Posted in Իմ նյութերը, Մայրենի

Մայրենի

Անգի՛ր սովորիր  Համո Սահյանի «Մշուշների շղարշի տակ…» բանաստեղծությունը:

Մշուշների շղարշի տակ

Աշնան խաշամն է խշխշում,

Քամու ձեռքերն անհամարձակ,

Ամպի փեշերն են քաշքշում:

Ամպը լեզուն կուլ է տվել,

Հնար չունի որոտալու:

Ցերեկն էլ է ցրտից կծկվել,

Չէ, երևի ձյուն է գալու:

Առաջադրանքներ

1. Կապույտով նշված բառերը բացատրի՛ր:

Խաշամ-ծառից թափված աշնան տերևներ

Փեշ-Զգեստի քղանցք

Որոտալ-Որոտի ձայն հանել՝ առաջացնել՝ տարածել:

2. Կանաչով նշված բառերի հոմանիշները գրի՛ր:

Մշուշ-Մառախուղ

Շղարշ-Քող

Քամի-սյուք

3. Դո՛ւրս գրիր քեզ դուր եկած պատկերը:

Ամպը լեզուն կուլ է տվել,

4. Կարդալիս՝

ա) ի՞նչ գույներ ես տեսնում,

Դեղին, կապույտ, գազարագույն, կարմիր․

բ)  ի՞նչ ձայներ ես լսում

Քամու ձայներ, տերևաթափի ձայներ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *