Posted in Իմ նյութերը, Մայրենի

Արև և Անձրև

Աղքատն ուներ երկու դուստր: Դուստրերից մեկին ամուսնացրեց հողագործի հետ, իսկ մյուսին կավագործի հետ: Անցավ որոշ ժամանակ, ու կինը ամուսնուն ասաց.

– Գնա տես ինչպես են դուստրերդ: Իմացիր ինչի՞ կարիք ունեն:

Տղամարդը լսեց կնոջն ու գնաց մեծ դստեր տուն, ում ամուսինը հողագործ էր:

-Ինչպե՞ս եք ապրում, ինչպիսի՞ բերք եք ակնկալում:

-Ի՞նչ ասենք, ինքդ ես տեսնում, թե որքան շոգ է, —պատասխանում է հողագործը, ու շարունակում,— եթե այս շաբաթ էլ անձրև չգա, կկորչենք՝ հացը արտում կվառվի:

Ուղևորվեց տղամարդը կրտսեր դստեր մոտ: Հարցուփորձ է անում կավագործ փեսային իր գործերի մասին, գովում է կատարած աշխատանքի համար:

– Շատ ափսեներ ես պատրաստել: Շուկայում կվաճառես ու ձմռանն էլ կկարողանաք ապրել:

– Ինչպես քեզ ասեմ,— ասում է փեսան,— եթե մեկ շաբաթ էլ այսպիսի ուժեղ արև լինի բոլոր ափսեները կչորանան ու ձմեռն էլ սարսափելի չի լինի, իսկ եթե անձրև գա՝ մենք կորած ենք:

Վերադառնում է տղամարդը տուն:

– Ինչպե՞ս են մեր դուստրերը՝ հարցնում է կինը:

– Այս շաբաթ կամ ավագ դուստրը առանց ոչնչի կմնա կամ՝ կրտսերը,— պատասխանեց իրեն ամուսինը:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *