։ Նա հզոր էր իր տխրության մեջ։
«Էն պանդուխտի նման է»,- մտածեց իռլանդուհին և փլված ուսերով կուչ եկավ։
Կոմիտասի շուրթերով բողոքում էր մի ողջ ժողովուրդ, իսկ իռլանդուհու համար բառ ու խոսք չկար, կար միայն հայր սուրբից գոլորշու պես դարձեդարձ անջատվող շունչը, և տխուր ու ամայի հորիզոնում մի պանդուխտ շարունակում էր իր մենախոսությունը՝ աչքերը կռունկի թևերին։ Կռունկը գնում էր հոգնած ու հուսահատ՝ թևերին պանդուխտի աչքերի ու ամպերի ծանրությունը։ Երկինքը նրան անդունդ էր հրում, իսկ երամը չկար ու չկար: Հույսն ու հավատը լքել էին նրան, և նա իր ցեղին ու իր տաք երկիրը չէր հասնելու։ Կռունկը գնաց, հեռացավ․ պանդուխտի ականջներում հիմա նրա կաղկղայի փշրված արձագանքն էր, պանդուխտին լքեց վերջին խոսակիցը, վերջին ընկերը, ու հորիզոնում մնաց մեն մի շնչավոր՝ մենակությունից կծկված մի պանդուխտ, և անհուսությունը
փաթաթվեց նրան։
«Հիմա լաց կլինի»,- արցունքները կուլ տվեց իռլանդուհին։
Բայց չեղած տեղից պանդուխտը ոգի առավ, նրա աչքերի անորոշության ամպերի վրա փայլատակեց զայրույթը, նա հայացքը հեռացրեց կռունկի  ճամփից: Դաշնամուրի ստեղների վերջին զարկերի ու  երգի վերջին հնչյունների հետ պանդուխտը  շաղված հայացքով նայեց դատարկ հորիզոնին։
Իռլանդուհին փղձկաց, նա դեմքին առավ ափերի մեջ և գլուխը դրեց սեղանին։
«Դա ի՜նչ երաժշտություն էր․․․ ի՜նչ ձայն էր․․․ , ես երբեք չպիտի մոռանամ․․․ չպիտի մոռանամ․․․», — կրկնում էր մտքում։
— Այս ի՞նչ արեցիք կնոջս,- ամուսինը ոտքի ելավ և դժգոհ նայեց Մարգարիտին,- տասը տարի է՝ ամուսնացած եմ, նրան այս վիճակի մեջ չեմ տեսել։

Реклама

about:blank

ПОЖАЛОВАТЬСЯ НА ЭТО ОБЪЯВЛЕНИЕ

Հետո ձեռքը դրեց կնոջ ուսին և ասաց.

— Հանգստացի՛ր, ի՞նչ պատահեց։
Կնոջ ուսերն ավելի ցնցվեցին, նա ուսը իրեն քաշեց և լացի միջից ասաց․
— Բայց նա չկարողացավ լաց լինել․․․ ես լաց եմ լինում, որ նա չկարողացավ լաց լինել։

Ամուսինը ուսերը վեր ձգեց․ ո՞ւմ մասին է խոսում կինը, «նա»-ն ո՞վ է։
— Եվ նա չպետք է լաց լիներ,- պատասխանեց Կոմիտասը,- տխրությունը պետք է ուժեղ լինի,առնական։
Իռլանդուհին հանդարտ բարձրացրեց գլուխը և արցունքոտ աչքերով ուշադիր նայեց հայր սուրբին։ Կոմիտասը տխուր ժպտաց, հետո իռլանդուհին խոնարհեց գլուխը և, կարծես մեկուսի, շշնջաց․
-Եվ կռունկը չհասավ երամին։
-Չհասավ,- կրկնեց Կոմիտասը,- երամից կտրված կռունկները տեղ չեն հասնում, չեն հանգրվանում, մի տեղ ընկնում մեռնում են։

Posted in Մայրենի 6

Մայրենիի Նոյեմբերյան Փլեշմոբ

.Ստորև բերված ո՞ր դարձվածքով կարելի է բնորոշել շատ բախտավոր, երջանիկ մարդուն:

Ա. բախտի քմահաճույքին թողնել

Բ.բախտի դուռը գոց մնալ

Գ. բախտի վերին ծայրում լինել

Դ.բախտ գցել

2.Փակագծերում տրված տարբերակներից ընդգծի՛ր ճիշտ թվականը։

Մենք՝ ուսանողներս, այդ մասին լսում էինք (առաջին, առաջի) անգամ։

Փոքրիկը ձեռքում ամուր պահել էր (տաս, տասը)  դրամ։

Բողոքի երթին մասնակցում էին (հարյուրավոր, հարուրավոր) մարդիկ։

Իմ տեղը երրորդ կարգի (երեսունչորրորդ, երեսունչորսերորդ) աթոռն է։

Բացարձակ գերազանցիկ լինելու համար Սոնային պակասում էր ընդամենը (զրո, զերո) ամբողջ հինգ տասնորդական տոկոս վարկանիշ։

Մենք՝ ուսանողներս, այդ մասին լսում էինք առաջին անգամ։

Փոքրիկը ձեռքում ամուր պահել էր տաս դրամ։

Բողոքի երթին մասնակցում էին հարյուրավոր մարդիկ։

Իմ տեղը երրորդ կարգի երեսունչորսերորդ աթոռն է։

Բացարձակ գերազանցիկ լինելու համար Սոնային պակասում էր ընդամենը զրո ամբողջ հինգ տասնորդական տոկոս վարկանիշ։

3. Լուրթ բառին իմաստով մոտ քանի՞ բառ կա հետևյալ շարքում` լուսնաձև,կապույտ, երկնագույն,պայծառ, լազուր, զմրուխտ, լաջվարդ, բիլ, լայնաբերան:

Ա. 5

Բ.4

Գ.3

Դ.2

4. Երբ որևէ ստեղծագործության մասին ասում են, որ այն հեղինակի կարապի երգն է, նկատի ունեն, որ դա նրա՝

Ա. առաջին ստեղծագործությունն է

Բ. հասուն տարիքի ստեղծագործությունն է

Գ. սիրահարված շրջանի ստեղծագործությունն է

Դ. վերջին ստեղծագործությունն է

Ե. լավագույն ստեղծագործությունն է

5. Գրաբարյան նախադասաթյունը աշխարհաբար փոխադրի՛ր՝ քանի ձևով կարող ես։

Ոչ ոք կարէ երկուց տերանց ծառայել. կամ զմին ատիցէ եւ զմիւսն սիրիցէ, կամ զմին մեծարիցէ եւ զմիւսն արհամարհիցէ։

Ոչ ոք չի կարող երկու տիրոջ ծառայել, կամ մեկին կատի մյուսին կսիրի, կամ մեկին կմեծարի մյուսին կարհամարի։

6. Առածների սկիզբն ու ավարտը իրար համապատասխանեցրո՛ւ:

1. Ջուր կերթա, ա. անձրևից չի վախենա:

2. Գետն անցկացան, բ. ինչքան խմես, կծարավես:

3. Լավություն արա, ջուրը գցիր, գ. ձուկը չիմանա, աստված կիմանա:

4. Ջուրն ընկնողը դ. առվումը խեղդվեցին:

5. Արծաթը (փողը) աղի ջուր է, ե. ավազ կմնա:

Ջուրը կերթա ավազ կմնա։
Գետն անցկացան առվումը խեղդվեցին։
Լավություն արա ջուրը գցիր, ձուկը չիմանա, աստված կիմանա։
Ջուրն ընկնողը անձրևից չի վախենա։
Արծաթը աղի ջուր է, ինչքան խմես, կծարավես։

7. «Սեբաստացու օրեր, կրթահամալիրի տոն» նախագծի շրջանակում ռադիոնյութի, տեսանյութի կամ պատումի տեսքով ներկայացրո՛ւ, թե ինչպե՞ս եղավ, որ դարձար սեբաստացի:

Այդ ժամանակ ես ապրում էի Բանգլադեշում, և իմ ծնողները ընտրել էին Մխիթար Սեբաստացի կրթահամալիրը։ Քանի որ իմ կյանքում եղան որոշ փոփոխություններ, ես տեղափոխվեցի Դավթաշեն, բայց մեկ է, ավտոբուսով գալիս էի Մխիթար Սեբաստացի կրթահամալիր։ Այս դպրոցը ես շատ եմ սիրում, քանի որ սովորական դպրոցներում այդքան ազատություն չկա, որքան մեր դպրոցում, ու ես չէի ուզի փոխել իմ դպրոցը։

8.Ո՞ր նախադասության մեջ ավելորդ բառ կա:

Ա. Արան ամեն առավոտ ոտքով քայլում է երկու կիլոմետր:

Բ. Եթե չհարմարվեմ ՝ կվերադառնամ:

Գ. Զինվորները ոտքով անցան այդ քարքարոտ ճանապարհը:

Դ. Հետդարձին հանդիպեցինք զբոսաշրջիկների:

9. Արևմտահայերեն հատվածը աշխարհաբար փոխադրի՛ր։

Մարդ մը անընդհատ կ’աղօթէր Աստուծոյ ու կը խնդրէր. -Աստուա՜ծ, գոնէ անգամ մըն ալ ինծի՛ տուր, ի՞նչ կ՚ ըլլայ։ Տո՜ւր, որպէսզի քիչ մըն ալ ես մարդավարի* ապրիմ։ Աստուծոյ հրեշտակներէն մէկուն խիղճը կը տանջէ։ Ան կ’երթայ Բարձրեալին* քով ու կ’ըսէ. -Տէ՜ր Աստուած, ոչ ոք խնդրանքով այդքան կ’աղօթէ Քեզի։ Մեղք է ան։ Անգամ մըն ալ այդ Մարդուն տուր։ -Ըսելիք չունիմ, կ’օգնեմ, կու տամ։ Բայց բազկաթոռին վրայ երկնցեր է ու կ’ըսէ՝ տո՛ւր հա տո՛ւր։ Նման մէկուն ինչպէ՞ս տամ։ Անիրաւը գոնէ տեղէն վեր ելլէր, գործ մը ընէր, ես ալ օգնէի՝ տայի..

Մի մարդ անընդհատ աղոթում էր Աստծուն և խնդրում.
-Աստված գոնե մի անգամ ինչ կլինի ինձ տուր, որ մի քիչ ես մարդավարի ապրեմ։
Աստծո հրեշտակներից մեկի խիղճը տանջեց։
Նա գնաց բարձրյալի մոտ և ասաց.
-Տեր Աստված, ոչ ոք խնդրանքով այդքան չի աղոթել։ Մեղք է նա։ Մի անգամ էլ նրան տուր։
-Ասելիք չունեմ, կօգնեմ կտամ։ Բայց բազկաթոռի վրա պարկել է ու ասում է տո՛ւր հա տո՛ւր։ Նման մեկին ինչպե՞ս տամ։ Անիրավը գոնե տեղից ելներ, մի գործ աներ, ես ել կօգնեի կտայի…

10.Հետևյալ վերնագրով ստեղծագործի՛ր՝  «Չկա ավելի սարսափելի անապատ, քան կյանքն առանց ընկերների»։
«Չկա ավելի սարսափելի անապատ, քան կյանքն առանց ընկերների»

Posted in ՙՄաթեմատիկա ա. բ.

Մաթեմատիկա առանց բարաձևերի

1)8 հատ 8 թվանշանով ստացեք 1000։
8888 – 888 : 8  = 1000

2)Գտնել բաց թողնված թիվը․

2

3)Պարզել օրինաչափությունը և գտնել բաց թողած թիվը․

3 + 7 = 10
8 + 2 = 10
2 + 9 = 11
4 + 7 = 11
9 + 6 = 15
8 + 7 = 15
4 + 2 = 6
5 + 1 = 6

4) Գտնել բաց թողնված թիվը․

8

5)Պարզել օրինաչափությունը և գտնել բաց թողնված թիվը․

410

6)Երկու միանիշ թվերի գումարը երկնիշ թիվ է, իսկ նրանց արտադրյալը՝ միանիշ թիվ։Որո՞նք են այդ թվերը։

7)Արամը ցանկանում էր լուծել  ԱԲՎ+ՎԲ+Ա=222 ռեբուսը,  նույն տառերը փոխարինելով միևնույն թվանշանով, իսկ տարբեր տառերը՝ տարբեր թվանշաններով:  Արամը քանի՞ տարբեր եղանակով կարող է  լուծել այդ ռեբուսը:
156 + 65 + 1 = 222

8)Ա քաղաքից Բ քաղաք 2 ճանապարհ կա, իսկ Բ քաղաքից Գ քաղաք՝ 3, Գ-ից Դ՝ 7 ճանապարհ: Քանի՞ հնարավոր եղանակով կարելի է Ա քաղաքից գնալ Դ քաղաք:
3 x 2 = 6
6 x 7 = 42
Պատ․ 42 հնարավոր եղանակ։

9)Քառակուսին բաղկացած է  4 միանման, սպիտակ ուղղանկյուններից և մեկ սև քառակուսուց (տես նկարը): Յուրաքանչյուր ուղղանկյան պարագիծը 40սմ է: Գտեք մեծ քառակուսու մակերեսը:

Подпись отсутствует

40 : 2 = 20
20 x 20 = 400
Պատ․ 400սմ քառակուսի։

10)Լուծեք խաչբառը․

. գրամ
2․ գագաթ
3. տրամագիծ
4. լար
5. բեկյալ
6. կոտորակ
7. աստիճան
8. շրջան
9. անկյուն
10. կողմ
11. կարգ
12. օր
13. քառակուսի
14. հայտարար

11)Գտե´ք 100-ից փոքր այն թվերի քանակը, որոնք բաժանվում են 2-ի կամ 3-ի, բայց չեն բաժանվում 6-ի։
99 : 3 = 33
33 : 2 = 16(1)
16 + 1 = 17
Պատ․ 17 թիվ, որոնք բաժանվում են 3-ի, բայց չեն բաժանվում 6-ի։

12)Գտնել այն երկնիշ թվերի քանակը, որոնց տասնավորի թվանշանը մեծ է միավորի թվանշանից։
1 + 2 + 3 + 4 + 5 + 6 + 7 + 8 + 9 = 45

Պատ․ 45 երկնիշ թիվ։

13)8սմ լայնությամբ և 14 սմ երկարությամբ ուղղանկյունը մասամբ ծածկած է 4 սմ կողմով քառակուսով։ Գտնել նարնջագույն տիրույթի մակերեսը։ Նկարում քառակուսին բաժանված է 4 հավասար մասերի։

Posted in Մայրենի 6

Նոյեմբերի 8

  • Առաջադրանքի ստուգում
  • Պատրաստի՛ր տեսանյութ՝ խմբով կամ անհատական «Ես Սեբաստացի եմ» խորագրով. տեսանյությում հակիրճ ներկայացրու՛ Մխիթարյանների, Մխիթար Սեբաստացու, նրա անունը կրող կրթահամալիրի մասին քո գտած տեղեկությունները: