Category Archives: Մայրենի

Մայրենի

  • Նորից կարդա՛ Ավ. Իսահակյանի «Երջանիկ խրճիթը» պատմվածքը, սովորի՛ր կապույտով և կանաչով նշված բառերի բացատրությունները, հոմանիշները:
  • Գրի՛ր խրճիթ, մանուկ, շքեղ, նազելի, շնորհալի, լուսավոր  բառերի հականիշները:
    խրճիթ -պալատ
    մանուկ-ավագ, ծեր, մ եծ
    շքեղ- անշուք, պարզ, հասարակ, խղճուկ, աղքատ, չնչին
    նազելի-
    շնորհալի- անշնորք
    լուսավոր-անլույս, մութ, խավար
  • Աշխատանք գիրք-տետրով. կատարի՛ր 17-րդ էջի առաջադրանքները:
  • 1.


2.

Մայրենի

Զմրուխտյա գետակի վրա մի խեղճ ջրաղաց կար:

Ջրաղացի դռան առջև, կանաչ ուռենու տակ, թիկն էր տվել ջրաղացպանը և չիբուխը գոհ ծխում. կողքին նստել էր կինը, իսկ նրանց աչքերի առջև մի սիրուն մանուկ՝ նրանց երեխան, խաղ էր անում:

Մեղմիկ սոսափում էր ուռենին, և ջրաղացն անուշ մտմտալով, ասես հին օրերից մի հին հեքիաթ էր պատմում:

Ինչպես եղավ, մի օր այդ սիրուն մանուկը վազելով թիթեռնիկի հետևից, հեռացավ ջրաղացից, ընկավ մացառների մեջ, անցավ ձորակից ձորակ, կորցրեց ջրաղացի շավիղը ու գնաց, գնաց, հասավ մեծ ճանապարհին, նստեց եզերքին ու լաց եղավ:

Անցավ մի քարավան. մի ուղևոր տեսավ լացող մանուկին, խղճաց, վեր առավ և իր հետ տարավ:

Տարավ իր տունը, և որովհետև զավակ չուներ, որդեգրեց նրան:

Մանուկը մեծացավ, դարձավ մի շնորհալի երիտասարդ:

Ամենքը սիրում էին նրան և ուրախանում նրա վրա, բայց նա տխուր էր, միշտ տխուր:

Երբ երեկոները մենակ նստում էր իրենց շքեղ պատշգամբում, որի շուրջը բացվում էր պարտեզը՝ հովասուն ծառերով և կարկաչյուն շատրվաններով, նրա հոգին սլանում էր մի ուրիշ վայր, որ հեռավոր երազի պես մեկ երևում էր, մեկ չքանում…Երևում էր մի խեղճ ջրաղաց զմրուխտյա գետակի վրա, որ օր ու գիշեր մանկության պես սիրուն մի հին հեքիաթ էր պատմում, տեսնում էր երկու հարազատ դեմքեր՝ նստած կանաչ ուռենու տակ. մեկը մտքի մեջ ընկած չիբուխ է ծխում, մյուսը արցունքոտ աչքերով նայում է հեռուն:

-Ինչո՞ւ ես տխուր, իմ որդի, -ասում էր հարուստ հայրը նրան.-ի՞նչդ է պակաս, թե՞ սեր ունիս մի աղջկա, հայտնի՛ր, թե չէ, ի՞նչ կա…

Եվ խնջույք էր սարքել բարի հայրը որդուն ուրախացնելու համար. դահլիճները լուսավորված էին ջահերով. նազելի աղջիկները պատել էին երիտասարդի շուրջը, ասում ու ծիծաղում:

Երիտասարդը խնջույքի ժամանակ  աննկատ դուրս ելավ դահլիճներից, անհայտացավ խավարի մեջ ու էլ չվերադարձավ:

Նա գնաց, շրջեց, թափառեց շատ ու շատ տեղեր, հարցուփորձ արավ և մի օր վերջալույսի շողերի տակ տեսավ զմրուխտյա գետակի վրա մի խեղճ ջրաղաց: Տեսավ՝ ջրաղացին կռնակը տվել է մի հին խրճիթ, որի բուխարիկից մարմանդ ծուխ է ելնում:

Մոտեցավ խրճիթին, կամացուկ նայեց լուսամուտից ներս. նստել էր մի ալևոր մարդ և մտախոհ չիբուխ էր ծխում. մի երերուն պառավ ցամաքած ձեռքերով սեղան էր փռում:

Երբ նրանք հացի նստան, պառավը վերցրեց մի կտոր հաց ու ասավ.

-Այս էլ որդուս բաժինը:

-Ա~յ կնիկ, այս քանի տարի է, միշտ էլ որդուս բաժինն ես պահում ու առավոտ անծանոթ անցորդներին տալիս… Հե~յ, մեր որդին էլ չի գա:

-Ա~յ մարդ, աստված գիտե՝ մեր որդին հիմի ում պատի տակ կուչ է եկել. ուրիշի մոր ձեռքին է նայում, կարելի է այն մոր տղան էլ հեռու տեղ է, ու ես նրան իմ որդու բաժինն եմ տալիս. ի՜նչ իմանաս, կարելի է նա էլ իմ որդուն իր բաժինն է տալիս…

Այդ միջոցին ներս ընկավ որդին, գրկեց մորն ու հորը, համբուրեց և լաց եղավ:

-Ա~ ա~ , մեր որդին,-բացականչեցին ծերունիները և գրկների մեջ առան իրենց կորած, կարոտած որդուն և լաց եղան:

Օջախի մեջ կարմիր կրակը ուրախ-ուրախ թևին է տալիս, պայծառ ու տաք ժպիտով լցնում երջանիկ խրճիթը:

Ջրաղացը անուշ-անուշ մտմտալով, մանուկ օրերից մի հեքիաթ էր պատմում՝ մանկության պես սիրուն, մանկության պես ոսկի…

  • Պատմվածքում կանաչով նշված բառերը բառարանի օգնությամբ բացատրի՛ր:

Զմրուխտյա-կանաչ

Ջրաղաց-ջրով աշխատող աղաց

չիբուխ-ծխամոր

մացառ-փշոտ

քարավան-Ուխտերի խումբ

հովասուն-զովաշունչ

բուխարիկ-վառարան

թևին տալ-բոցկլտալ

  • Պատմվածքում  կապույտով նշված բառերի հոմանիշները գրի՛ր:

մանուկ-երեխա

սոսափում-խշխշալ

շավիղ-ուղի

եզերքին-սահման

ուղևոր-ուղեգնաց

շնորհալի-Տաղանդավոր

շքեղ-ճաշակավոր

նազելի-հարգելի

աննկատ-անհետ

անհայտացավ-կորավ

վերջալույս-մայրամուտ

խրճիթ-տուն

ալևոր-սպիտակ մազերով մարդ

առավոտ-արշալույս

Մայրենի Գիրք տետր

  1. 15

Վզին նսել – հոգս լինել մեկի համար

Ջրի բերածը ջուրը տանել- առանց աշխատանքի ձեռք բերված հեշտությամբ կորչել

Չկա չարիք առանց բարիքի- ամեն վատ բան նաև իր լավ կողմն ունի

Ջուրը մի առվով չգնալ-  հաշտ չլինել , իրար չհասկանալ

Չորն ու թացը ջոկել- անմեղն ու մեղավորը տերբերել

Չոփ  դառնալ- շատ նիհարել

2 16

Իմ  բնավորությունը ընկերասեր և խաղասեր:Ինձ դուր է գալիս իմ բնավորության ըներասերը:Ես իմ բնավորութնունից չեի կուզենաի փոխել:Իմ բնավորույուներից ոչմեկ չի նեռվայնանում: Մարդկանց դուր է գալիս իմ բոլոր բնավորություները:Չեի կունեզնա իմ բնավորույուներից ավելի ունենաի: Նույպես ոչ չեի ուզենա որովհետև իմ բնավորություները ինձ շատ են դուր գալիս:

3.16

Տերևաթափ , ձյուն

Աշուն, գարուն

Խաղալիք, տիկնիկ

Ղեկավար, տնորեն

Ձյունանուշիկ, ձմեռ պապ

Հայրիկ, մայրիկ.

Մարիայի արկածները

Մի անգամ մի աղջիկ գնացել էր Ջերմուկ հանգստանալու: Այդ աղջկա անունը Մարիա էր: Նա գնում է ր աշնան նախավերջին օրը: Երբ նա երկու օր մնաց այնտեղ, գիտեր դեռ աշուն է:Նա չգիտեր, որ այսօր դեկտեմբերի մեկն է: Նա չգիտեր և դուրս եկավ զբոսնելու: Նա դուրս եկավ և տեսավ , որ ձյուն է գալիս: Նա ամենաշատը սիրում էր աշունը, բայց տեսավ ,որ շատ գեղեցիկ է նաև ձմեռը: Նա իր որոշումը փոխեց և ընտրեց ձմեռը: Նա գիշեր-ցերեկ զբոսնում էր և վայելում ձմռան առաջին ամիսը: Երբ տեսավ, որ արդեն գալիս է Նոր տարին, այդ ժամանակ սկսեց նամակ գրել Ձմեռ պապիկին:

Դասարանում և տանը

Առաջադրանքներ դասարանում և տանը կատարելու համար

1.Կետերը փոխարինի´ր  գ, կ կամ ք տառերով (գ-կ-ք —ի ուղղագրությունը տե՛ս այստեղ): Շարքի անծանոթ բառերը բացատրի՛ր:

Թարգմանել, հագուստ, կարգ, պարգևատրել, երգիչ, oգուտ, անեծք, սայթաքել, զորք, վարկաբեկել, գրկել, ձագուկ

2.Կետերը փոխարինի´ր  դ, տ կամ թ տառերով  (դ-տ-թ—ի ուղղագրությունը տե՛ս այստեղ): Շարքի  անծանոթ բառերը բացատրի՛ր:

Արդեն, հաղորդել, արևմուտք, զվարթ, սաղարթախիտ, բրդոտ. ժողովուրդ, հերթ, օրիորդ, ընդունակ, արտաքին, չորրորդ, մարդկային. փարթամ:

3. 1-ին և 2-րդ շարքի բառերը գործածելով մի սիրուն պատմություն հորինի՛ր:

Մայրենի

Նուրբ,  սրբել,  դարբին,  խաբել,  թպրտալ,  երփներանգ,  երբեք,  համբուրել,  փրփրել, հինգշաբթի, ճամփորդ,  դարպաս,  ճանապարհ,  խաբկանք,  աղբանոց,  իբրև,  եղբայր:


Հինգշաբթի օրը իմ եղբայրը գնաց ճանապարհ անցնել նա երբեք նուրբ չեր համբուրել ինձ:

Մայրենի

  • Բլոգումդ գրավոր պատմի՛ր Ավ Իսահակյանի «Եղնիկը» պատմվածքը(կարճ՝ 5-6 նախադասությամբ):
    Պատմվածքը փոքրիկ ու խարտյաշ եղնիկի մասին է: Որսորդը նվեր էր ստացել եղնիկին իր ընկերոջից: Եղնիկը ապրում էր մարդկանց հետ և ընտելացել էր նրանց: Երբեմն նա նայում էր պատշգամբից դեպի անտառ ու կարոտում էր իր տունը, իր հայրիկին, իր մայրիկին: Մի անգամ ուժեղ քամու պատճառով պատուհանները բացվեցին և եղնիկը գնաց անտառ:
  • Նկարագրի՛ր եղնիկին:
    Եղնիկը ուներ սև ու ջինջ աչքեր, որ ծածկվում էին երկայն, նուրբ թարթիչների տակ, նա փոքրիկ ու խարտյաշ էր:
  • Ո՞րն է այս պատմվածքի հիմնական իմաստը:
    Իմ կարծիքով, որ չի կարելի ինչ-որ մեկին կտրել իր բնակավայրից:
  • Բլոգումդ գրի՛ր հանդ, վերջալույս, խարտյաշ, ջինջ, անդուլ, նազելի, վճիտ, հուժկու, թախծալի, հողմ, ոստյուն, խավար, սաստկանալ բառերի հոմանիշերը:

անդ-դաշտ

վերջալույս-Մայրամուտ

խարտյաշ-Դեղձան

ջինջ-Մաքուր

անդուլ-Անդադար

նազելի-նազկտալ

վճիտ-Հստակ

հուժկու-հզոր

թախծալի-տրտմալի

հողմ-Քամի

ոստյուն-ցատկ

խավար-Մթություն

սաստկանալ-Խստանալ

  • Գրի՛ր նաև բարեկամ, ջինջ, թաքուն, երեխա, զգայուն, խավար բառերի հականիշները:

բարեկամ-չարակամ

ջինջ-պղտոր

թաքուն-ակնհայտ

երեխա-մեծ

զգայուն-անզգա

խավար-լույս

  • Լրացրո՛ւ բաց թողած տառերը:

Հեքիաթական, վերջալույս, պատշգամբ, բարձրանալ, փաթատել, ծածկվել

Մայրենի

«Մի անգամ իմ բարեկամ մի որսորդ մեր հանդի անտառուտ սարերից մի եղնիկ նվեր բերեց երեխաներիս համար»: Այսպես սկսեց ընկերս աշնանային մի երեկո, երբ նստած միասին նրա պատշգամբում, հիացած նայում էինք հեքիաթական վերջալույսով վարվռուն սարերին, որոնց վրա մակաղած հոտերի նման մեղմորեն հանգչում էին ոսկեգեղմ անտառները:
«Այդ մի մատաղ ու խարտյաշ եղնիկ էր, խորունկ, սև ու ջինջ աչքերով, որ ծածկվում էին երկայն, նուրբ թարթիչների տակ:
Կամաց-կամաց մեր վրա սովորեց նա. էլ չէր փախչում, չէր վախենում մեզնից. մանավանդ շա՜տ մտերմացել էր երեխաներիս հետ. նրանց հետ միասին վազվզում էր պարտեզում, նրանց հետ ճաշում էր, նրանց հետ քնում: Մի բան ինձ շատ էր զարմացնում: Եղնիկը թեև այնպես ընտելացել էր մեզ, սովորել էր մեր տանն ու դռանը, բայց մեկ-մեկ մեզնից թաքուն բարձրանում էր այս պատշգամբը և ուշագրավ, լռիկ նայում էր հեռու` անտառներով փաթաթված սարերին. ականջները լարած խորասույզ լսում էր անտառների խուլ ու անդուլ շառաչը, որ երբեմն ուժեղանում էր, երբեմն բարականում` նայելով հովերի թափին: Նայում էր նա այնպե՜ս անթարթ և այնպե՜ս ինքնամոռաց, որ երբ պատահում էր բարձրանում էի պատշգամբը, ինձ բավական միջոց չէր նկատում և երբ հանկարծ ուշքի էր գալիս` նետի պես ծլկվում էր մոտիցս…
Արդյոք գիտե՞ր նա, որ ինքը ղողանջուն անտառների ազատ երեխան է եղել, որ մայրը այնտեղ է կաթ տվել իրեն, որ այնտեղ է իր հայրը եղջյուրները խփել կաղնիներին: Արդյոք, գիտե՞ր, որ այդ խուլ շառաչը անուշ-անուշ օրորել է իրեն առաջին անգամ, և ո՞վ գիտե, գուցե, երազներ է բերել իրեն, սիրուն երազներ…
Խե՜ղճ եղնիկ… Կարոտ` իր սիրած գուրգուրող անտառներից և զանգակ աղբյուրներից, իր խարտյաշ մորից և շնկշնկան հովերի հետ վազող ընկերներից` հիմա տանջվում, տառապում է մեզ մոտ, մտածում էի ես: Եվ այնպես սրտանց ցավակցում էի նրան… Չէ՞ որ նա էլ մեզ պես մտածող և զգայուն հոգի ունի:
Ես շատ էի հարգում նրան, խնդրեմ չծիծաղես վրաս, այո՛, այնքան, որ երբ նա բարձրանում էր պատշգամբը, հեռացնում էի երեխաներիս, և թողնում էինք նրան մենակ իր ապրումների հետ…
Երբ գրկում էի նրան, այդ նազելի էակին, և նայում էի լեռնային աղբյուրների նման վճիտ աչուկների մեջ` տեսնում էի այնտեղ մի թախծալի, երազուն կարոտ…
Մի գիշեր,- մի քամի գիշեր էր,- սարերից անսանձ փչում էր քամին, դուռն ու պատուհանները ծեծում ու ծեծկում: Պարզ լսվում էր, որ այնտեղ, անտառում, դարավոր կաղնիներն ու վայրի ընկուզենիները ճակատում էին հողմի դեմ` աղմկում և գոռում: Եվ քամին բերում էր անընդհատ անտառի այդ լիակուրծք խշշոցն ու մռունչը, ու թվում էր թե` հենց մեր դռան առջև է աղմկահույզ, հողմածեծ անտառը:
Երեխաներս վախից կուչ էին եկել. մինչդեռ եղնիկը դողում էր մի խենթ սարսուռով: Աչքերը կայծակին էին տալիս: Անթարթ, ամբողջովին լսելիք դառած` ականջ էր դնում նա անտառի հուժկու շառաչին, որ խոսում էր նրա հետ մայրենի լեզվով:
Անտառը կանչում է նրան, ընկերների ազատ վազքն է տեսնում նա մթին թավուտների մացառուտ ժայռերն ի վեր,- մտածում էի ես:
Մի փոքր հետո ավելի սաստկացավ քամին` փոթորիկ դառնալու չափ. մեկ էլ աղմուկով բացվեցին լուսամուտի փեղկերը, և մի ուժգին շառաչ միանգամից ներս խուժեց: Եղնիկը հանկարծակի մի ոստումով ցատկեց լուսամուտի գոգը` աչքերը սուզելով շառաչուն խավարի մեջ: Ես իսկույն վրա վազեցի բռնելու նրան, սակայն նա մի ակնթարթի մեջ թռավ լուսամուտից պարտեզը և ծածկվեց խավարների մեջ…
Դե՛հ, հիմա՛ գնա ու գտիր նրան իր հայրենի անծայր անտառներում…»:

Կարդա՛ Ավ Իսահակյանի «Եղնիկը» պատմվածքը:

Դո՛ւրս գրիր անծանոթ բառերը և բառարանի օգնությամբ բացատրի՛ր:

խորասույզ-
խավարներ –

Դո՛ւրս գրիր աշունը պատկերող հատվածը

Այսպես սկսեց ընկերս աշնանային մի երեկո, երբ նստած միասին նրա պատշգամբում, հիացած նայում էինք հեքիաթական վերջալույսով վարվռուն սարերին, որոնց վրա մակաղած հոտերի նման մեղմորեն հանգչում էին ոսկեգեղմ անտառները:

Մայրենի

էջ 11
1)

  1. Ճերմակ նապաստակը ցատկոտում է։
  2. Նապաստակը հիմա ցատկոտում է։
  3. Նապաստակը կատվի հետ է ցատկոտում։
  4. Նապաստակը այգում է ցատկոտում։
  5. Նապաստակը բարձր է ցատկոտում։

2)

Ճերմակ նապաստակը հիմա կատվի հետ այգում բարձր ցատկոտում է։

3)

Արջն ու տղաները

Երկու ընկեր, արջն ու տղանները, արջը, մեռած ձևացավ, արջը հոտհոտեց, դեմառդեմ, ձեռք, մեկ էլ հանկարծ, գնում, ճանապարհ, դուրս եկավ, մեկը, ձևացավ․?

էջ 12

1/


2/
Նա ուզեց այդ ճանապարհով որովհետև աջ կողմում շինարարություն է իսկ ձախ կողմում կենդանաբանական այգի է:

3/

Ուրախ և պայծառ ժպիտով տղան մոտեցավ ընկերոջը։

Տղան մոտեցավ ուրախ ու պայծառ ժպիտով ընկերոջը։

Տղան, ուրախ ու պայծառ ժպիտով մոտեցավ ընկերոջը

4.

Աղջիկը լաց է լինում երեխայի նման, նեղացել է։

Աղջիկը լաց է լինում, երեխայի նման նեղացել է։